Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Ինչ են ձեր մասին ասում հագուստների ձեր սիրած գույները

Ինչ են ձեր մասին ասում հագուստների ձեր սիրած գույները

26.04.2019

Եթե դուք նախընտրում եք սևը

Սև գույնը ավանդաբար ընկալվում է որպես ուժի և առաջնորդության նշան, իսկ նորաձևության ինդուստրիան սիրում է այդ գույնը իր դասական նրբագեղության և կառուցվածքը գեղեցիկ ցույց տալու համար: Իրական ոճային սև զգեստները կարող են շքեղ լինել և ձեզ ցույց տալ որպես ավելի բանիմաց մարդու: Սակայն չափազանց անհասանելի և խիստ մարդու տպավորություն չթողնելու համար կարելի է կերպարը կենդանեցնել վառ աքսեսուարներով, կոշիկներով կամ զարդերով:

Եթե դուք նախընտրում եք սպիտակը

Արևմտյան մշակույթների մեծամասնության մեջ սպիտակը ասոցեացվում է անմեղության և մաքրության հետ: Բացի այդ այն ունիվերսալ գույներից մեկն է, որը համադրվում է յուրաքանչյուր այլ գույնի հետ և շատ դրական է՝ արտացոլում է ներդաշնակություն և հասարակություն:

Սակայն սպիտակ հագուստը խնդրահարույց է, քանի որ հաճախ է կեղտոտվում, այն ավելի լիքն է ցույց տալիս: Այս գույնի հագուստը ցանկալի է համատեղել ավելի վառ իրերով՝ կոնտրաստի համար:

Եթե դուք նախընտրում եք կարմիրը

Կարմիրը նրանց համար է, ովքեր ցանկանում են սեքսուալ երևալ, դա կրքի գույն է, սակայն կարմիր հագուստը վիզուալ ծանրացնում է կազմվածքը: Դա շատ ագրեսիվ, երբեմն խանգարող գույն է, որը ցանկալի չէ հագնել բանակցությունների, կոնֆլիկտային իրավիճակների ժամանակ և խնդրահարույց կոլեկտիվներում:

Եթե դուք նախընտրում եք նարնջագույնը

Նարնջագույնը հիանալի լուծում է նրանց համար, ովքեր ցանկանում են ուշադրություն գրավել, սակայն թողնում է բարեհամբույր, բաց և կրքոտ բնավորության տեր մարդու տպավորություն: Այստեղ կարևորը սահմանը չանցնելն է: Չափազանց շատ նարնջագույնը կարող են դարձնել կամ ճանապարհային աշխատողի կամ կալանավորի, այդ պատճառով ավելի լավ է ունենալ նարնջագույն մեկ իր՝ նարնջագույն աքսեսուար կամ կոշիկ:

Եթե դուք նախընտրում եք դեղինը

Արևի, երջանկության, ոգեշնչության, ստեղծագործական էներգիայի գույնը։ Այն միանգամից ուշադրություն է գրավում, այդ պատճառով լայնորեն օգտագործվում է գովազդի մեջ: Սակայն դա տեսողականորեն ընկալման համար բարդ գույն է, այդ պատճառով դրա հետ պետք է զգույշ լինել:

600x580

Եթե դուք նախընտրում եք կանաչը

Կանաչը բնության, համեստության, նորության և հարստության նշան է: Քանի որ այս գույնը շատ է թարմացնում, այն կարող է բարձրացնել շրջապատի տրամադրությունը: Այն ուրախ և հանգստացնող գույն է, քանի որ ասոցեացվում է բնության և կյանքի հետ, սակայն մեկ այլ կողմից այն կապված է բարգավաճման և ավանդույթների հետ:

Եթե դուք նախընտրում եք կապույտը

Օվկեանոսի և երկնքի ամենահանգիստ և խորը գույնը: Կապույտը հաճախ ասոցեացվում է խաղաղության, նվիրվածության, պարզության հետ: Շնորհիվ դենիմի, այն նորաձևության մեջ ամենատարածված գույներից է:

Եթե դուք նախընտրում եք ալ կամ մանուշակագույնը

Այս գույները պատմականորեն թույլ էին տալիս հագնել Արևմուտքում միայն թագավորներին, բարձրաստիճան արիստոկրատներին և հասարակության ամենահարգված անդամներին: Այսպիսի երանգները ասոցեացվում են իշխանության, շքեղության, արիստոկրատիայի, էլեգանտության և հարստության, ինքնավստահության և ինքնաբավարարվածության հետ:

Եթե դուք նախընտրում եք վարդագույնը

Վարդագույնը կամ ֆուկսիան կրքոտ, սակայն փափուկ գույն է, որը ասոցեացվում է նրբության, սիրո և կանացիության հետ: Վարդագույնում ձեզ կարող են ընկալել որպես հասկացող, ռոմանտիկ, կարեկցող, սակայն երբեմն հեշությամբ վիրավորվող անձնավորության: Միաժամանակ, վարդագույնի հետ պետք է զգույշ լինել՝ չարաշահումը կամ անճաշակ վարդագույն զգեստը կարող է շրջապատի մոտ առաջացնել «հիմար գլամուրային շիկահերի» կերպար կինոներից կամ սերիալներից:

Եթե դուք նախընտրում եք շագանակագույնը

Բնության և հողի գույնը: Շագանակագույնը ասոցեացվում է հասարակության, հարմարավետության և իրական արժեքների հետ: Այս գույնի սիրահարներին սովորաբար անհրաժեշտ չէ ավելորդ շքեղություն: Հոգեբանական հետազոտությունները ցույց են տվել, որ հենց այս գույնն է մարդկանց դրդում շփման:

Բնականաբար, այս ցուցակը չի ենթադրում, որ դուք պետք է ունենաք ընդամենը մեկ սիրած գույն բոլոր եղանակների համար: Ուղղակի իմանալով ինչպես են ընկալվում զգեստապահարանի գույները, դուք կարող եք փոխել դրանք ըստ տրամադրության և կախված նրանից, թե ինչ եք դուք ուզում երևալ: Գլխավորը, ճիշտ համատեղել գույները և ինքնավստահ զգալ յուրաքանչյուր գունային պալիտրայում:

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին