Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Շաբաթվա աստղագուշակ․ հունվարի 7-13-ը 2019 թ․

Շաբաթվա աստղագուշակ․ հունվարի 7-13-ը 2019 թ․

08.01.2019

Խոյ

Եթե այս շրջանում կարևոր հանդիպումներ են ծրագրված, ավելի լավ է հետաձգեք դրանք։ Այժմ ոչ այնքան բարենպաստ պահ է։ Հանգստացեք և ժամանակը տրամադրեք ձեզ և ձեր ընտանիքին։ Այս գործին վերաբերվեք լրջորեն և հոգով։ Փող մի խնայեք։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 24-30-ը. Ցուլ

Բոլոր դժվարությունները, որոնք այժմ կծագեն՝ պահեք ձեր ներսում։ Ոչ մեկին մի պատմեք դրանց մասին՝ ինքնուրույն գլուխ կհանեք։ Պատրաստ եղեք փոփոխությունների։ Սկզբում դրանք ձեզ կվախեցնեն, սակայն հետո դուք կհասկանաք, որ ամեն ինչ դեպի լավն էր գնում։ Հարաբերություններում պասիվթյուն կտիրի։ Սպասեք ակտիվ օրերի։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 24-30-ը. Երկվորյակ

Աստղերը այս փուլում ձեզ թույլ են տալիս բարդ գործեր նախաձեռնել։ Սակայն աշխատեք քիչ փող ծախսել։ Համենայդեպս՝ ձեռնպահ մնացեք խոշոր գնումներից։ Պատրաստ եղեք ձեր մասին բանբասանքներ լսելուն։ Հիշեք՝ լավագույն արձագանքը՝ արձագանքի բացակայությունն է։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 24-30-ը. Խեցգետին

Լավ տրամադրությունը կնպաստի, որպեսզի ավարտեք բոլոր սկսած գործերը։ Միակ բանը, որ կմթագնի այս ժամանակահատվածը՝ ընտանիքի հետ տարաձայնություններն են։ Սակայն շուտուվ դրանք էլ կհարթվեն։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 24-30-ը․ Առյուծ

Առաջիկա օրերին ձեզ սպասում են բազմաթիվ հանդիպումներ։ Ընդունեք դեպքերի ցանկացած ընթացք։ Մի շարք ծանոթների ստիպված կլինեք ջնջել ձեր կյանքից։ Եթե դա չանեք, ապա ձեզ դավաճանություն է սպասվում։ Այս ժամանակահատվածում կարող է զգալի հոգնածություն կուտակվել։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 24-30-ը․ Կույս

Հանդուրժող եղեք ձեր մտերիմների հանդեպ․նրանց այժմ պետք է ձեր աջակցությունը։ Աշխատանքում ձեզ սպասում է արժանի հաջողություն։ Եվ թող որոշ գործընկերներ ձեր փոխարեն չուրախանան, դրա վրա ուշադրություն մի դարձրեք։ Այս պահից սկսած գումար հավաքեք․ դրանք կարող են պետք գալ խոշոր գնման համար։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 24-30-ը․ Կշեռք

Ժամանակն է դրսևորելու ձեր կազմակերպչական ընդունակությունները։ Նախաձեռնեք ամենաբարդ գործերը՝ առանց կասկածելու, որ ձեզ հաջուղություն է սպասում։ Ֆինանսական առումով ամեն ինչ հրաշալի կլինի, այնպես որ՝ կարող եք ձեզ մի փոքր շռայլություն թույլ տալ։ Ձգույշ եղեք փողոցում քայլելիս։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 24-30-ը․ Կարիճ

Պատրաստ եղեք ֆինանսսական կորուստներ կրելու։ Այդուհանդերձ, շուտով բյուջեն կհամալրվի։ Վեճեր և տարաձայնություններ կառաջանան ընտանիքում՝ կապված լուրջ հարցի հետ։ Մոտ ապագայում այն լուծել հնարավոր չի լինի։ Փոխարենը՝ կուրախացնեն երեխաները ոչ միայն իրենց հաջողություններով, այլ նաև օրինակելի վարքով։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 24-30-ը․ Աղեղնավոր

Հնարավոր է՝ ցանկություն ունենաք միայնության մեջ լինելու։ Մի զրկեք ձեզ դրանից։ Նոր ծանոթությունները, որոնք կարող են հաստատվել այս ընթացքում, հաջողության են դատապարտված։ Հանգստյան օրերն անցկացրեք ստեղծագործական աշխատանքով։ Այս ոլորտում ցանկացած նախաձեռնություն հաջողությամբ կպսակվի։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 24-30-ը․ Այծեղջյուր

Շաբաթվա ընթացքում ինքնավստահ կլինեք։ Օգտվեք դրանից և ղեկավարությունից պահանջեք պաշտոնի կամ աշխատավարձի բարձրացում։ Հանգստյան օրերն արդյունավետ անցկացրեք։ Ավարտեք տնային գործերը, օգնեք մտերիմներին, եթե անգամ նրանք այդ մասին չխնդրեն։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 24-30-ը․ Ջրհոս

Հետաքրքրասիրություն դրսևորեք, և ձեր առջև բոլոր դռները կբացվեն։ Սակայն նկատի ունեցեք, որ նոր նախաձեռնությունների համար մեծ ջանքեր կպահանջվեն։ Հաշվարկեք ամեն ինչ, մինչ սկսելը։ Այս ընթացքում կզգաք ժամանակի սղություն։ Նախօրոք պլանավորեք ցանկացած հանդիպում։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 24-30-ը. Ձկներ

Պատրաստ եղեք սիրավեպի։ Սակայն նկատի ունեցեք՝ հավանականությունը, որ այն շարնունակություն կունենա շատ փոքր է։ Այս օրերին օդտակար է զբաղվել ինքնակրթությամբ այն ոլորտում, որը ձեզ հետաքրքրում է։ Ժամանակահատվածը բարենապաստ է նրանց համար, ովքեր վաղուց երեխաների մասին են մտածում։

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին