Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 26-սեպտեմբերի 1-ը 2019 թ

27.08.2019

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 26-սեպտեմբերի 1-ը. Խոյ

Դուք կունենաք արժեքավոր փորձ ձեռք բերելու հնարավորություն: Այո, գուցե դա հեշտ չէ, բայց կարող եք հաղթահարել այն: Գործընկերները կարող են դավադրություններ սկսել ձեր դեմ` պատրաստ եղեք: Ավելի լավ է հեռու մնաք: Ձեր հարաբերություններն ամրապնդելու համար ավելի շատ ժամանակ ծախսեք ձեր երկրորդ կեսի հետ:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 26-սեպտեմբերի 1-ը. Ցուլ

Նշանի որոշ ներկայացուցիչներ դավաճանության ռիսկի կենթարկվեն: Ավելի ուշադիր նայեք ձեր զուգընկերոջը` պարզելու համար, թե արդյո՞ք ձեր միությունը վտանգված չէ: Ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը: Ձեզ ինչ-որ բան անհանգստացնո՞ւմ է: Անմիջապես զանգահարեք ձեր բժշկին:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 26-սեպտեմբերի 1-ը. Երկվորյակ

Առաջիկա շաբաթվա ընթացքում ձեզ սպասում են նոր տպավորություններ և վառ հույզեր: Ինքներդ ձեզ հանգիստ տվեք և մարտկոցները վերալիցքավորեք երկար ժամանակվա համար` ձեզ դա անհրաժեշտ է: Այս օրերին փոքր-ինչ կբարդանան երեխաների հետ կապված խնդիրները: Լուծեք դրանք սթափ գլխով կամ որոշման ընդունումը հետաձգեք ավելի ուշ ժամանակ:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 26-սեպտեմբերի 1-ը. Խեցգետին

Հիմա հիանալի ժամանակ է ակտիվորեն սկսելու հոգ տանել ինքներդ ձեր մասին: Դուք նույնիսկ կարող եք արմատապես փոխել ձեր իմիջը: Աշխատանքի վայրում ծառայողական սիրավեպ սկսելու մեծ հնարավորություն կա: Ինչո՞ւ ոչ։ Բայց ցանկացած իրավիճակում ավելի լավ է նախ մտածել և միայն դրանից հետո փորձել գլուխ հանել զգացմունքների աշխարհից:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 26-սեպտեմբերի 1-ը. Առյուծ

Այս ժամանակահատվածում առանց փոխզիջման ոչինչ չի ստացվի: Մի վախեցեք, որ առաջինը կարող եք հաշտվել, եթե գնահատում եք հարաբերությունները սիրելիների հետ: Մտերիմ ընկերը կարող է դավաճանել: Այնուամենայնիվ, մի շտապեք նրան ջնջել ձեր կյանքից: Տվեք նրան ուղղվելու հնարավորություն:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 26-սեպտեմբերի 1-ը. Կույս

Ձեզ համար հեշտ չի լինի այս ժամանակահատվածում վերահսկել ինքներդ ձեզ: Ինչ-որ մեկի հետ վիճելու ցանկությունը կարող է խանգարել ձեզ այս անգամ հանգիստ գոյատևել: Իրավիճակը մեղմելու համար դուրս եկեք քաղաքից, օրինակ՝ ամառանոց գնացեք: Հանգստացեք, լիցքաթափվփք, ուժ հավաքեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 26-սեպտեմբերի 1-ը. Կշեռք

Հնարավորություն կունենաք լուծելու ընտանեկան հին խնդիրները: Բաց մի թողեք այդ հնարավորությունը: Ժամանակահատվածը բարենպաստ է ցանկացած ուղևորությունների և հանգստի միջոցառումներին մասնակցելու համար: Ձեզ խոստումնալից ժամադրություն է սպասվում: Աստղերը խորհուրդ են տալիս ավելի ուշադիր լինել նոր դեմքերի նկատմամբ:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 26-սեպտեմբերի 1-ը. Կարիճ

Ձեզ հարկավոր է դիմացկունություն ՝ և՛ ֆիզիկական, և՛ հոգեբանական առումով: Կարող են անսպասելի խնդիրներ ծագել: Թույլ մի տվեք, որ զգացմունքները տիրեն ձեզ: Հանգստանալ կարող եք հանգստյան օրերին: Նախընտրելի է խաղաղ կյանքը:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 26-սեպտեմբերի 1-ը. Աղեղնավոր

Բարդ խնդիրների լուծմանը ձեռնամուխ եղեք միայն այն դեպքում, եթե ունեք մեկը, որի վրա կարող եք հույս դնել: Որոշ առաջադրանքներից ստիպված կլինեք հրաժարվել: Այն փողերը, որոնք դուք հիմա պարք եք տալու, կվերադարձվեն ոչ շուտ: Բայց դուք պարտավոր կլինեք տալ, եթե ցանկանում եք պահպանել ընկերությունը: Ժլատություն մի դրսևորեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 26-սեպտեմբերի 1-ը. Այծեղջյուր

Ավելի փորձառու մարդկանց խորհուրդները լրջորեն ընդունեք: Նրանք կօգնեն ձեզ ճիշտ որոշում կայացնել։ Օգոստոսի 30-ին զգույշ եղեք. ձեզ կարող են վատ անակնկալ մատուցել մտերիմները: Հանգստյան օրերն անցկացրեք ընտանեկան շրջանակում: Դա կօգնի վերականգնել կորցրած մտերմությունը:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 26-սեպտեմբերի 1-ը. Ջրհոս

Աշխատանքի վայրում մրցակցությունը կարող է ուժեղանալ: Ավաղ, ռիսկ կա, որ դուք աշխատանքից դուրս կմնաք: Մի վիճեք, այլ ավելի շատ էներգիա ծախսեք ընտանեկան հարաբերությունների պահպանման վրա: Հարազատների հետ ավելի մեղմ եղեք: Բոլոր առաջարկությունները, որոնք կստանաք՝ քննարկեք փորձագետների հետ:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 26-սեպտեմբերի 1-ը․ Ձկներ

Անհատական կյանքում կհաստատվի երկար սպասված հանդարտություն: Զսպեք ձեզ, որպեսզի նորից չխախտեք կատարյալը: Ժամանակահատվածը նպաստավոր է նոր պլաններ կազմելու և դրանց իրականացման ուղիներ մտածելու համար: Միայն թե ոչ մեկի մի պատmեք ձեր նպատակների մասին: Թող դա լինի ձեր գաղտնիքը:

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին