Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Գարեջուրը կոսմետոլոգիայում և բժշկության մեջ

Գարեջուրը կոսմետոլոգիայում և բժշկության մեջ

23.11.2018

Գարեջուրը հիանալի կոսմետիկ միջոց է

Ոչ ալկոհոլային գարեջուրը լավ է օգտագործել մազերը ողողելու համար, այն չի պարունակում սպիրտ և չի չորացնի մազերը: Յուղոտ մազերի համար խորհուրդ է տրվում օգտագործել թունդ գարեջուր, այն կնվազեցնի նրանց յուղոտությունը: Որպեսզի մազերը լինեն ավելի փափուկ և ծավալուն, գարեջրի մեջ կարելի է ավելացնել փոքր-ինչ կիտրոնաթթու:

Թունդ գարեջուրը կարելի է օգտագործել որպես կոսմետիկ միջոց, օգտագործելով այն որպես լոսյոն յուղոտ մաշկի համար: Այն լավ մաքրում է ծակոտիները և կանխում սև կետերի հայտնվելը: Չոր մաշկի համար խորհուրդ է տրվում օգտագործել ոչ շատ թունդ գարեջուր՝ թեփոթումից խուսափելու համար:

Բուժվեք գարեջրի օգնությամբ և առողջ եղեք

Բժիշկների կարծիքով գարեջուրը բավականին օգտակար խմիչք է, քանի որ նպաստում է ոսկորների ամրապնդմանը և կանխում սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները: Միաժամանակ խորհուրդ է տրվում գարեջուրը դանդաղ խմել, այդ կերպ ալկոհոլը չի հասցնի թթվել օրգանիզմում՝ չհասնելով ուղեղ:

Օգտագործելուց առաջ բժիշկները խորհուրդ են տալիս մի քիչ ուտել՝ խուսափելու վնասակար ազդեցությունից օրգանիզմի վրա:

Գարեջուրը նաև կոկորդի մրսացության դեմ բուժվելու արդյունավետ միջոց է: Հայտնի երգիչները և վոկալիստները մի փոքր մրսացության դեպքում բուժվում են գոլ ցորենի գարեջրի միջոցով:

Հրաշք միջոցը շատ հեշտ է պատրաստել. դնում եք մեկ բաժակ գարեջուրը ցածր կրակի վրա, տաքացնում մինչև 60-70 աստիճան, ինչից հետո կարող եք ավելացնել կամ ½ թեյի գդալ աղացած սև պղպեղ կամ 1 ճաշի գդալ բնական մեղր: Այն և լավ է ողողումնեի համար, և խմելու, օրը երկու անգամ ½ բաժակ առավոտյան և երեկոյան` տաք վիճակում:

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին