Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Ինչպես սովորել  արթնանալ վաղ առավոտյան և ինչու է դա հարկավոր

Ինչպես սովորել արթնանալ վաղ առավոտյան և ինչու է դա հարկավոր

17.04.2019

իրականում վաղ արթնանալը պատիժ չէ, այլ երջանկություն: Մարդը, ով սովորել է վաղ արթնանալ, կարող է հասցնել անել բազում գործեր և իրեն զգա ավելի հաջողակ ու օգտակար:

Ահա մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն ձեզ արթնանալ առավոտյան 4-5 և վերջապես դառնալ հաջողակ մարդ:

Ինչու է դա պետք

Իրականում, եթե դուք ինքներդ չգիտեք այս հարցի պատասխանը, ձեզ մոտ չի ստացվի վաղ արթնանալ: Ոչ մի հորինված պատճառ այս դեպքում չի աշխատի: Կամ այդ հստակ նպատակը կա, և դուք առանց խնդիր արթնանում եք առավոտյան 4-ին, իմանալով ինչ և ինչի համար եք անում, կամ դուք արթնանում եք զարթուցիչի հետ և հետագայում ունենում վատ տրամադրություն՝ չիրականացված պարտականության պատճառով:

Ինչու է դա կարևոր

Կենտրոնացվածությունը և արդյունավետությունը անհրաժեշտ պայմաններ են ամեն մարդու զարգացման համար: Ավաղ, հենց այս որակներն են դժվար լինում զարգացնել: Վաղ արթնացումները կսովորեցնեն ձեզ կարգուկանոնի, ինչի արդյունքում ձեր մոտ կզարգանա կենտրոնանալու կարողությունը: Այս երկու կարողություններով դուք ամեն ինչի կհասնեք:

Գրանցում ենք ժամանակը

600x580

Ավելի դժվար է վաղ արթնանալ նրանց, ովքեր ուշ են քնում: Դադարեք հույսներդ դնել միայն ձեր կամքի ուժի վրա: Վերցրեք նոթատետր և գրանցեք ձեր քնելու ժամը: Մեկ շաբաթը բավարար է հասկանալու համար, թե որքան ժամանակ եք դատարկ վատնում: Այնուհետև սկսեք ենթագիտակցորեն ուղղել ձեր վարքը: Երկար ժամերը, որոնք անիմաստ անց եք կացնում նոթբուքի էկրանի առջև կգնան, և դուք, վերջիվերջո, կսովորեք շուտ քնել:

Ինչ անել առավոտից

Պլանավորումը գործելու նոր ռեժիմի անցման կարևոր մասն է: Կազմեք հստակ գրաֆիկ՝ որ ժամին եք արթնանալու, ինչ եք առաջինը անելու: Առանց այս ցուցակի ուղղակի վաղ արթնանալ չի ստացվի՝ ամեն մի գործ կթվա ընդհանրապես ոչ այդքան կարևոր:

Դանդաղ, բայց ճիշտ

Մի փորձեք անցնել նոր ռեժիմին միանգամից: Դրանից ոչինչ չի ստացվի: Եթե դուք տարիների ընթացքում քնում էիք գիշերվա մեկին և արթնանում առավոտյան 9-ին, ապա միանգամից փոխվելը իրատեսական չէ: Շարժվեք դանդաղ, բայց հստակ քայլերով՝ ամեն անգամ շարժելով զարթուցիչի սլաքները 10-15 րոպե հետ:

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին