Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Կիտրոնի օգտակար հատկանիշները

Կիտրոնի օգտակար հատկանիշները

10.01.2019

Բուժում է շնչառական օրգանների հիվանդությունները

 Ասթմայի, մրսածության և ալերգիայի ժամանակ բժիշկները խորհուրդ են տալիս շնչել կիտրոնի բույրը: Շնորհիվ հակաբորբոքային հատկությունների կիտրոնը թեթևացնում է մրսածության նշանները: Այն կարող է նվազեցնել բորբոքվածությունը, բացել շնչառական ուղիները: Որպեսզի սենյակում հեշտ լինի շնչել, կտրատեք կիտրոնը 4 մասի և դրեք սենյակի անկյուններում: Ավելի ուժեղ բույրի համար եռացրեք ջուրը, քամեք կիտրոնը դրա մեջ, այնուհետև դրեք ամանը ձեր կողքը և ուղղակի շնչեք:

 Արմունկների և ծնկների մաշկի փափկեցուցիչ

 Որպեսզի արմունկների և ծնկների մաշկը դառնա փափուկ և հարթ օգտագործեք կիտրոն: Խառնեք այն փոքր քանակությամբ ջրով և թրջեք կոշտացած մաշկը: Թողեք այդպես 10 րոպե այնուհետև լվացեք սովորական ջրով:

 Վերացնում է տհաճ հոտը բերանից

 Եթե ձեր բերանից տհաճ հոտ է գալիս մաստակի փոխարեն, որը բժիշկները խորհուրդ չեն տալիս, ողողեք բերանը մի քանի կաթիլ կիտրոնի հյութով: Այդպես դուք կարող եք արագորեն թարմացնել շնչառությունը:

 Պայքարում է վատ տրամադրության և թույլ կոնցենտրացիայի դեմ

 Վաղուց ապացուցված է, որ կիտրոնի բույրը իջացնում է սթրեսի մակարդակը, պայքարում է վատ տրամադրության դեմ, ինչպես նաև լավացնում է ուշադրությունը: Անպայման օգտագործեք այն որպես արոմատերապիայի միջոց:

 Ազատում է գլխացավից

 Մի քանի կաթիլ կիտրոնի հյութը սուրճի մեջ հիանալի ազատում է թեթև գլխացավից:

 Օգնում է նիհարել

Ջուրը կիտրոնով սոված փորին արագացնում է նյութափոխանակությունը և օրգանիզմին հաղորդում լրացուցիչ էներգիա: Դա թույլ կտա ձեզ մնալ ակտիվ ամբողջ օրվա ընթացքում:

 Երկարացնում է մաշկի երիտասարդությունը

 Քանի որ կիտրոնը պարունակում է շատ հակաօքսիդանտներ, որոնք երիտասարդության գրավականն են, այն ցանկալի է ավելացնել սննդակարգ: Կանոնավոր կերպով կիտրոնի օգտագործումը կհետաձգի ծերացման առաջին նշանների ի հայտ գալուն, այնպիսին, ինչպիսին են կնճիռները և մաշկի կախվածությունը:

 Առողջ եղունգների և մազերի համար

 Որպեսզի եղունգները ավելի ամուր լինեն և չշերտավորվեն, կտրեք կիտրոնը երկու մասի և փափուկ մասով քսեք եղունգներին: Կիտրոնը օգբում է նաև մազերի խնամքում ջուրը փափկացնելու հատկության շնորհիվ: Եթե կանոնավոր կերպով ավելացնել կիտրոնի հյութը գոլ ջրի մեջ և ողողել գլուխը շամպունով լվանալուց հետո, թեփը կվերանա իսկ մազերը կդառնան փափուկ և փայլուն:

 Խոլեստերինի մակարդակի նվազում

2013թ-ին International Journal of Humanities and Social Science հրապարակել է հետազոտություն, որում գիտնականները հայտնել են, որ կիտրոնը կարող է իջեցնել վատ խոլեստերինի մակարդակը: Այդ պատճառով նրանք խորհուրդ են տալիս ավելացնել երկու կաթիլ կիտրոնի հյութ ջրի մեջ և խմել այն օրական մեկ անգամ:

 Լյարդի մաքրում

 Լյարդի դերը մեր օրգանիզմում շատ կարևոր է: Այդ օրգանը կատարում է 100-ից ավել ֆունկցիաներ և այն պարբերաբար պետք է մաքրել: Լավագույն տարբերակը բնական միջոցներն են, օրինակ կիտրոնի օգտագործումը:

 Եթե դուք չունեք հակացուցում կիտրոնի օգտագործման համար, կերեք օրական մի քանի կտոր կամ օրական խմեք մինչև 80 գր կիտրոնի հյութ:

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին