Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Շաբաթվա աստղագուշակ․ դեկտեմբերի 24-30-ը

Շաբաթվա աստղագուշակ․ դեկտեմբերի 24-30-ը

26.12.2018

Խոյ

Խոյերը մի փոքր փակվել են իրենց մեջ, ինչը, մի կողմից, խոսում է ինքնաբավության մասին, բայց մյուս կողմից` կարող է վնասել նրանց: Ընկերների հետ հաղորդակցվելը, կարծիքների եւ փորձի փոխանակումը, ինչպես անձնական, այնպես էլ գործարար, կյանքի կարեւոր մասն են: Հակառակ դեպքում մեծ է տեղում դոփելու ռիսկը:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 24-30-ը. Ցուլ

Դուք կունենաք առանց հակամարտության նախատոնական շաբաթ։ Այնքան հանգիստ կլինեք, որ երկար ժամանակից հետո առաջին անգամ ձեզ կզգաք խաղաղության մեջ: Ճիշտ ժամանակն է, որպեսզի ձեր երազանքները ի կատար ածեք: Հոգ տարեք դրա մասին: Աշխատանքում հնարավոր են փոփոխություններ: Ընդ որում՝ ոմանց բախտը կբերի, իսկ ոմանք ստպված կլինեն ազատվել։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 24-30-ը. Երկվորյակ

Ձեր կյանքում առայժմ ոչ մի նոր բան տեղի չի ունենա: Բայց դա լավ նշան է։ Այժմ պետք է նախապատրաստել Ամանորին՝ անհրաժեշտ է զբաղվել հին գործերով եւ հարցերով: Եթե հնարավոր է ձեր պարտականությունները դնել ուրիշների ուսերին՝ արեք դա: Գլխավորը՝ մանրուքների պատճառով մի անհանգստացեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 24-30-ը. Խեցգետին

Մի կիսվեք ձեր մտքերով որեւէ մեկի հետ, հակառակ դեպքում՝ խոցելի կլինեք: Այս նախաամանորյա շաբաթվա ընթացքում ձեր սիրեկանի հետ հաճախակի վեճելու մեծ հավանականություն կա: Կարևորը՝ մի հետաձգեք հաշտեցումը, հակառակ դեպքում կարող եք կորցնել հարաբերությունները: Ֆինանսական հարցերում ամեն ինչ չէ, որ անթերի կլինի: Պարզապես հաղթահարեք այս շրջանը:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 24-30-ը․ Առյուծ

Այժմ դուք չպետք է գնաք ձեր ցանկությունների ետևից՝ դրանք կարող են կեղծ լինել: Հնարավոր է հարկ կլինի կատարել հանձնարարություններ, որոնք ձեր սրտով չլինեն։ Հարազատ մարդիկ կուրախացնեն, այնպես որ՝ Ամանորին ընդառաջ տրամադրությունը կբարձրանա: Նույնիսկ աշխատանքում եղած ծանրաբեռնվածությունը չի փչացնի այն:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 24-30-ը․ Կույս

Լողացեք հոսքով եւ կարևոր որոշումներ մի կայացեք․ սա լավագույնն է, ինչ այժմ կարող եք անել: Բոլոր ձեռնարկումներում մտերիմ մարդիկ ձեզ կաջակցեն: Շաբաթվա կեսին գնումներ կատարեք: Հավանականություն կա, որ շատ օգտակար բաներ կգնեք՝ ամանորյա նվերներ և այլ, ընդ որում՝ շատ փող չեք ծախսի:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 24-30-ը․ Կշեռք

Նախամանորյա այս շաբաթվա կեսին Կշեռքները իրենց կարող են զգալ ուժասպառ ու կոտրված: Դա հեշտ է բուժել հանգստով: Ձեզ հարկավոր է շունչ քաշել՝ կարճատեւ արձակուրդի տեսքով: Աշխատանքի վայրում զգույշ եղեք գործընկերների հետ: Չի բացառվաում, որ նրանք ձեզ համար դատավճիռ են ծրագրում: Ուշադիր եղեք եւ թույլ մի տվեք ձեզ վիրավորեն:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 24-30-ը․ Կարիճ

Զգույշ եղեք այն ամենում, ինչ փողի հետ է կապված: Ավելի լավ է ոչ մեկին պարտք չտալ եւ մեծ գնումներ չկատարել: Սիրային հարաբերություններում խաղաղություն կտիրի: Կհաշտվեն նույնիսկ նրանք, ովքեր երկար ժամանակ է վեճի մեջ են: Նախքան որեւէ հարցի վերաբերյալ կարծիք արտահայտելը, մտածեք մի քանի անգամ:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 24-30-ը․ Աղեղնավոր

Աստղերը խորհուրդ չեն տալիս որեւէ փաստաթուղթ ստորագրել: Ձեզ կարող են խաբել: Միայնակ Աղեղնավորները կարող են ակնկալել սիրավեպ ունենալ: Ճիշտ է, երկար ու լուրջ հարաբերությունների ակնկալիք չարժե ունենալ: Վատ չի լինի փոխել իրավիճակը: Կարող է մի քանի օրով այլ քաղաք մեկնել:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 24-30-ը․ Այծեղջյուր

Նոր տարվան նախորդող այս շաբաթը լի կլինի փոքրիկ տհաճություններով: Թվում է, թե վախենալու բան չկա, բայց տրամադրություն է փչացնում: Շատ ծրագրեր կարող են ձախողվել, իսկ մարդիկ, որոնց ապավինում եք, կարող են չկատարել խոստումը: Աշխատեք գոնե լավ անցկացնել հանգստյան օրերը, օրինակ՝ ընկերների շրջապատում:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 24-30-ը․ Ջրհոս

Ձեզ սպասում են գործեր եւ հոգսեր, եւ ոչ միայն Ամանորի հետ կապված: Այնուամենայնիվ, շուտով դուք դրանցով կուրախանաք, այլ ոչ՝ հակառակը: Ստեղծագործական մասնագիտությունների տեր Ջրհոսները ի վիճակի կլինեն իրենց ղեկավարների առաջարկել հետաքրքիր գաղափարներ: Մի վախեցեք դրանց դրմաց լավ վճար խնդրել: Եթե ձեզ դիմեն օգնության համար, հատկապես՝ ոչ նյութական, ապա համաձայնեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 24-30-ը. Ձկներ

Բոլոր բարդ գործեր ծրագրեք այս ժամանակահատվածի համար: Լավ հնարավորություններ կան, որ արդյունքները կգերազանցեն ձեր սպասելիքները: Այս ընթացքում ցանկացած ծանոթություն կարող է վերածվել բուռն զգացմունքների: Նայեք շուրջբոլորը: Դիետա պահող Ձկները լուրջ գայթակղություններ կունենան:

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին