Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Կինը՝ կրակների մեջ․ Քիմ Քարդաշյանը՝ KKW Beauty-ի նոր գովազդային արշավում

Կինը՝ կրակների մեջ․ Քիմ Քարդաշյանը՝ KKW Beauty-ի նոր գովազդային արշավում

11.07.2019

38-ամյա Քիմ Քարդաշյանը, ով ընդամենը նախորդ շաբաթ էր ներկայացրել մարմնի համար իր տոնային կրեմները, երկրպագուներին ուրախացրել է նոր արտադրանքով։ Արդեն հուլիսի 19-ից մեկնարկում է KKW Beauty-ի Sooo Fire «հրե» հավաքածուի վաճառքը։

Ավանդույթի համաձայն նորությը գովազդելու է ինքը՝ Քիմը։

Նախօրեին նա Instagram-ում և Twitter-ում հրապարակել է առաջին լուսանկարները։ Դրանցում Քանյե Ուեսթի կինը լուսանկարվել է Thierry Mugler-ի կարմիր կաշվե կորսեթով և ատամների մեջ դրված վառվող լուցկով։ Կերպարն ամբողջացրել են պլատինե խոպոպները (ենթaդրվում է, որ այն կեղծամ է), մուգ ունքերը և թարթիչների շեկ ստվերաներկը։

600x580

«Sooo Fire hավաքածուն ինձ ոգևորել է, ինչպես արդեն հասկացաք՝ կրակով։ Ես ցանկացել եմ ստեղծել ինչ-որ ուրախ և տարբեր Մի բան այն ամենից, ինչ արել ենք նախկինում։ Ես այնքն ուրախ կլինեմ տեսնելու բոլոր այն կերպարները, որոնք դուք կստեղծեք իմ կոսմետիկայով»,-գրել է Քիմը միկրոբլոգում։

600x580

Հավաքածուի մեջ տեղ են գտել ստվերաներիկերի տասը երնագներ, աչքերի համար երեք (ոսկեգույն, բրոնզագույն և պղնձագույն) մետալիկ նախահիմք և շրթունքների համար երեք փայլ։

600x580

600x580

600x580

Կոսմետիկայի սեպական ապրանքանիշը աստղի համար դարձել է իսկական ոսկե երակ։ Բազմազավակ մոր կարողությունը 350 միլիոն դոլար է, 2018-ին նա զբաղեցրեց 30-րդ հորիզոնականը աշխարհի 100 ամնաբարձր վարձատրվող հայտնիների շրջանում և 54-րդը՝ ԱՄՆ սելֆմեյդ-կանանց վարկանիշային ուցակում՝ ըստ Forbes

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին