Գեղեցկության սրահներ
Առողջ ապրելակերպ
Պլաստիկա բոտոքս
Դաջվածքի սրահներ
Սպա և մերսում
Արագ պատրաստվող թեթև էկլեր
26.02.2016
Եթե մանկությունը ունի համ, ապա անկասկած դա քաղցր և թեթև էկլերների համն է, որոնք թխվում են ուղիղ մեկ ժամ և անհայտանում մեկ րոպեում:
Պատրաստման համար անհրաժեշտ են
- Կարագ 100 գր
- Ձու 4 հատ
- Ալյուր 180 գր
- Աղ ½ թեյի գդալ
- Ջուր 250 մլ
Եփած կրեմ․
- Կաթ կես լիտր
- Շաքարավազ 200գր
- Վանիլին 1 թեյի գդալ
- Ալյուր 50 գր
- Դեղնուց 4 հատ։
Կրեմի պատրաստման եղանակը․
Առանձնացնում եք դեղնուցները և խառնում շաքարավազի հետ, ավելացնում եք ալյուրը և վանիլինը:
Եռացնում եք կաթը, լցնում եք խառնուրդի մեջ և խառնում, ապա դնում եք գազօջախի վրա ու եփում մինչև խտանալը:
Խմորի պատրաստման եղանակը․
Կարագը հալեցնում եք եռացրած ջրում: Ջրի մեջ ավելացնում եք աղը և ալյուրը, խառնում մինչև խմոր դառնալը:
Գունդ եք սարքում և եփում 2-3 րոպե, այնուհետև սառեցնում եք:
Ձվերը գցում եք մեկ-մեկ, ամեն մեկից հետո լավ խառնում եք:
Խմորը թեյի գդալի օգնությամբ լցնում եք կաղապարների մեջ :
Տեղավորում եք 180 աստիճան տաքացված ջեռոցի մեջ և հանում 45 րոպեից:
Սառելուց հետո լցոնում եք եփած կրեմով:
Բարի ախորժակ: