Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 20-26-ը 2019 թ․

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 20-26-ը 2019 թ․

20.05.2019

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 20-26-ը. Խոյ

Տնային գործերը և այն ամենը, ինչ կապված է տան հետ, այժմ առաջի պլան կմղվեն։ Ավելի ուշադիր եղեք ձեր առողջության նկատմամբ։ Հնարավոր է ինչպես քրոնիկական հիվանդությունների սրացում, այնպես էլ նորերի ի հայտ գալ։ Ձեզ շատ մի ծանրաբեռնեք։

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 20-26-ը. Ցուլ

Ավելորդ մի սրտնեղեք։ Եղեք ուշադիր․ մեծ է հավանականությունը, որ մերձավորներից մեկը ձեզ փաստի առաջ կկանգնեցնի։ Թուլացեք և այդ ամենը հանգիստ ընդունեք։ Այժմ լավագույն հանգիստը պասիվն է։ Պառկեք բազմոցին՝ գիրք կարդալու․ դա ուժերը վերականգնելու լավագույն եղանակն է ձեզ համար։

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 20-26-ը. Երկվորյակ

Լարված ժամանակահատված է սպասվում ձեզ համար աշխատավայրում։ Շատ խնդիրներ կլինեն լուծելու, իսկ դրանց լուծելու համար ժամանակը բավարար չի լինի։ Ընտանիքի անդամներին խնդրեք, որ իրենք զբաղվեն տան գործերով։ Հնարավոր է ծանոթանաք մի մարդու հետ, ով ապագայում կարող է ձեզ տհաճ անակնկալ մատուցել։ Զգոն եղեք։

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 20-26-ը. Խեցգետին

Եթե ցանկանում եք ձեր կյանքում ինչ-որ բան փոխել, առայժմ հետաձգեք գործողությունները։ Այս ժամանակահատվածում, ընդհակառակը, ավելի լավ է ընդհատակ անցնել։ Մեծ է հավանականությունը հանդիպելու ապագա սիրելիին, հատկապես՝ ամսի 20-ին կամ 21-ին։ Այս օրերին եղեք լավ խնամված, որպեսզի ուշադրության կենտրոնում լինեք։

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 20-26-ը. Առյուծ

Այս շրջանում բոլոր կաևոր հանդիպումները պլանավորեք առավոտյան ժամերին։ Դրանք կլինեն ամենաարդյունավետը։ երեկոյան ժամերին՝ հակառակը, հանգստացեք։ Մի շարք Առյուծների հիասթափություն է սպասվում՝ կապված երկրորդ կեսի հետ։ Մի շտապեք հետևություններ անել․ անպայման միառջամանակ մտածեք։

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 20-26-ը. Կույս

Աշխատեք ժամանակը և էներգիան զուր չծախսել։ Եթե ինչ-ինչ գործերից հնարավոր է հրաժարվել, ապա արեք դա։ Հնարավոր են ուղևորություններ, որոնք դուք նախօրոք չէիք պլանավորել։ Հարկ կլինի վերանայել ծրագրերը։ Հանգստյան օրերին ռոմանտիկ անակնկալ պատրաստեք սիրելիի համար՝ նա կգնահատի։

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 20-26-ը. Կշեռք

Այս շրջանում ձեր մոտ ամեն ինչ կստացվի։ Ընդ որում՝ մեծ ջանքեր չեն պահանջվի։ Հնարավորինս հաճախ հանդիպեք ընկերներին, մի փոքր ավելի, քան սովորաբար։ Ժամանակ տրամադրեք նաև ձեզ։ Ղեկավարության հետ ավելի լավ է չվիճել․ ձեզ համար ավելի վատ կլինի։

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 20-26-ը. Կարիճ

Հաջողությունն այժմ ձեր կողմում կլինի։ Սակայն, եթե դուք չհիասթափվեք, շուտով իրավիճակը կկարգավորվի։ Մայիսի 23-24-ը սպասեք դրամական մուտքերի, որոնք դուք արդեն չէիք սպասում ստանալ։ Դրանց մի մասը կծախսեք ձեզ վրա, որպեսզի բարձրացնեք տրամադրությունը։

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 20-26-ը. Աղեղնավոր

Եկել է սխալների վրա աշխատեկու ժամանակը։ Տնդունեք ձեր խնդիրները, եթե դրանք կան, և մի ամաչեք օգնություն խնդրել գիտակ մարդկանցից։ Երեխաները կարող են զարմացնել իրենց գործողություններով և մտքերով։ Մինչ ցանկացած որոշում ընդունելը՝ կախված երիտասարդ սերունդի հետ, լավ մտածեք։

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 20-26-ը. Այծեղջյուր

Հրաշալի շամանակաշրջան է ցանկացած բանակցության և հաշտության համար։ Նույնիսկ ամենանեղացկոտ մարդիկ ձեզ այժմ կներեն, եթե ճիշտ կերպով դա խնդրեք։ Փողերը մի շռայլեք․ ծախսեք մտածված։ Եթե լինեն ձեռնտու առաջարկներ՝ սկզբից խորհրդակցեք մտերիմերին հետ։

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 20-26-ը. Ջրհոս

Աշխատեք այս շրջանում ավելորդ ակտիվություն չցուցաբերել։ Կարող են տհաճ անակնկալ մատուցել ընկերները․ պատրաստ եղեք անակնկալների։ Մեծ է մրսածություն տանելու հավանականությունը։ Եթե քաղաքից դուրս գնաք, աշխատեք բոլոր մանրամասները լավ մտածել նախօրոք։

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 20-26-ը․ Ձկներ

Կարևոր գործերը, որոնք հետաձգել էիք ապագային, ավելի լավ է ավարտել հիմա։ Փոխարենը՝ խաղաղ խղճով կարող եք հանգստանալ շաբաթ-կիրակի։ Այս շաբաթ ձեզ սպասում են հանդիպումներ ընկերների հետ։ Ոչ մի դիետա և սահմանափակում։ Եվ, այնուամենայնիվ, մի փոքր ֆիզիկական ծանրաբեռնվածություն ցանկալի է։

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին