Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Երեք արդյունավետ համակարգ տան տնեսությունը ճիշտ վարելու համար

Երեք արդյունավետ համակարգ տան տնեսությունը ճիշտ վարելու համար

22.11.2018

Մեկ օր-մեկ սենյակ

Ամեն օր մաքրեք տունը, սակայն մեկ սենյակը: Օրինակ, երկուշաբթի խոհանոցը, երեքշաբթի միջանցքը, չորեքշաբթի ննջասենյակը, հինգշաբթի լոգարանը: Այս կերպ տանը միշտ կարգուկանոն կլինի:

Ֆլայ-լեդի

«Թռնող լեդի». այս համակարգը բարդ է, բայց աշխատող: Այն հիմնվում է մի քանի կանոնների վրա: Պարբերաբար ազատվեք հին, կոտրված և չօգտագործվող իրերից

Ստեղծեք արարողակարգ՝ առավոտյան սուրճ, ամեն օր ջրեք ծաղիկները և սրբեք պատուհանագորգը:

Մաքրությունը ժամանակաչափով արեք․ դրեք հստակ ժամ և այդ ընթացքում զբաղվեք միայն մեկ բանով,առանց շեղվելու:

Տարածքը հատվածների բաժանեք: Նույնիսկ մեկ սենյակում կան տարբեր հատվածներ, օրինակ տեղ, որտեղ հագուստն է հավաքվում, տեղ, որտեղ համակարգիչն է: Առանձնացրեք հատվածը և մաքրեք միայն այդ տեղը, առանց շեղվելու մնացած հատվածների վրա:

Այս համակարգը հարմար է նրանով, որ չի ենթադրում աշխատանքային սխրագործություն ամիսը մեկ անգամ, այլ նվազագույն, գրեթե աննշան ամենօրյա ջանքեր, որոնք դառնում են սովորություն:

Ճապոնական 5 Ս համակարգ

Ընդհանրապես այն հորինել են աշխատանքային մենեջմենթի համար, սակայն պարզվել է, որ դա լավ աշխատում է ոչ միայն հիմնարկներում այլ տանը նույնպես:

Եվ այսպես․

Դասակարգում․ հավաքում եք տան հատվածներից այն, ինչ իր տեղում դրված չէ՝ բաժակներն աշխատանքային սեղանից, գրքերը՝ բազկաթոռից:

Կարգուկանոնի պահպանում․ ոչ հաճախ օգտագործվող իրերը պահում եք ավելի հեռու, քան հաճախ օգտագործվողները:

Մաքրության պահպանում․ կազմում եք մաքրելու տեղերի գրաֆիկ՝ մեկ օրը մեկ սենյակ:

Ստանդարտացում․ ամենաբարդ փուլը ընտանիքի անդամներին բացատրելն է, թե ինչ եք անում և նրանք ինչ պետք է անեն, որպեսզի ձեր ջանքերը զուր չկորեն: Բացատրեք բոլորին, որ ամեն մեկը իր հետևից պետք է մաքրի:

Կատարելագործում․ չկա համակարգ, որը կարիք չունի կատարելագործման: Ընթացակարգի ժամանակ ավելի հեշտ է հասկանալ ինչը փոփոխությունների կարիք ունի:

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին