Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Աշնան 6 ամենավառ գունային համադրությունները

Աշնան 6 ամենավառ գունային համադրությունները

27.11.2018

Բոլոր գույները միանգամից

Երբ խոսքը գնում է չեզոք մուգ գույնի տաբատների մասին՝ միանգամից առաջ է գալիս ամենատարբեր փորձարկումների հնարավորություններ։ Մի վախեցեք սուր վերնաշապիկներից և վառ կոշիկներից․ թող դրանք լինեն գրասենյակային առօրյայի մեջ պայծառ կուտակումեր և բարձր տրամադրություն կբերեն շրջապատի մարդկանց։

Բաց դարչնագույնը՝ նարնջագույնի հետ

Եվ անսպասելի կապույտի հետ։ Հագեք բաց դարչնագույն կիսաշրջազգեստ՝ նարնջագույն երանգի վառ բլուզի հետ։ Եթե կարողանաք պահպանել բաց դարչնագույն-մոխրագույն երանգների չեզոքությունը, ապա վառ կլատչը կդառնա առույգ բլուզի տրամաբանական շարունակությունը։

Ավելի շատ վարդագույն

Այս գույնը դեռ երկար է հետապնդելու ձեզ: Բայց դա չի նշանակում, որ պետք է դրա համար սահմանափակումներ մտցնեք: Աշունը հենց նրանով է ամենագեղեցիկ ժամանակաշրջանը, որ սովորեցնում է ձեզ համատեղել ծիածանի բոլոր գույները: Վարդագույն հագուստին ավելացրեք մոխրագույն, գորշ հիմք եւ ամենավառ աքսեսուարները, որ կգտնեք: Այնուհետեւ կերպարին կսազի խայտաբղետ կոշիկները․ դրանք միանգամից երկու գույն կարող են ավելացնել կերպարին։

Չեզոք նյուդ՝ շագանակագույնի հետ

Բաց դարչնագույն, շագանակագույն և սև․ սրանք հանգիստ, պատկառելի աշնանային կերպարի երեք կետերն են։ Գունապնակում ներառվել են երկու աղջիկների գույներն էլ, քանի որ նրանք եանգներով այնքան ներդաշնակ են միմյանց։ Նկատեք, որ չեզոք մելանխոլիկ գույներին խառնվում է նուրբ-վարդագույն վերնաշապիկը։

Պատկերազարդ խելառություն

Բավարար չէ, որ կերպարում ներառվել են տասնյակ գույներ, դրանց խառնվել են նաև նախշապատկերներն ու ոճը։ Ծաղիկները կարող են համատեղվել քառակուսիների հետ, իսկ սպորտային կոշիկները կներդաշնակվեն աղջկական վարդագույն զուգագուլպաների հետ։ Եթե դա շատ անհարիր է ձեր կերպարին՝ մի տխրեք, պարզապես նայեք գունապնակին ու փորձեք համադրել եզածները՝ որպես հիմք վերցնելով միայն երկու երանգ, իսկ մնացածն օգտագործեք աքսեսուարների և զարդեղենի մեջ։

Ողջույններ Թիֆանիից

Այս փոքր ինչ «կեղտոտ» երանգները Tiffany & Co զարդերի տուփերից են, շատ վառ արտահայտված չեն, ինչը նշանակում է, որ կարող են հիմնային դառնալ զգեստապահարանի համար։ Հիշեք վառ կոշիկները, որ երկրորդական դեր խաղացին վարդագույն զգեստով կերպարի մեջ և զարմացեք, թե որքան համապատասխան կլինեն դրանք այս ավելի ներկայացուցչական կերպարում։

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին