Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Գիտնականները որոշել են ամենավտանգավոր սննդակարգը

Գիտնականները որոշել են ամենավտանգավոր սննդակարգը

19.06.2019

19.06.2019

Սնվելու այդպիսի կարգը նպաստում է շաքարախտի և կաթվածի առաջացմանը։

Պարզվում է, որ մեծ քանակությամբ ճարպեր և շաքար պարունակող սնունդը հատկապես վտանգավոր է մարդու առողջության համար։ Այդպիսի սննդակարդը մեծացնում է սիրտ-անոթային հիանդություններով, շաքարախտով և սեպսիսով հիվանդանալու հավանականությունը։

Արդյունքում քաղցր և յուղոտ սննդի սիրահարներին սպառնում է վաղաժամ մահ։ Այդպիսի եզրահանգման են եկել Պորտլենդի համալսարանի ամերիկացի հետազոտողները։

Իրենց թեզի հաստատման համար գիտնականները փորձարկումներ են անցկացրել մկների վրա։ Կրծողներին նրանք բաժանել են երկու մասի։ Առաջին խմբի կեդանիներին կերակրել են ճարպերով, շաքարով և սպիտակուցներով հարուստ կերով։ Երկրորդ խմբի մկների համար մշակել են հավասարակշռված սննդակարգ, շեշտը դնելով բջջանյութի վրա։

Պարզվել է, որ այն մկները, որոնց տրվել են շատ ճարպեր և արագ ածխաջրեր, հաճախ են հիվանդացել քրոնիկական հիվանդություններով։ Նրանց մոտ գրանցվել են սեպսիսի լուրջ դեպքեր և մահացության ավելի բարձր մակարդակ համեմատած այն կրծողների հետ, որոնց սնունդի մեջ գերակշռում էր բջջանյութը։

600x580

Խմբի ղեկավար Բրուք Նեյպիրի խոսքով՝ մեծ քանակի ճարպեր և շաքար օգտագործած կրծողների մոտ իմունային համակարգն այլ կերպ է գործել։ Նրանց օրգանիզմն ավելի խոցելի է դարձել սեպսիսի համար, ինչը կարող է հանգեցնել վաղ մահացության։

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին