Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Գեղեցիկ ձեռքեր. 10 խորամանկություն, որոնք կօգնեն մաշկը երիտասարդ պահել

Գեղեցիկ ձեռքեր. 10 խորամանկություն, որոնք կօգնեն մաշկը երիտասարդ պահել

14.01.2019

Կանոնավոր կերպով լվացեք ձեռքերը

Ձեռքերը կեղտից և վնսակար բակտերիաներից պաշտպանության համար պետք է նրանց հիգիենային բավարար ուշադրություն դարձնել: Ցանկալի է ուտելուց, համակարգչի մոտ աշխատելուց, տուն գալուց հետո միանգամից լվանալ ձեռքերը:

Օգտագործեք խոնավեցնող կրեմ

Ինչպես և այլ մարմնի մասերը, ձեռքերը մշտապես խոնավեցման կարիք ունեն: Կանոնավոր խոնավեցումը թույլ կտա խուսափել մաշկի չորությունից և հյուսվածքների վնասումից: Օգտագործեք խոնավացնող կրեմ տանից դուրս գալուց, լվացվելուց հետո:

Մի մոռացեք ձեռնոցների մասին

Քիմիական մաքրման միջոցները մեծ վնաս են հասցնում մեր ձեռքերին: Եթե ցանկանում եք խուսափել անհաջողություններից, անպայման օգտագործեք ռետինե ձեռնոցներ և թույլ մի տվեք, որ մաքրող միջոցները դիպչեն մաշկին:

Խուսափեք տաք ջրից

Տաք ջուրը խախտում է մաշկի բնական յուղերի արտադրումը, ինչը հանգեցնում է մաշկի չորացմանը: Այդ պատճառով խորհուրդ է տրվում ձեռքերը լվանալ սառը կամ գոլ ջրով:

Օգտագործեք սկրաբներ

Երբ մակերեսի վրա մահացած հյուսվածքներ են կուտակվում, մեր ձեռքերը թորշնած տեսք են ունենում և նրանց վրա հայտնվում են տգեղ մուգ հետքեր: Մաշկի մաքրման համար օգտագործեք սկրաբներ, որոնք կարելի է գնել խանութից կամ պատրաստել տանը բնական բաղդրիչներից: Քսեք մի փոքր սկրաբ ձեռքի վրա և լավ տարածեք նուրբ մերսող շարժումներով:

Մի մոռացեք մատնահարդարման մասին

Այն կարելի է անել շաբաթը մեկ անգամ: Դա ոչ միայն ձեզ թույլ կտա ունենալ գեղեցիկ և խնամված եղունգներ, այլ նաև ձեռքի մաքուր մաշկ:

Կիտրոնը՝ մաքուր և հարթ ձեռքերի համար

Կիտրոնն իր հակաբակտերիալ հատկությունների շնորհիվ մաքրում է մաշկը մահացած հյուսվածքներից և սպանում բակտերիաները: Այն նաև ազատում է ձեռքերը մնայուն տհաճ հոտերից: Ձեռքերով տրորեք մի կտոր կիտրոն կամ կիտրոնի հյութը քսեք քնելուց առաջ, հինգ րոպեից ողողեք ձեռքերը գոլ ջրով: Ձեռքերը կդառնան մաքուր, իսկ մաշկը նուրբ:

Թարմացնող դիմակ

Եթե ինչ-որ պատճառով մաշկն ունի բորբոքված և կարմրած տեսք, ապա փորձեք հետևյալը․ պատրաստեք կարոտոֆիլի պյուրե, ավելացրեք մի քանի կաթիլ ձիթապտղի ձեթ: Երբ այն սառի, քսեք ձեռքերին: Տասնհինգ րոպեից ողողեք ջրով:

Եղունգների և ձեռքերի մաշկի խնամքի միջոց

Եթե ցանկանում եք պաշտպանել ձեր ձեռքերը և եղունգները ազատ ռադիկալների ազդեցությունից, փորձեք հետևյալ բնական միջոցը․

- 100 մլ գերչակի յուղ
- 100 մլ ձիթապտղի յուղ
- 1 կիտրոնի հյութ

Լցրեք նշված յուղերը հարմար տարայի մեջ և տաքացրեք թույլ կրակի վրա: Թողեք այն որոշ ժամանակ, այնուհետև ավելացրեք մեկ կիտրոնի հյութ: Լավ խառնեք, լցրեք հարմար ամանի մեջ և դրեք ձեռքերը մեջը 10-15 րոպեով:

Միջոց, որը կփափկացնի և կհարթեցնի ձեռքերի մաշկը

Եթե ցանկանում եք նուրբ և հարթ ձեռքեր ունենալ և ձմռանը, և ամռանը, օգտագործեք հետևյալ միջոցը․

- ½ բաժակ մուգ շաքարավազ
- ½ բաժակ ռոմ՝ համեմունքներով
- Աղացած մշկընկույզ
- 1 բաժակ տաք կաթ
- Դարչինի եթերային յուղ 3 կաթիլ։

Խառնեք մուգ շաքարավազը, ռոմը, մշկընկույզը: Մեկ այլ տարայի մեջ խառնեք տաք կաթը և դարչինի եթերային յուղը: Ձեռքերը իջեցրեք դրա մեջ 2-3 րոպեով: Այնուհետև վրան քսեք նախապես պատրաստված սկրաբը: Այն կօգնի մաքրել մաշկը: Վերջում ողողեք ձեռքերը սառը ջրով և լավ չորացրեք:

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին