Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

 Մոնիկա Բելուչիի գեղեցկության գաղտնիքները.

Մոնիկա Բելուչիի գեղեցկության գաղտնիքները.

01.04.2019

Ճիշտ դիմահարդարում.

Դերասանուհին նշում է, որ իրեն դուր է գալիս դիմահարդարման պրոցեսը, քանի որ այդպիսով կարելի է ընդգծել անհատականությունը։

«Ես նախընտրում եմ բնական երանգներ եւ այնպիսի միջոցներ, որոնք թույլ են տալիս մաշկին շնչել։ Առօրյա դիմահարդարման մեջ ընտրում եմ թեթեւ ստվերաներկեր. բաց մոխրագույն կամ շագանակագույն, մի խոսքով, որոնք ընդգծում են աչքերիս գույնը։ Ես միշտ օգտվում եմ թարթչաներկից, որը սովորաբար սեւ է. այն օգնում է իմ կերպարն ամբողջացնել»,- ասում է նա։

Բելուչիի դիմահարդարման ամենակարեւոր միջոցը շրթներկն է. «Ես շատ եմ սիրում շրթներկն ու օգտագործում եմ հիմնականում բնական երանգներ։ Միեւնույն ժամանակ ես շատ եմ սիրում դասական կարմիրը, որը ուշադրությունը գրավում է դեպի շուրթերն ու կերպարը կանացի ու վառ է դարձնում»,- նշում է Բելուչին։

bellucci30092014-9

Կազմվածք.

Մոնիկա Բելուչիի կազմվածքն էապես տարբերվում է ժամանակակից իդեալներիս, որոնք հորինել է հասարակությունը, չնայախ դրան, Բելուչին կանացիության եւ գեղեցկության օրինակ  է։

Նա պնդում է, որ առանձնապես ոչինչ չի անում լավ կազմվածք պահպանելու համար։ «Երկրորդ երեխայիս ծնունդից հետո հասկացա, որ պետք է հոգ տանեմ կազմվածքիս մասին, սակայն ես ալարկոտ եմ նման հարցերում։ Այժմ փորձում եմ ավելի զգույշ լինել սննդի հարցում, բացի այդ փորձում եմ կտիվ լինել. երբ կարողանում եմ, մարզասրահ եմ այցելում, սակայն ինձ ձանձրացնում են նման բաները։ Ինձ դուր է գալիս յոգան, սակայն շատ եմ ճանապարհորդում, այդ պատճաով էլ դժվար է դրանով պարբերաբար զբաղվել։ Առաջ ես ընդհանրապես չէի մարզվում։ Մարզասրահ այցելելու փոխարեն նախընտրում եմ սեւ հագնել. դա ավելի պրակտիկ եւ հետաքրքիր է»,- ասում է նա։

Monica Belluci at the TIFF premiere of 'Rhino Season' in Toronto, Canada. Pictured: Monica Bellucci Ref: SPL435515 120912 Picture by: Splash News Splash News and Pictures Los Angeles: 310-821-2666 New York: 212-619-2666 London: 870-934-2666 photodesk@splashnews.com

Բելուչին նշում է, որ հանուն որեւէ դերի նիհարելու համար ուտում է միս, ձուկ, բանջարեղեն եւ միանգամից ազատվում քաշից։ «Սակայն ես նախընտրում եմ այն դերերը, որոնց համար պետք է գիրանալ»,- ընդգծում է նա։

monika_beluchchi_dieta_3

Խնամք.

Դերասանուհին վստահ է, որ ճիշտ խնամքը շատ կարեւոր է առողջության, երիտասարդության եւ գեղեցկության համար։ Սակայն նա այն կանանցից չէ, ով չափից դուրս շատ է մտահոգվում իր արտաքինի համար։

«Ես պարզապես լոգանք եմ ընդունում, որը կարող է տեւել մեկ ժամ»,- հարցին, թե ինչպես է իրեն երես տալիս, պատասխանել է Բելուչին։

Բացի այդ, նա ուշադրություն է դարձնում մաշկի խոնավեցմանը։

Նրա ամենօրյա խնամքի կարեւոր փուլերից է շուրթերի խնամքը. «Ես ունեմ հաստ շուրթեր եւ դրանք հաճախ են չորանում, այդ պատճառով էլ ստիպված եմ պահպանել դրանց խոնավություն։ Շուրթերը կնոջ մարմնի ամենագրավիչ հատվածն են»,- ասում է դերասանուհին։

Ինչ վերաբերում է մազերի խնամքին, ապա Բելուչին գտնում է, որ գլուխը պետք է լվալ շաբաթը երկու անգամ, որպեսզի վարսերը շատ չչորանան։Հարցազրույցներից մեկում նա նշել է, որ վարսերին զեյթունի ձեթ է քսում, որը դրանց փափկություն ու փայլ է հաղորդում, իսկ առօրյայում ֆեն չի օգտագործում եւ թողնում է, որ վարսերը չորանան բնական ճանապարհով։

«Վարսերի համար իմ սիրած խնամքի միջոցը  Dr Hauschka ֆիրմայի շամպուներն են, որոնք բնական են»,- ասում է Բելուչին։ 

 

Գեղեցկության եւ սեքսուալության ընկալումը.

Բելուչին կարծում է, որ գեղեցկության ամենագլխավոր գաղտնիքը կյանքի հանդեպ սերն է։ Նրա խոսքով՝ իսկական հմայքն ու սեքսուալությունը գալիս է ոչ թե կոնքերի, կրծքի, իրանի չափսից, այլ ներքին զգացողություններից եւ սեփական անձի ու շրջապատող իրականության հանդեպ վերաբերմունքից։

«Ես ինձ ընդունում եմ այնպիսին, ինչպիսին կամ։ Ընդունում եմ նաեւ այն փաստը, որ կատարելություն չկա, այդ պատճառով էլ  չեմ ձգտում դրան»,- ասում է գեղեցկուհին։

ցղ

«Ես միշտ ինձ հիշեցնում եմ, որ զգացմունքային եւ գեղեցիկ լինելը նույնը չէ, ինչ իդեալական կազմվածք ունենալը։ Երբ կինը հասունանում է եւ կորցնում բնական գեղեցկությունը, դրա հետ նոր բան է գալիս։ Նրա աչքերն ավելի խորն են դառնում, անհավանական, որովհետեւ նա ավելի մեծ փորձ ու ինքնավստահություն ունի։

Ես ինձ հարմարավետ եմ զգում ոչ թե նրա համար, որ մարդիկ ասում են, որ գեղեցիկ եմ, այլ որովհետեւ ապրում եմ իմ ընտրած կյանքով։ Ես սիրում եմ կյանքը եւ հենց դա է իմ գեղեցկության գլխավոր գաղտնիքը»,- ասում է նա։

      

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին