Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Գերմանացի կանանց 5 կարևոր կանոն

Գերմանացի կանանց 5 կարևոր կանոն

29.04.2019

Չնայել տղամարդուն որպես խնդիրները լուծելու միջոց

Ոչինչ մշատական չէ: Ձեր կյանքի ուղեկիցն էլ կարող է կորցնել աշխատանքը, փակվել իր մեջ կամ հեռանալ: Իհարկե, կարևոր է իմանալ, որ կա մեկը ում վրա դուք կարող եք հույս դնել դժվար պահին: Սակայն եթե դուք չսովորեք ինքնուրույն լուծել ձեր խնդիրները, հետագայում ավելի դժվար կլինի: Կիրքն աստիճանաբար փոխարինվում է կենցաղով, ինչն իր հերթին բերում է բազմաթիվ բացասական իրավիճակների և զգացմունքների: Դուք երկու հասուն մարդիկ եք, և պետք է հեշտացնեք միմյանց կյանքը:

Լինել անհատականություն, այլ ոչ թե միայն որևէ մեկի տան աշխատող, մայր կամ կին

Գերմանացի կանայք այդքան էլ կարյերիստ չեն և չեն էլ նվազեցնում մայրության կամ ամուսնության դերը, ինչպես դա կարող է թվալ առաջին հայացքից: Ուղղակի նրանք դա չեն դարձնում կյանքի նպատակ: Նրանք ռեալիստ են և պատրաստ են ամեն ինչի:

600x580

Այստեղ կինը նույնպիսի անձնավորություն է, ինչպես տղամարդը: Եվ եթե տարիքով տղամարդը առանց ընտանիքի համարվում է «ծեր գայլ», ապա կինը` «ծեր էգ առյուծ», այլ ոչ թե դժբախտ էակ: Իսկ եթե ամեն դեպքում ձեզ հաջողվել է և տանը լսվում է փոքր տոտիկների ձայնը, միևնույն է գերմանացի կինը չի մոռանա իր նախկին սովորությունները և հետաքրքրությունները: Այո, նա մայր է և կին, սակայն նա նաև սիրում է դայվինգ, օրինակի համար: Նա ունի բազմաթիվ անձնական հետաքրքրություններ և գործեր: Չէ՞, որ շատ կարևոր է զգալ ձեզ որպես անհատականություն, լինել երջանիկ յուրաքանչյուր հանգամանքներում:

Ուրիշների անձնական կյանքը իրենց գործն է

Գերմանիայում դուք երբեք չեք լսի «Ինչու՞ դու դեռ չես ամուսնացել: Ինչու՞ երեխա չունեք»: Նույնիսկ տարիքի մասին նրանք շատ հազվադեպ են հարցնում: Շատերին կարող է զարմացնել, սակայն գերմանացիները չեն սիրում ուրիշների անձնականի մասին խոսել:

Դա կարող է թվալ անտարբերություն, սակայն որոշ ժամանակ անց սկսում եք զգալ, որ դա ճիշտ մոտեցում է: Անձնական կյանքը հենց նշանակում է, որ ինքդ պետք է լուծես այնտեղ ծագող խնդիրները:

Պետք է ավելի հասարակ լինել

Գերմանացի կանայք հազվադեպ են լռում կամ ինտրիգներ հյուսում․ եթե նրանց որևէ բան դուր չի գալիս, նրանք ուղղակի այդպես էլ ասում են:

Բնական գեղեցկություն

600x580

Մեզանից շատերին թվում է, թե գերմանացի կանայք չափն անցնում են իրենց արտաքինի հանդեպ անտարբերությամբ․ չէ՞ որ մենք սովոր ենք ամեն օր աշխատանքի կամ խանութ գնալիս մեզ տեսքի բերել: Իսկ նրանք այլ կերպ են կարծում. եթե դա երեկույթ կամ հարսանիք չէ, ուրեմն հարմար տաբատները, անկրունկ կոշիկները և բնական դիմահարդարումը օրվա ընտրությունն է:

Նույնիսկ հասարակ և, թվում է, ոչ կանացի կերպարը կարելի է դարձնել գրավիչ: Տաբատները կարող են լինել հարմար և միաժամանակ նրբագեղ: Աչք ծակող դիմահարդարման փոխարեն կարելի է ընտրել անսովոր զարդեր: Իսկ առողջ, կոկիկ և խնամված մազերը կերպարի ամենականացի բաղադրիչն են:

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին