Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Օգտակար քաղցրավենիքներ

Օգտակար քաղցրավենիքներ

17.12.2018

Մեղր

Սկսել հարկավոր է հենց մեղրից: Առաջինը, այն հիանալի փոխարինում է շաքարավազին: Երկրորդը, լավ է ազդում մարդու ողջ օրգանիզմի վրա: Ի տարբերության շաքարավազի, մեղրը օրգանիզմն ապահովվում է կալցիումով, ամրացնում դիադրողականությունը: Մեղրը նաև օգտագործում են նիհարելու նպատակով:

Մարմելադ

Այս հեշտ պատրաստվող քաղցրավենիքը չի վնասում կազմվածքին, եթե կրկին շաքարավազը փոխարինվի մեղրով: Ամենալավ տարբերակը դասական կիտրոնե մարմելադն է: Մարմելադն իր մեջ պարունակում է բավական քանակի ժելատին, որպեսզի լրացնի կոլլագենի քանակը օրգանիզմում հոդերի համար:

Ընկուզեղեն

Իհարկե դժվար է անվանել ընկուզեղենը քաղցրավենիք, սակայն դրանք հեշտությամբ կարող են փոխարինել կոնֆետներին: Դրանց տեսակներն այնքան շատ են և դրանցից յուրաքանչյուրն ունի օգտակար

հատկություններ: Նուշը երկարացնում է երիտասարդությունը, լավացնում մազերի և եղունգների որակը, ընկույզը խթանում է ուղեղի աշխատանքը, անտառային ընկույզը բուժում է բրոնխիտը: Այն նաև լավ է կերակրող մայրիկների համար:

Մրգեր և հատապտուղներ

Իհարկե, չի լինի չհիշատակել մրգերը և հատապտուղները: Դրանք պարունակում են վիտամիններ, էներգիա են հաղորդում: Միրգ կարելի է ուտել առանց սահմանափակումների: Դրանք արագացնում են նյութափոխանակությունը, կանխում ճարպակալումը և տոքսինների կուտակումը: Նիհարելու համար ամենատարածված մրգերն են նուռը, խնձորը, գրեյպֆրուտը:

Չրեր

Որոշ չրեր պարունակում են բավականին կալորեաներ: Օրինակ՝ չամիչը: Սակայն դրանց օգտագործումը չի հանգեցնում գիրացման, դրանք միայն կշտացնում են: Քաղցրերից են խուրմայի, թզի և տանձի չրերը:

 Զեֆիր

Այն կարելի է հեշտորեն դասել դիետիկ քաղցրավենիքների շարքին: Իհարկե առանց շաքարավազի ավելացնելու հնրավարո չէ, սակայն, եթե ընտրում եք չարիքների միջև, ապա այն ամենաանվտանգն է: Ինչպես մարմելադում, այնպես էլ զեֆիրում կա բավականին քանակությամբ ժելատին և ագար-ագար: Դրանց մեջ պարունակող պեկտինի շնորհիվ,  զեֆիրը իջեցնում է խոլեստերինի մակարդակը և օրգանիզմից հանում տոքսինները:

 Սև շոկոլադ

Սև շոկոլադի օգտակար հատկությունների մասին շատերին է հայտնի: Այն բարձրացնում է աշխատունակությունը և դիմացկունությունը: Դրա չափավոր օգտագործումը նաև նիհարեցնում է:

Փոխարինելով սովորական քաղցրավենիքը նշվածներով՝ դուք առնվազն կազատեք ձեզ շաքարավազի, ներկանյութերից և սննդային հավելումներից: Եվ իհարկե, անցնելով բնական քաղցրավենիքին՝ դուք ոչ միայն ձեզ լավ կզգաք, այլ կպահպանեք գեղեցիկ կազմվվածքը:

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին