Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Աստղագուշակ օգոստոսի 2019 թ

Աստղագուշակ օգոստոսի 2019 թ

01.08.2019

Աստղագուշակ օգոստոսի 2019 թ. Խոյ

Օգոստոսը բարեհաջող ամիս կլինի Խոյերի համար բիզնեսի և կարիերայի զարգացման առումով: Բայց անձնական կյանքում երջանիկ պահեր չեն սպսավում. Կլինեն վիճաբանություններ և միայնության զգացողություն: Այս շրջանում աստղերը ողջունում են փոխզիջումները: Ուշադրություն դարձրեք սննդին. սննդակարգում պետք է գերակշռի բանջարեղենը:

Բարենպաստ օրերն են` 1, 8, 11, 13, 15, 16
Անբարենպաստ օրերը` 7, 9, 12, 14, 17, 19։
 

Աստղագուշակ օգոստոսի 2019 թ. Ցուլ

Ցուլերին օգոստոսին սպասում է արժանի հանգստ: Հնարավոր է ճանապարհորդեք միայնակ: Դուք չպետք է վախենաք դրանից: Ամեն ինչ լավ կընթանա: Անձնական կյանքում կուրախացնեն փոխըմբռնումը և շատ ուրախ պահերը: Հրաժարվեք հասարակական սննդից, կերեք տնական սնունդ: Հրաժարվեք վատ սովորություններից:

Բարենպաստ օրերն են` 1, 5, 12, 13, 21, 26
Անբարենպաստ օրերը` 4, 10, 17, 22, 27, 30։

Աստղագուշակ օգոստոսի 2019 թ. Երկվորյակներ

Երկվորյակների համար շատ հաջող, դրական ամիս է: Դուք կդառնաք բախտի սիրելին: Մեծ գնումներ մի կատարեք, ավելի լավ է մտածեք երկարաժամկետ ներդրումների մասին: Միայնակ երկվորյակներն ամսվա կեսին կարող են ծանոթանալ իրենց ճակատագրին:

Բարենպաստ օրերն են՝ 6, 9, 10, 23, 25, 27
Անբարենպաստ օրերը՝ 1, 4, 8, 11, 16, 28։

Աստղագուշակ օգոստոսի 2019 թ. Խեցգետին

Խեցգետիններին ապասվում է ծանր օգոստոս. կլինեն բազմաթիվ խնդիրներ և բարդ իրավիճակներ: Դուք պետք է համառ լինեք: Ձեզ շատ աշխատանք է ակնկալվում, կարող եք նաև բարելավել ձեր ֆինանսական վիճակը: Միայնակ խեցգետիններին սպասվում են հաճելի ծանոթություններ, իսկ ոչ ազատներին՝ վիճաբանություններ:

Բարենպաստ օրերն են՝ 1, 10, 13, 14, 19, 30
Անբարենպաստ օրերը՝ 12, 18, 23, 25, 27, 29։

Աստղագուշակ օգոստոսի 2019 թ. Առյուծ

Օգոստոսն Առյուծների համար հակասական ամիս կլինի. մի կողմից հաջողակ կլինեք, մյուս կողմից՝ շատ մանր խնդիրներ կլինեն: Միայնակ Առյուծները կծանոթանան նոր մարդկանց հետ, բայց այդ հանդիպումները ճակատագրական չեն լինի:

Բարենպաստ օրերն են՝ 1, 8, 11, 13, 15, 25
Անբարենպաստ օրերը՝ 3, 7, 12, 22, 29, 30։

Աստղագուշակ օգոստոսի 2019 թ. Կույս

Ամսվա առաջին կեսը բավականին հաջող է պայմանագրեր կնքելու, փաստաթղթերի ձևակերպման, խոշոր գործարքներ և գնումներ կատարելու համար: Երկրորդն ավելի հանդարտ կլինի: Օգտագործեք այս ժամանակահատվածը ձեր անձնական կյանքը կարգավորելու և հանգստաը վայելելու համար:

Բարենպաստ օրերն են՝ 3, 7, 12, 15, 17, 30
Անբարենպաստ օրերը՝ 5, 10, 14, 22, 28, 31։

Աստղագուշակ օգոստոսի 2019 թ. Կշեռք

Շատ լավ ամիս է Կշեռքների համար: Դուք շրջապատի համար կլինեք մարդամոտ և հետաքրքիր: Կգտնեք շատ նոր ծանոթություններ, որոնք միայն դրական հետք են թողնում ձեր կյանքում: Նշանի միայնակ ներկայացուցիչները կարող են հանդիպել իրենց ճակատագրին:

Բարենպաստ օրերն են՝ 4, 8, 16, 20, 22, 23

Անբարենպաստ օրերը՝ 1, 5, 9, 12, 24, 30։

Աստղագուշակ օգոստոսի 2019 թ. Կարիճ

Կարիճների համար լավ ամիս է. դուք հաջողություն կգտնեք աշխատանքում, կարձանագրվի եկամուտների աճը, հաճելի փոփոխություններ անձնական կյանքում: Սկզբում գաղտնի պահեք ձեր կյանքում կատարված փոփոխությունների մասին: Հոգ տանել ձեր առողջության մասին. այցելեք լողավազան, ավելի շատ քայլեք բաց երկնքի տակ:

Բարենպաստ օրերն են՝ 5, 7, 18, 21, 26, 28
Անբարենպաստ օրերը՝ 3, 6, 9, 12, 27, 30։

Աստղագուշակ օգոստոսի 2019 թ. Աղեղնավոր

Այս ամիս դուք ակտիվ և նպատակասլաց կլինեք: Աշխատանքում կծանրաբեռնվեք, բայց, ի վերջո, կստանաք աշխատավարձի զգալի բարձրացում: Անձնական կյանքը կփոխվի դեպի լավը. դուք վերջ կդնեք անցյալի հարաբերություններին և կանցնեք նորերին:

Բարենպաստ օրերն են՝ 3, 10, 12, 22, 25, 26
Անբարենպաստ օրերը՝ 2, 7, 15, 28, 29, 30։

Աստղագուշակ օգոստոսի 2019 թ. Այծեղջյուր

Օգոստոսը բարենպաստ կլինի Այծեղջյուրների համար բոլոր իմաստներով: Նախագծերը շահույթ կբերեն, բայց մի մոռացեք նաև առողջության մասին: Հանգստանալու կարիք ունեք: Մի փոքր ուշադրությունը զուգընկերոջը կօգնի անձնական կյանքի բարելավմանը: Ազատ Այծեղջյուրները, եթե ակտիվ լինեն, ապա նրանց սպասվում է անձնական հաջողություն:

Բարենպաստ օրերն են՝ 3, 5, 7, 9, 11, 18
Անբարենպաստ օրերը՝ 1, 4, 10, 13, 15, 21։

Աստղագուշակ օգոստոսի 2019 թ. Ջրհոս

Օգոստոսի սկիզբը Ջրհոսների համար կլինի մի ժամանակաշրջան, երբ նրանք առավելագույն հնարավորություն կունենան իրենց դրսևորելու համար: Դուք կարող եք հեշտությամբ լուծել բարդ խնդիրներ, ինչը կհանգեցնի դիրքի և աշխատավարձի բարձրացման: Հաջողություն է սպասվում սիրո ասպարեզում, բայց պետք է համբերատար լինել: Հետևեք ձեր առողջությունը․ ավելացրեք սննդակարգին թարմ բանջարեղեն և մրգեր:

Բարենպաստ օրերն են՝ 1, 5, 11, 19, 23, 29

Անբարենպաստ օրերը՝ 2, 4, 6, 16, 21, 26։

Աստղագուշակ օգոստոսի 2019 թ. Ձկներ

Աստղերը խորհուրդ են տալիս օգոստոսին նախաձեռնող լինել՝ դա կտա իր արդյունքը: Համարձակորեն նոր ծրագրեր ձեռնարկեք և ղեկավարության հետ խոսեք դրանց մասին: Թարմացրեք ձեր ոճը, և հակառակ սեռը կձգտի դեպի ձեզ։ Բայց մի մոռացեք նաև ձեր առողջության մասին: Ավելի շատ ժամանակ անցկացրեք դրսում կամ արձակուրդ գնացեք:

Բարենպաստ օրերն են՝ 2, 6, 12, 16, 22
Անբարենպաստ օրերը՝ 1, 5, 13, 19, 24։

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին