Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

7 գաղտնի պատճառ, որով մենք ընտրում ենք և ընտրվում

7 գաղտնի պատճառ, որով մենք ընտրում ենք և ընտրվում

03.04.2019

Ժամանակ ուժի և ժամանակ քնքշության համար

Ինչպիսի տղամարդու էլ դուք ընտրեք՝ նիհար ուսանող բանասերի, ում հետ ծանոթացել եք գրադարանում, թե մարզասրահից մեկին, պարզվում է, որ դա ոչ միայն ճաշակից է կախված, այլև դաշտանային ցիկլի շրջանից:
Օվուլյացիայի ժամանակ մենք անգիտակցաբար նախընտրում ենք ուժեղ երիտասարդների. մեր ենթագիտակցությունը հասցնում է հաշվենկատորեն հասկանալ, որ նրանցից կծնվեն ամուր, առողջ երեխաներ: Իսկ դաշտանային օրերին մեզ գայթակղում են ավելի փափուկ, բարի տղաները, ովքեր ունակ են հասկանալ և կարեկցել:

Սեր և այլ աղետներ

Եթե տղամարդը հենց նոր վերապրել է սթրեսային իրավիճակ, հավանականւթյունը, որ նա կձգտի դեպի ձեզ՝ բարձրանում է: Հետազոտողներն անսովոր փորձարկում են արել: Նրանք առաջարկում էին մասնակիցներին անցնել կիրճի վրայով: Մեկ կիրճը ամուր էր, մյուսը շարժվող: Կիրճի այն կողմում նրանց կին էր սպասում: Անցնելով կիրճը՝ տղամարդիկ կարող էին նրան ժամադրության հրավիրել կամ չհրավիրել:

Կինը ավելի շատ ժամադրության առաջարկ էր ստանում նրանցից, ովքեր հաղթահարելով վախը գնում էին նրա մոտ: Խնդիրը վերապրած սթրեսի մեջ է, քանի որ ֆիզիոլոգիապես նրա նշանները համընկնում են սեքսուալ գրգռվածության վիճակի հետ և ուղեղը միշտ չէ, որ տարբերում է մեկը մյուսից:

Ինչո՞ւ է ավելորդ բաժակը ուրիշներին ավելի գեղեցկադեմ դարձնում

Որոշ գիտնականների կարծիքով այստեղ խնդիրը հարբածության ժամանակ ավելի ցածր պահանջներ ունենլու մեջ չէ: Կենսաբանության տեսանկյունից, գեղեցկությունը համաչափությունն է: Համաչափ դեմքով մարդու մոտ գենետիկ հիվանդությունների հավանականությունը ավելի քիչ է, ինչը նշանակում է, որ հավանականությունը ունենալ առողջ ժառանգներ ավելի շատ է:

Ալկոհոլը խանգարում է նկատել անհամաչափությունը շրջապատի արտաքինում, այդ պատճառով տղան կամ աղջիկը սկսում են ավելի գեղեցիկ թվալ, քան սթափ ժամանակ:

Ո՞վ է հորինել տղամարդու կատարյալ կազմվածքը

600x580

«Կարևորը ոչ թե արտաքինն է, այլ ներքին աշխարհը: Ո՞վքեր են հնարել գեղեցկության կանոնները», - ասում ենք մենք: Դրանք, սակայն, մեզ հուշել է բնությունը և բազմանալու ձգտումը:

Պարզվում է, որ կանանց մեծամասնությունը նույնպես ուշադրություն է դարձնում տղամարդու կոնքերին: Դրա պատճառը այն է, որ մենք այդ կերպ գնահատում ենք նրանց տեստոստերոնի մակարդակը: Որքան նրանց մոտ այդ հորմոնը շատ է, այնքան ակտիվորեն նրանց օրգանիզմում այրվում է ճարպը, իսկ հակառակ դեպքում այն տեսանելի է իրանի և կոնքերի հատվածում: Տեստոստերոնի ցածր մակարդակը նշանակում է ցածր սեքսուալ ակտիվություն: Չնայած հարաբերությունների մեջ ամեն ինչ չէ, որ դրա վրա է հենվում, սակայն այս չգիտակցված հաշվարկը և ստեղծել է «կատարյալ տղամարդու կազմվածքը»՝ լայն ուսեր, նեղ կոնքեր:

Դուք նման եք նրա մայրիկին

Այո, դա միֆ չէ: Տղամարդը հակված է ընտրել այնպիսի կանանց, ում դիմագծերը նա նմանեցնում է մանկությունից հիշված դեմքին: Գոյություն ունի «սեքսուալ պատկերում» հասկացություն: Մանկության ժամանակ էմոցիոնալ պահերին մենք այսպես ասած «լուսանկարում ենք» կերպարը, որը մեզ համար կդառնա կատարյալ: Զարմանալի չէ, որ հաճախ այդ կերպարը դառնում է մեր համար կարևոր մարդը, նա, ով մեր կողքին էր:

Գերող բույր

Չիկագոյում անցկացրած հետազոտությունը բացահայտել է աֆրոդիզիակների չեմպիոնին: Բույրը, որը գերում է տղամարդկանց՝ նարդոսի և դդումի խառնուրդն է: Իսկ կանանց գերում է տղամարդու օծանելիքը վարունգի և մատուտակի բույրով:

Կինը կարմիրով

Դա ուղակի շտամպ չէ կամ գեղեցիկ կերպար երգի միջից: Կարմիր զգեստը նախնադարյան ինստինկտների վրա խաղ է և լավ բարձրացնում է հավանականությունը, որ տղամարդկանց հայացքները գամված են լինելու այն կրողի վրա:

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին