Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Շամպայն. հետաքրքիր փաստեր և մրգային աղանդեր

Շամպայն. հետաքրքիր փաստեր և մրգային աղանդեր

25.12.2018

Որքան մանր լինեն պղպջակները, այդքան այն ավելի որակյալ է և համեղ: Լավ շամպայնի մեկ շշում գոյություն ունի մինչև 49 միլլիոն պղպջակ, որոնք կարող են խաղալ մինչև իսկ 10 ժամ:

    Այս խմիչքը դժվար թե օգտակար լինի որպես մթերք, սակայն նրա դրական ազդեցությունը օրգանիզմի վրա հավասարեցնում են կարմիր գինու օգտակարության հետ: Այսինքն, այն իջեցնում է զարկերակային ճնշումը և նվազեցնում սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը:

    Շամպայնն արժե խմել մինչև 9-12 աստիճան սառեցրած: Եթե այն դրանից սառը լինի, իրական համը և հոտը կարող են կորել:

    Շամպայնի հետ կարելի է ուտել մրգեր, բուտերբրոդներ խավիարով, պանիրով, աղցաններ, սպիտակ մսից ուտեստներ, թռչնամիս, խմորեղեն մրգերով և հատապտուղներով: Իսկ շոկոլադը լավ տարբերակ չէ:

Մրգեր արքայախնձորում՝ շամպայնով

Ամանորյա գիշերը կարող եք մտերիմներին ուրախացնել պատրաստելով շամպայնով աղանդեր:

Ձեզ անհրաժեշտ կլինի․ փոքր արքայախնձոր՝ 1 հատ, նարինջ՝ 2 հատ, կիտրոն՝ 1 հատ, բանան՝ 1 հատ, խնձոր՝ 2 հատ, շամպայն՝ 100 մլ, ընկույզ՝ 50 գր, փոքր-ինչ շաքարավազի փոշի:

- Արքայախնձորը բաժանեք 2 մասի, հանեք փափուկ մասը և կտրատեք խորանարդիկների:

- Կիտրոնը կտրատեք փոքրիկ մասերի, հանեք կորիզները, շաքարավազի փոշի ցանեք վրան և թողեք 20 րոպե:

- Նարինջները, բանանը մաքրեք, կտրատեք և խառնեք արքայախնձորի և կիտրոնի հետ:

- Խնձորը մաքրեք, հանեք կորիզները, խառնեք բաղադրիչների հետ: Ստացված մրգային աղցանը տեղավորեք արքայախնձորի մասերի մեջ և վրան շամպայն լցրեք: Զարդարեք ընկույզով և նարինջի կլորակով: Մատուցելուց առաջ շաքարավազի փոշի լցրեք:

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին