Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Ինչպես պահպանել հիշողությունը

26.08.2019

Մենք շատ ժամանակ ենք անցկացնում մեր գեղեցկության և մարմնի պահպանության համար, սակայն մոռանում ենք ամենակարևոր օրգանի՝ ուղեղի մասին։

Առողջ ուղեղը մեզ թույլ է տալիս սովորել և հիշել, հաղորդակցվել, լուծել խնդիրներ և որոշումներ կայացնել։ Լինելով մեր մարմնի վերահսկման կենտրոնը, այն պատասխանատու է, որպեսզի սիրտը բաբախի և թոքերը շնչեն, կարողանանք շարժվել, զգալ և մտածել։ Սակայն ուղեղը կարող է դրսևորել վերականգնսղական հատկությունների անկում և հիշողության կորուստ արդեն 20 տարեկանում։ Այդ իսկ պատճառով առողջ ապրելակերպի պահպանումը (հավասարակշռված սնունդ, կանոնավոր ֆիզիկական ծանրաբեռնվածություն և քուն, հրաժարում ալկոհոլից և ծխելուց) շատ կարևոր է և նպաստում է ուղեղի ճիշտ աշխատանքին ու լավ ինքնազգացողությանը։

Բարեբախտաբար գոյություն ունեն որոշակի մթերքներ, որոնք օգնում են լավացնել հիշողությունը, ուշադրությունը, հավասարակշռությունը և մտածելու արագությունը։

Ինչպես պահպանել հիշողությունը

Պարզվում է, որ ուղեղը կարելի է մոտ 10 տարով երիտասրդացնել՝ պարզապես օրական օգտագործելով երեք առօրեական մթերք։

Դդմի կորիզներ

600x580

Կորիզների ամենահամեղ տեսակներից մեկը կարող է ոչ միայն կարգավորել վահանաձև գեղձի գործունեությունը, արյան շրջանառությունը, կանգնեցնել անոթների քայքայումը, այլև պահպանել գիտակցությունը։ Սպիտակուցների, վիտամինների և ցինկի մեծ պարունակության շնորհիվ դդմի կորիզները թույլ չեն տալիս ուղեղի բջջիջներին քայքայվել և կանխում են ուղեղի տարիքային խանգարումները։ Մինչև ուշ տարիք ուղեղի հստակությունը պահպանելու համար օրական որպես կանոն կերեք 140 գրամ դդումի սերմեր։ Դրանք կարելի է ուտել հենց այնպես կամ ավելացնել որևէ ուտեստի մեջ՝ թխվածք, սալաթներ, շիլաներ։

Մաղադանոս

600x580

Գիտնականները վաղուց այն կարծիքի են, որ մաղադանոսի ամենօրյա օգտագործումը ոչ միայն թույլ է տալիս հետաձգել մարմնի ծերացումը, այլև պահպանել հիշողությունը: Հայտնի է, որ ուղեղում նոր նեյրոնային կապերի առաջացումը բարելավում է մեր մտածողությունը, տրամադրությունը և սովորությունների ձևավորումը: Հենց դրանք են, մեզ օգնում սովորել նոր լեզուներ, արագ մտածել և կողմնորոշվել անսովոր պայմաններում:

Մաղադանոսում մեծ քանակությամբ ապիգենին նյութ է պարունակվում, որն օգնում է բջիջներին նոր նեյրոնային կապեր հաստատել, ավելացնել նյարդային բջիջների գործողությունների քանակը, որոնք պատասխանատու են ուղեղի աշխատանքի և հիշողության համար: Ամեն օր առնվազն 50 գ թարմ մաղադանոս կերեք աղցանների, սենդվիչների կամ ուտեստների հետ:

Լոբազգիներ

600x580

Եթե լոբազգիները չեն մտնում ձեր օրական սննդակարգի մեջ, ապա վաղուց ժամանակն է ընդգրկելու։ Դրանք հեշտ մարսվող սպիտակուցի և մանրաթելերի կատարյալ աղբյուր են, ընդ որում լոբազգիները բոլորովին զեծ են կալորիաներից և ճարպերից, ինչը ձեզ թույլ կտա պահպանել մտքի սրությունը և կանխել դեմինացիայի զարգացումը։

Այնպիսի կուլտուրաները, ինչպիսիք են լոբին, ոլոռը, սոյան, ոսպը, պարունակում են մեծ քանակությամբ երկաթ՝ անփոխարինելի սննդանյութ մեր ուղեղի համար: Կակաոյի հատերում կան բազմաթիվ հակաօքսիդիչներ, որոնք չեզոքացնում են ազատ ռադիկալները: Հետևաբար, տարեցները պետք է խմեն օրական մեկ բաժակ կակաո, որպեսզի խուսափեն հիշողության կորստից։

Բացի վերը նշվածներից, ապավինեք հիշողությունը բարելավող այլ մթերքների ևս՝ կանաչեղեն, ընկույզ և արևածաղիկ, հատապտուղներ, ձավարեղեն, ձուկ, ձիթապտղի յուղ և կանաչ թեյ: Շաբաթը մեկ անգամ բեռնաթափում կատարեք, փորձեք ձեր ընթրիքը կազմել միայն թեթև ուտեստներից:

Մտածեք ուղեղի մասին որպես մկան, որը պետք է մարզել: Անընդհատ խաչբառներ լուծեք, բանաստեղծություններ և ասույթներ անգիր արեք:

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին