Գեղեցկության սրահներ
Առողջ ապրելակերպ
Պլաստիկա բոտոքս
Դաջվածքի սրահներ
Սպա և մերսում
Գիտնականները որոշել են արևայրուքի անվտանգ ժամերը
Մեկնարկել է ամառը, իսկ դա նշանակում է, որ արևն առավել ազդեցիկ է։
Ոսկեզօծ արևայրուքի սիրահարներին մաշկաբանները մշտապես հիշեցնում են այն մասին, որ արևի տակ մնալ կարելի է միայն որոշակի ժամերի, երբ ճառագայթներն այնքան էլ վնասակար չեն։
Մի շարք բժիշկներ ընդհանրապես դեմ են արևայրուքին և բոլորովին խորհուրդ չեն տալիս բաց հագուստով դուրս գալ արևի տակ։ Այդուհանդերձ մեծամասնությունը գտնում է, որ D վիտամինը մեզ պարզապես անհրաժեշտ է։ Սակայն, ինչպես բոլոր օգտակար բաները, արևային լոգանքները չարաշահելու դեպքում կարող են և վնաս հասցնել։
Բժիշկները գտնում են, որ արևի տակ գտնվելը կախված է տարվա եղանակից և օրվա ժամից։
Այսպես՝ ամռանը դուք կարող եք արևայրուք ընդունել մինչև ժամը 13-ը՝ 10 րոպե ընդհատումով։ 13-ից հետո ուլտրամանուշակագույն ճառագայթները չափից ավելի ինտենսիվ են դառնում։ Այնպես որ՝ ավելի լավ է այդ ժամանակահատվածում լինել տանը կամ գտնվել ստվերում։
Ժամը 15-ից հետո կարող եք հանգիստ շարունակել արևայրուք ստանալը։
Բժիշկները նաև խորհուրդ են տալիս, որ արևայրուք ամենաշատը կարելի է ընդունել կես ժամ։