Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Դիմակ քրքումից` գեղեցկության գաղտնի զենք

Դիմակ քրքումից` գեղեցկության գաղտնի զենք

09.01.2019

Պարզվում է, որ հնդիկ հարսնացուներն արդեն վաղուց են օգտագործում այն որպես սկրաբ մարմնի և դիմակ՝ մաշկը բացացնելու համար:

 Քրքումի առավելությունները գեղեցկության բաղադրատոմսերի մեջ

Քրքումն իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, որոնք դանդաղեցնում են հյուսվածքների ծերացոմը:

  • Այն լավացնում է մաշկի կառուցվածքը
  • Օգնում է մաշկի բորբոքային վիճակների, ակնեյի, մաշկի չորության, պսորիազի և էկզեմայի ժամանակ
  • Քչացնում է պիգմենտացիան և հավասարեցնում մաշկի տոնը
  • Քչացնում է կնճիռները

Դիմակ քրքումից.

 Բաղարիչներ․

- 2 ճաշի գդալ ալյուր: Կարելի է օգտագործել բրնձի ալյուր կամ աղացած վարսակ, եթե չոր մաշկ ունեք

- 1 թեյի գդալ քրքում

- 3 ճաշի գդալ կաթ: Կարելի է օգտագործել մածուն, ակնեի դեմ

- Մի քանի կաթիլ մեղր։

 Պատրաստման եղանակը և օգտագործումը․

Խառնել ալյուրը, քրքումը, մեղրը և կաթը, որպեսզի մածուկանման խառնուրդ ստացվի:

Քսել բարակ շերտով դեմքին և թողնել 20 րոպե: Լվանալ ջրով, այնուհետև քսել սնուցող դիմակ:

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին