Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Սքարլեթ Յոհանսոնը հիացրել է 400 հազար դոլար արժողությամբ մատանիով

Սքարլեթ Յոհանսոնը հիացրել է 400 հազար դոլար արժողությամբ մատանիով

26.07.2019

Ամերիկացի դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը Կալիֆոռնիայում փառատոնի ընթացքում ցուցադրել է հսկայական ադամանդով զարդարված մատանին, հայտնում է Daily Mail-ը։

«Վրիժառուներ»-ի աստղը Սան Դիեգոյում մասնակցել է Comic Con փառատոնին, ուր ներկայացրել է իր նոր ֆիլմը՝ «Սեւ այրին»։ Հենց այդ անունն է կրում պատմության ընթացքում ամենաեկամտաբեր «Վրիժառուները. վերջնախաղ» ֆիլմում նրա հերոսուհին։ Այժմ Marvel ստուդիան Walt Disney-ի հետ համատեղ ֆիլմ են նկարահանել, որում ներկայացվում է «Սեւ այրու» պատմությունը, որը գերբնական կարողություններ ունի։

Զարդը, որը ստեղծվել է Յուբեր դե Ժիվանշիի եղբորորդու՝ Ջեյմս դե Ժեվաշիի կողմից 11 կարատանոց, բաց դեղին գույնի ադամանդից, գնահատվում է մոտավորպես 400 հազար դոլար։

Ոչ ոք այլեւս չի կասծակում, որ այս զարդը նրան նվիրել է կատակերգու եւ սցենարիստ Քոլին Ջոսթը, որի հետ նա հանդիպում է արդեն երկու տարի։ Այսպիսի նվերները սիրելի կանանց հենց այնպես չեն մատուցում։

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին