Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Ինչպե՞ս քսել մազերի դիմակն՝ ավելի լավ արդյունք ստանալու համար

Ինչպե՞ս քսել մազերի դիմակն՝ ավելի լավ արդյունք ստանալու համար

29.03.2019

Ինչպես ճիշտ քսել դիմակը

Լվանալու ժամանակ գրեթե անիմաստ է միաժամանակ օգտագործել կոնդիցիոներ և դիմակ՝ երկուսն էլ վերականգնում և փափկացնում են մազերը: Սակայն նրանք տարբեր ձև են գործում: Կոնդիցիոներն ավելի շատ աշխատում է մակերեսի վրա, իսկ դիմակը՝ կառուցվածքի: Այդ իսկ պատճառով առաջինը մենք լվանում են քսելուց մեկ-երկու րոպե անց, իսկ երկրորդը պահում 5-10 րոպե:

Դրանց օգտագործման ամենաճիշտ տարբերակը  հետևյալն է․ ամեն անգամ գլուխը շամպունով լվանալուց հետո պետք է քսել կոնդիցիոներ, իսկ դիմակն ամեն երրորդ անգամ բալզամի տեղը և պահել ավելի երկար: Այս դեպքում այս միջոցների ազդեցությունն ավելի մեծ կլինի մաքսիմալ:

Ինչպիսի մազերին են քսում դիմակը

Ինչպիսի մազերին են քսում դիմակը

600x580

- Գնված ապրանքները պետք է քսել խոնավ մազերին: Ցանկալի է թեթև թրջել դրանք լոգանքից հետո և երկու րոպեով փաթաթել սրբիչով, որպեսզի ավելորդ ջուրը դուրս գա: Այնուհետև կարելի է քսել: Ժամանակը գրված է տուփի վրա, սովորաբար պետք է պահել մոտ 10 րոպե:

- Տանը պատրաստած դիմակները սովորաբար քսում են չոր մազերին, այնուհետև շամպունով լվանում գլուխը: Բացի այդ տնային միջոցները ավելի երկար են պահում՝ մոտավորապես 30-40 րոպե:

- Պետք է հիշել, որ բնական մթերքներից պատրաստված դիմակը մեկ անգամյա օգտագործման համար է, հաջորդ անգամ պետք է պատրաստել նորը:

- Քսել պետք է ամբողջ երկարությամբ՝ հատուկ ուշադրություն դարձնելով արմատների վրա: Այս խնամքի միջոցները խորհուրդ չի տրվում քսել գլխի մաշկին: Քսելուց հետո մազերին դրեք հատուկ գլխարկ և փաթաթեք սրբիչով:

- Տանը պատրաստած ձվով դիմակները պետք է լվանալ գոլ ջրով, այլապես դժվար կլինի մաքրել:

- Ընթացակարգը պետք է անել շաբաթը 2 անգամ, եթե արտադրողը այլ ժամկետ չի նշում

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին