Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Նաոմի Քեմփբելը բացահայտել է իր գեղեցկության գաղտնիքները

Նաոմի Քեմփբելը բացահայտել է իր գեղեցկության գաղտնիքները

17.04.2019

Հռչակավոր մոդելը տարվա մեջ մի քանի անգամ, այսպես կոչված, Master Cleanse Fast դիետան է պահում, որ այլ կերպ կարելի է լիմոնադի դիետա անվանել: Դրա ընթացքում պետք է խմել միայն թորված ջրից, թխկենու տերևի օշարակից ու լիմոնի հյութից պատրաստած լիմոնադ: Սևամորթ մոդելը ընդհանրապես չի օգտագործում հաց, կարտոֆիլ, մակարոնեղեն, ինչպես նաև, շաքար պարունակող որևէ բան:

«Սև հովազի» ամուսինը' Վլադիսլավ Դորոնինը, օգնում է նրան սննդակարգին հետևելու դժվարին գործում: Նաոմին կիսվում է. «Եթե սեղանին հաց է դրված, նա ասում է' հաց չուտես»:

Քեմփբելի սիրելի վարժություններն են պիլատեսն ու ջիրոտրոնիկը: Երկու մեխանիզմն էլ նպաստում են ճիշտ շնչառությանը: Այս վարժությունների առանձնահատկությունն այն է, որ դրանք թույլ են տալիս մարզվել միանգամից երեք հարթությամբ, ինչի շնորհիվ ողջ մարմնի մկանները ստանում են էֆեկտիվ ու հավասարաչափ լարվածություն և չեն հոգնում: Այս վարժությունները ոչ միայն մարզում են մարմինը, այլև ճկունություն են հաղորդում դրան: Գուցե հենց այս վարժություններն են Նաոմիին պարգևել կատվի այն քայլվածքը, որով նա անցնում է պոդիումի վրայով:

Սևամորթ մոդելը ձիթապտղի յուղի մեծ սիրահար է: Նա ձիթապտղի յուղ է օգտագործում ոչ միայն աղցաններ պատրաստելիս, այլև ներառում է այն մազերի համար դիմակների բաղադրատոմսերում:

Նաոմին ոչ միայն ջանք ու եռանդ, այլև գումար չի խնայում արտաքին տեսքի համար: Նա 6 ամիսը մեկ անգամ թարթիչների երկարացման պրոցեդուրա է անցնում, որի վրա ամեն անգամ ծախսում է 350 ֆունտ: Դրա շնորհիվ նա ստանում է շլացնող հայացք առանց թարթիչաներկի բացասական ազդեցության ու անբնական փայլի:
Այսքանով հանդերձ, որքան էլ տարօրինակ է, Նաոմին իրեն գեղեցիկ չի համարում. «Ոմանք ասում են, թե ես գեղեցիկ եմ, բայց դա իմ մի ականջով մտնում է, մյուսով՝ դուրս գալիս»:

 

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին