Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Թեսթ. ընտրեք դուր եկած ծառը և իմացեք ձեզ բնորոշող բառը

Թեսթ. ընտրեք դուր եկած ծառը և իմացեք ձեզ բնորոշող բառը

25.07.2019

Յուրաքանչյուր մարդ անկրկնելի է ու յուրահատուկ, և որքան էլ հոգեբանները փորձեն մարդկանց խմբերի բաժանել ըստ խառնվածքի, շփման ոճի և պահվածքի այլ առանձնահատկությունների, աշխարհում չկան երկու նույնական մարդ: Մարդու նախապատվություններից կարելի է շատ բան իմանալ իր անձի, բնավորության և արժեքների մասին:

Առաջարկում ենք ընտրել այս ծառերից ձեզ դուր եկածը և իմանալ ինչ հատկանիշ է բնորոշում ձեզ:

600x580

A. Էնտուզիաստ. դուք ձեզ ամբողջությամբ նվիրում եք յուրաքանչյուր գործին և միշտ ավարտին եք հասցնում սկսած գործը:

Դուք ընտրել եք ամենահաստ բուն ունեցող ծառը: Դա նշանակում է, որ էնտուզիազմով եք ապրում: Դուք շատ կրքոտ անձնավորություն եք: Ամեն ինչ ուղիղ ասում եք և իմպուլսիվ եք, ինչը երբեմն մարդկանց վանում է ձեզանից: Սակայն մտերիմները գիտեն, որ ձեզանից լավ ընկեր դժվար է գտնել: Դուք առատաձեռն եք և գովք չեք խնայում դրան արժանի մարդկանց:

B. Պատասխանատու. ձեր համար շատ կարևոր է արդարացնել ձեզ վստահող մարդկանց սպասելիքները:

Դուք ընտրել եք ծառ, որոնց վրա պտուղներ կան: Դա ձեզ բնորոշում է որպես շատ պատասխանատու մարդ: Ձեզ շատ կարևոր է ցույց տալ ձեր աշխատանքի վերջնական արդյունքը և արդարացնել մարդկանց սպասելիքները: Դուք կարող եք դառնալ լավ ուսուցիչ ուրիշների համար: Ունեք բարձր բարոյական չափանիշներ և հոգևոր զարգացած եք: Դուք ձեզ պատասխանատու եք զգում ոչ միայն ձեր աշխատանքի համար, այլև ձեր մտերիմների՝ ընտանիքի ու ընկերների: Դուք նրանց երբեք չեք մերժի օգնության մեջ:

C. Ստեղծագործ. դուք նոր գաղափարների և ոչ ստանդարտ որոշումների գեներատոր եք:

Դուք ընտրել եք գունավոր ծառ: Դա բնորոշում է ձեզ որպես ստեղծագործ և ոչ սովորական մարդ: Դուք իրերը միանգամից մի քանի դիրքերից եք տեսնում: Այս զարմանալի տաղանդը թույլ է տալիս ձեզ գտնել յուրահատուկ լուծումներ: Դուք հաճախ եք երազում, երևակայում, մտովի տեղափոխվում եք մեկ անցյալ, մեկ ապագա: Շատերը ձեզ ինտրովերտ են համարում, սակայն մտերիմները գիտեն, որ ձեր հետ թեթև է և ուրախ:

D. Անկախ. դուք սովոր եք խնդիրները ինքնուրույն լուծել և հույսը միայն ձեր վրա դնել:

Դուք ընտրել եք բազմաթիվ մանրուքներով ծառ: Դուք անկախ մարդ եք: Սովոր եք հասնել դրված նպատակներին: Ունեք վերլուծական ուղեղ և լավ զարգացած տրամաբանություն: Մարդիկ կարծում են, որ դուք շատ ուժեք եք և համառ: Հիանալի ղեկավար եք: Սակայն ավելի շատ դուք ձեր հանդեպ եք պահանջկոտ: Մոտ մարդիկ գիտեն, որ հոգու խորքում դուք ունեք զգայուն և վիրավորվող հոգի:

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին