Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Ամեն ինչ կամ ոչինչ. պերֆեկցիոնիստների 10 հիմնական դժվարությունները

Ամեն ինչ կամ ոչինչ. պերֆեկցիոնիստների 10 հիմնական դժվարությունները

24.07.2019

Պերֆեկցիոնիզմը հիանալի որակ է, սակայն երբեմն այն դառնում է ծանր բեռ: Ամեն ինչ և միշտ 100%-ով անելը չնայած հաճելի է, սակայն դժվար: Ահա, թե ինչ խնդիրների հետ են բախվում այդպիսի մարդիկ:

Դուք եզրակացություն չեք անում, մինչև չեք տեսնում արդյունքը

Ձեզ ուրախացնում է մեծ նպատակներին հասնելը կամ կատարյալ կարկանդակ պատրաստելը նոր բաղադրատոմսով: Իսկ եթե նպատակին չեք հասնում, եթե կարկանդակն այդքան էլ գրավիչ տեսք չունի՝ դուք շատ եք տխրում:

Լուրջ ջանքը կամ առաջ մեծ քայլը բավական չէ

Եթե դուք չեք ստացել այն, ինչին ձգտում էիք, ապա չեք համարում, որ կատարել եք դրա ուղղությամբ անհրաժեշտ քայլերը: Դուք մտածում եք, թե ինչու չի ստացվել հիմա և ինչպե՞ս հասնել նպատակին հաջորդ անգամ:

Հաջողությունը՝ ամեն ինչ կամ ոչինչ

Վերադառնալով կարկանդակին՝ այն պետք է լինի նկարի նման կամ ընդհանրապես չլինի: Եվ այսպես՝ բոլոր նպատակների պարագայում:

Եթե ինչ-որ բան կիսատ է արված, ուրեմն պետք է տեղը հանել

Օրինակ, եթե դուք պատրաստվում էիք մարզասրահ այցելել շաբաթը երեք անգամ, սակայն երկու անգամ է ստացվել, ուրեմն հաջորդ շաբաթ դուք 4 անգամ կհաճախեք:

«Բավականին լավ» ձեր կարգախոսը չէ

Այնտեղ, որտեղ ձեր անունն է, ամեն ինչ պետք գերազանց արված լինի: Դուք կարող եք շաբաթներով ընտրել հարսանեկան լուսանկարչի կամ ամբողջ գիշեր տանջվել մեկ էսսեյի վրա: Երբ դուք ձեր աչքի առջև տեսնում եք, թե ինչպես ամեն ինչ պետք է լինի, ապա չեք կարող դրանից նվազ արդյունք ստանալ:

Ձեզ վրդովվեցնում են մանրուքները

600x580

Եթե ձեր պատվիրված ապրանքը չի համապատասխանում նկարին, ապա դա ձեզ վրդովվեցնում է:

Չեք անում գործը՝ մինչև չեք պատկերացնում, թե ինչպես այն կատարյալ անել

Դա ահավոր է, առավել ևս, եթե խոսքը գնում է մեծ նախագծերի մասին և պետք է դրանք անել վերջին րոպեին:

Երբեմն դուք ոչ ամեն ինչ եք հասցնում

Դուք կարող եք ողջ օրը ծախսել մեկ բան կատարյալ անելու համար, այլ ոչ թե մի քանի բան անելու վրա:

Երբեմն ձեզ ծույլ եք համարում, իսկ ուրիշները ծիծաղում են

Սակայն այդպես էլ ստացվում է, մինչև մի բան 5+-ի եք անում՝ ամեն ինչ ավելի դանդաղ է ընթանում, քան ցանկալի է:

Դուք երկար եք հիշում սխալները

Երբեմն դուք կարող եք նույնիսկ հիշել դպրոցական սխալները և տխրել:

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին