Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Երբեք ուշ չէ. Մոնիկա Բելուչին ու ևս 8 աստղեր, ովքեր ծննդաբերել են 40-ից հետո

Երբեք ուշ չէ. Մոնիկա Բելուչին ու ևս 8 աստղեր, ովքեր ծննդաբերել են 40-ից հետո

25.01.2019

Հիշենք աստղերի, ովքեր ծննդաբեչել են (և ոչ մեկ անգամ) 40-ից հետո:

Ջանեթ Ջեքսոն (52)

600x580

Երգչուհին առաջին անգամ մայր է դարձել 50 տարեկանում: Հղիությունը Ջանեթին հեշտ չի տրվել: Վիժելու վտանգի ներքո նա ինը ամիս հորմոնալ թերապիա է անցել: Արդյունքում ասղը գիրացավ 43 կիլոգրամով: Ճիշտ է, դրանցից նա ազատվեց ծննդաբերությունից ընդամենը կես տարի անց:

600x580

Գվեն Սթեֆանի (48)

600x580

Նայելով Գվենին դժվար է հավատալ, որ նա բազմազավակ մայր է: Երգչուհին 14 տարի ամուսնացած է եղել երաժիշտ Գևին Ռոսդեյլի հետ (52): Այդ ընթացքում նրանք ունեցել են երեք որդի: Փոքրին Գվենը ծննդաբերել է 44 տարեկանում:

600x580

Հոլի Բերի (52)

600x580

Հելին իր աղջկան ունեցել է 41 տարեկանում: Այն ժամանակ դերասանուհին խոստովանել է. «Ես կարծում էի, թե գիտեմ ինչ է սերը; Սակայն պարզվում է, մինչև աղջկաս ծնվելը այդ մասին ոչինչ չեմ իմացել»: Հղիությունը չի խանգարել դերասանուհուն ակտիվ կյանք վարել, նա սպորտով էր զբաղվում և ծննդաբերությունից հետո արագ վերականգնեց կազմվածքը: Վեց տարի անց Բերին որոշեց ևս մեկ երեխա ունենալ. 2013 թ. հոկտեմբերին նա ծննդաբերեց որդուն՝ Մասեո Ռոբերտ Մարթինսին:

600x580

Նիկոլ Կիդման (51)

600x580

Երկար ժամանակ Նիկոլը չէր կարողանում հղինալ: Այդ պարագայում ամուսնու՝ Թոմ Քրուզի, հետ որոշեցին երեխաներ որդեգրել՝ աղջկան՝ Իզաբելին և տղային՝ Քոնորին: Այդուհանդերձ 2001-ին զույգը բաժանվեց: 2006-ին Նիկոլն ամուսնացավ Քիթ Ուրբանի հետ (50) և նրանք աղջիկ ունեցան՝ Սանդեյին: Այդ ժամանակ Քիդմանը 41 տարեկան էր: Երկու տարի անց լույս աշխարհ եկավ երկրորդ աղջիկը՝ Ֆեյդ Մարգարեթը, ում կրել էր փոխնակ մայրը:

600x580

Սալմա Հայեկ (52)

600x580

«40 տարեկանում ես ավելի վստահ և հավասարակշռված մարդ եմ, քան 30-ում: Տասը տարի առաջ ես չեի կարող իմ երեխային տալ այն, ինչ հիմա: Աղջկաս բախտը բերել է, որ հատկապես հիմա է ծնվել, երբ ես 40-նն անց եմ»,-խոստովանել է Հայեկը հղիանալուց հետո: Վալենտինային նա լույս աշխարհ է բերել 41 տարեկանում:

600x580

Մերայ Քերի (48)

600x580

2011 թվականին Մերայն արհեստական ճանապարհով հղիացավ և ծննդաբերեց երկվորյակների՝ Մորականին և Մոնրոյին: «Հղիությունը անցավ բարդ,-խոստովանել է երգչուհին:-Ես շաքարախտ ունեի, բարձր զարերակային ճնշում, որոնք վտանգում էին պտուղին և մոր կյանքին: Սակայն այդ ողջ ընթացքում ես իմ փոքրիկերի հետ այնքան նոր էմոցիաներ էի ստանում: Մինչ նրանց ծնունդը ամեն ինչ պտտվում էր կարիերայի շուրջ»։

600x580

Եվա Մենդես (44)

600x580

Եվան չի սիրում մեկնաբանել անձնական կյանքը: Այդ իսկ պատճառով Ռայան Հոսլիգի (37) հետ հարաբերությունների մեկնարկից երեք տարի անց նրանց աղջկա լույս աշխարհ գալը երկրպագուների համար անակընկալ էր: Այդ ժամանակ նա 40 տարեկան էր: Երկու տարի անց զույգը ևս մեկ դուստր ունեցավ՝ Ամանդային: Իսկ 2018 թվականի ամռանը Ռայանը և Եվան հայտարարեցին երրորդ հղիության մասին:

600x580

Եվա Լոնգորիա (43)

600x580

Այս ամառ Եվան առաջին անգամ մայրացավ: Հունիսին նա որդի ունեցավ՝ Սանտյագո Էնրիկե Բասթոնին: Իր դրությունը դերասանուհին երկար ժամանակ քողարկում էր, փոխարենը՝ ծննդաբերությունից հետո երեխային թաքցնել չհաջողվեց և գրեթե անմիջապես նրա հետ նկարահանվեց Hola USA ամսագրի շապիկի համար:

600x580

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին