Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

5 պարզ վարժություն՝ երջանիկ լինելու համար

5 պարզ վարժություն՝ երջանիկ լինելու համար

22.03.2019

BBC -ի հաղորդմամբ՝ Լորա Սանթոսի «Հոգեբանությունը և երջանիկ կյանքը» դասընթացը համարվում է Իելյան համալսարանի բոլոր ժամանակների ամենահանրահայտը, իսկ անցյալ տարի դրան մասնակցության հակտ է ներկայացրել 1,2 հազար ուսանող։ «Երջանկության զգացողությունը ինքն իրենք չի գալիս, հարկ է սովորել այն զգալ,-ասում է Լորի Սանթոսը:-Գիտությունն ապացուցել է, որ երջանկության հասնելու համար անհրաժեշտ է ջանք գործադրել, իսկ դա դյուրին չէ և ժամանակ է պահանջում»։

Հոգեբանության պրոֆեսորը մշակել է հինգ պարզ վարժություն, որոնք օգնում են երջանիկ լինելուն։

1. Լորիս Սանթոսը իր ուսանողներին առաջարկում է մեկ շաբաթվա ընթացքում ամեն երեկո օրագրում գրել այն իրադարձությունները, որոնք թույլ են տալիս զգալ, որ օրն իզուր չի անցել։ Այդ դեպքում կազմվում է երևույթների մի ցուցակ, որոնց համար մարդը շնորհակալ է լինում ճակատագրին։ Պրոֆեսորը պնդում է, որ այն ուսանողները, ովքեր պարբերաբար կրկնում են այդ վարժությունը, իրոք, իրենց երջանիկ են զգում։

2. Երկարատև խորը քունը

Բոլորին հայտնի է, որ երկարատև քունը լավացնում է տրամադրությունը և նվազեցնում դեպրեսիայի ռիսկը։ Երջանկության զգացողության հասնելու համար, Լորի Սանթոսը գտնում է, որ ամեն օր պետք է քնել ութ ժամ։ Պրոֆեսորի խոսքով՝ այդ խնդիրն ամենաբարդն էր տրվում իր ուսանողներին։

3. Մեդիտացիա

600x580

Պրոֆեսորը խորհուրդ է տալիս օրական 10 րոպե մեդիտացիա անել։ Ըստ նրա` ուսանողական տարիներին մեդիտացիան իրեն օգնել է հաղթահարել սթրեսը։ Լորի Սանթոսը հիմնավորում է, որ մեդիտացիան և ուշադրությունը կենտրոնացնող այլ վարժանքները բարձրացնում են երջանկության մակարդանը։

4. Մերձավորների և բարեկամների հետ պարբերական շփումներ

Հոգեբանների լեզվով ասած` մտերիմների հետ հանդիպումներն առողջ միջանձնային հարաբերություններ և սոցիալական կապեր են։ Եթե դրանք առկա են մարդու կյանքում, ապա բարեկեցության զգացողության հավանականությունը զգալիորեն մեծանում է։

Պրոֆեսորի կարծիքով, պարզապես պետք է ապրել այս պահով և աշխատել զգալ մտերիմ մարդկանց հետ շփվելու արժեքը, ինչպես նաև այն բանի կարևորությունը, որ անձնական ժամանակը տրամադրվում է ամենակարևոր մարդկանց։ «Մեքն հաճախ ենք բարեկեցություն հասկացությունը կապում փողի հետ,- ասում է Լորի սանթոսը։- Մինչդեռ գիտական տվյալները ապացուցում են, որ իրականում կարևորն այն է, թե որքան ժամանակ դուք ունեք»։

5․ Սոցցանցերից կախվածության բացակայությունը

Սոցիալական ցանցերը ստեղծում են երջանկության կեղծ զգացողւթյուն, պնդում է Լորի Սանթոսը։ Երջանկության հասնելու համար կարևոր է դիմակայել գայթակղությանը և քիչ ժամանակ անցկացնել համացանցում։ «Վերջին տվյալները հավաստում են, որ այն մարդիկ, ովքեր օգտվում են համացանցից, այնքան էլ գոհ չեն կյանքից, որքան նրանք, ովքեր ավելի պասիվ են օգտվում դրանից»,-ասում է պրոֆեսորը։

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին