Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Կանայք ուտելիս նմանակում են միմյանց և «պատահաբար» գիրանում

Կանայք ուտելիս նմանակում են միմյանց և «պատահաբար» գիրանում

27.02.2019

Նիդերլանդներում գիտնականների մի խումբ հետազոտությունների արդյունքում պարզել է, որ կանայք ուտելիս նմանակում են միմյանց ժեստերը: Արդյունքում,հնարավոր է, որ քիչ ուտող կինը, հետևելով գեր ընկերուհու ժեստերին, ձեռք բերի արհեստածին ախորժակ:

Նույն սեղանի շուրջ նստած ընկերուհիները, ըստ գիտնականների, ուտելիս իրականում ուշադիր զննում են միմյանց: «Արդյունքում կանայք հազվադեպ են կարողանում հանգամանորեն պատմել, թե ինչի մասին են զրուցել ճաշի սեղանի շուրջ»,- նկատել է հետազոտողներից մեկը:

Նույն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ, ի տարբերություն տղամարդկանց, կանայք ավելի են տուրք տալիս սոցիալական միջավայրին և երբեմն ուտում են հենց միայն այն պատճառով, որ հասարակական միջավայրում իրենց հարմարավետ զգան, ինչպես նաև չվիրավորեն ուտելիք առաջարկողին: Այս նրբությունների հանդեպ, գիտնականների կարծիքով,անտարբեր են տղամարդիկ: Վերջիններս ուտում են միայն այն ժամանակ, երբ այցելում է ախորժակը: Այդ պատճառով էլ նրանք կանանց պես չեն դժգոհում, որ «պատահաբար գիրացան»:

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին