Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Ինչպես ստեղծել հաջողակ կնոջ կերպար. 8 խորհուրդ

Ինչպես ստեղծել հաջողակ կնոջ կերպար. 8 խորհուրդ

01.04.2019

Հաջողակ լինելը ոչ միայն պատվավոր է, այլև օգտակար: Առաջադեմ կանայք ավելի շուտ են ընդունվում աշխատանքի և գրավում հաջողակ տղամարդկանց: Նրանց կարծիքը հաշվի եմ առնում գործընկերները և ընկերուհիները: Եթե ձեզ թվում է, որ ճանաչված դառնալու համար ձեզ անհրաժեշտ են գիտելիքներ և փորձ, ուրեմն սխալվում եք, պետք է ուղղակի զբաղվեք ձեր կերպարով:

Մի անտեսեք սոցիալական կայքերը

Մարկ Ցուկենբերգի հնարածն այնքան լայն տարածում է գտել, որ կադրերի ղեկավարները չեն հաստատի ձեր թեկնածությունը մինչև չստուգեն ձեր Ֆեյսբուքյան էջը: Ինչ ասել ուրեմն տղամարդկանց մասին, ովքեր ցանկանում են ձեր հետ հարաբերություններ կազմել: Այդ պատճառով ուշադրություն դարձրեք ձեր հրապարակումների վրա: Օգտագործեք դրանք ձեր նպատակների համար: Ցանկանու՞մ եք ցուցաբերել ձեր մասնագիտական հմտությունները, ձեր գործունեության հետ կապված հրապարակումներ արեք: Կյանքի ուղեկի՞ց եք փնտրում, ներկայացրեք ձեզ որպես վառ անձնավորություն:

Դադարեք թաքնվել մարդկանցից

Ոչ մեկ չի իմանա ձեր մասին, եթե դուք չսկսեք դուրս գալ և ուշադրություն գրավել: Օրինակ, դուք ցանկանում եք դառնալ հայտնի հեռուստահաղորդավար, նայեք, թե ինչ են անում հաջողակ լրագրողները: Նրանք ներկայանում են, որպեսզի հանդիսատեսը իմանա նրանց անունը և կիսվում են որակյալ նյութերով: Նույն կերպ պահեք ձեզ: Այժմ ամաչկոտ լինելու շրջանը չէ:

Տեղեկատվական հոսքը ձեզ օգնական

Մտածեք, թե ինչ գիտելիքներով կարող եք հանրության ուշադրությունը գրավել: Միգուցե դուք սիրում եք կարդալ և հիանալի արձագանքներ եք հորինում գրքերին: Կամ հասկանում եք նորաձևության պատմությունից և կարողանում եք ֆեշն-կանխատեսումներ անել մի քանի ամսվա համար: Միակ բայցը՝ տեղեկատվությունը, որը դուք հրապարակում եք, պետք է լինի արդիականլ, հետաքրքիր և վստահելի: Կարևոր է արժանանալ բաժանորդների վստահությանը:

Մի մոռացեք յուրահատկության մասին

Նշանակալի դրական կողմ կարելի է համարել ձեր կիսված տեղեկությունների յուրահատուկ լինելը: Մի ծուլացեք սեփական կարծիք կազմել իրադարձությունների կամ իրերի վերաբերյալ, որոնք նկարագրում եք:

Լրացրեք նեղ մասնագիտական բացը

600x580

Ընդհանուր բաների մեջ շատերն են գլուխ հանում: Օրինակ, գուգլի օգնությամբ շատերը կարող են ընդհանուր թարգմանություններ անել, իսկ նրանք, ովքեր կարող են որակյալ մասնագիտական թարգմանություն անել շատ չեն: Այդ պատճառով նեղ մասնագիտական հմտությունների ձեռք բերումը խոստումնալից ուղղություն է:

Ներդրեք ձեր ապագայի մեջ

Հաջողակ կնոջ կերպարի վրա աշխատելիս առաջին հերթին ժամանակավոր շահույթների վրա կենտրոնացեք: Ավելի հաճախ խոստումնալից է աշխատել ոչ մեծ պարգևատրումների համար, բայց հայտնի ընկերությունում, քան ստանալ բարձր աշխատավարձ ոչ հայտնի կազմակերպությունում: Ինքնակենսագրականի գրառումը, հայտնի ընկերությունում աշխատած փորձի մասին ձեզ կօգնի առաջ շարժվել կարիերայի աստիճանով:

Բանավեճում ծնվում է ճշմարտությունը

Եվ ոչ միայն: Վեճը նույն շփումն է: Մտնելով բանավեճի մեջ դուք ձեռք եք բերում հեղինակություն և ձեզ սկսում են ճանաչել: Որքան շատ ձեր անունը երևա և լսվի, այդքան լավ: Հարցեր տվեք, դուք պատասխանեք, երբ ձեզ հարցնում են: Պարտադիր կոռեկտ եղեք: Անդաստիարակ անձնավորության կերպարը ձեզ պետք չէ:

Մի դադարեք աշխատել ձեր վրա

Երբ հայտնիությունը ձեզ ալիքով տանի, միևնույն է շարունակեք աշխատել ձեր վրա: Չէ՞ որ շարժումը կյանք է:

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին