Գեղեցկության սրահներ
Առողջ ապրելակերպ
Պլաստիկա բոտոքս
Դաջվածքի սրահներ
Սպա և մերսում
Ընդամենը 10 րոպե՝ Ճիշտ արթնանալու համար
Արթնանալ պետք է ճիշտ՝ պնդում են մասնագետները: Չի կարելի զարթուցիչի զանգով վեր թռնել և վազել գործերով: Ճիշտ արթնանալու համար ձեզանից կպահանջվի ընդամենը 10 րոպե:
Եվ այսպես՝ այս 10 րոպեն ձեզ կօգնեն ոչ միայն պահպանել առողջությունը, այլև վերածել արթնանալը հաճելի գործընթացի: Այդ կերպ դուք ավելի հեշտ կարթնանաք, կզգաք ձեզ առույգ և ուրախ:
Առաջին րոպեին բացեք աչքերը՝ ուրախանալով եկած օրվա համար: Մտածեք մտերիմների և սիրելի մարդկանց մասին, այն մասին, թե ինչպես եք ցանկանում տեսնել այդ օրը:
Երկրորդ րոպեին պետք է մտածել օրվա գալիք գործերի մասին: Պլանավորեք օրը:
Երրորդ րոպեին պետք է ձգվել: Դա ուղղակի անհրաժեշտ է օրգանիզմին արթնանալու գործընթացի ժամանակ: Կարելի է հորանջել՝ օրգանիզմը թթվածնով ապահովելու համար:
Չորրորդ րոպեին մարզեք շնչառությունը: Խորը շնչեք և արտաշնչեք:
Հինգերորդ րոպեին մերսեք գլուխը, մասնավորապես ծոծրակային հատվածը, հոնքերի հատվածը, ականջները: Սա կօգնի գլխին արյան հոսք ապահովել քնից հետո:
Վեցերորդ րոպեն պետք է տրամադրվի թեթև մարզանքին: Կարելի է դա անել հենց անկողնում: Ձեռքերը արմունկ արեք, մերսեք ոտքերի, մատների հոդերը:
Յոթերորդ րոպեն տրամադրեք դաստակների տրորելուն: Այնուհետև տաքացրած ձեռքերով մարմինը վերև-ներքև տրորեք:
Ութերորդ րոպեին պետք է վեր կենալ: Արեք դա առանց շտապելու: Սկզբից նստեք անկողնում, այնուհետև որքերը ներքև իջեցրեք և նոր վեր կացեք: Բանն այն է, որ դիրքի կտրուկ փոփոխությունը սթրես է օրգանիզմի համար:
Իններորդ րոպեն ձեզ պետք է առույգություն և էներգիա հողորդի: Մոտեցեք հայելուն ու ժպտացեք: Այդ կերպ արտանետվում է սերոտին հորմոնը:
Եվ վերջին՝ տասերորդ րոպեին, մեկ բաժակ ջուր խմեք, ինչից հետո ընդունեք ցնցուղ և նախաճաշեք: Հաճելի արթնացում ձեզ ամեն օր: