Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Արևածաղկի սիրահարների համար․ այն ունի նաև բացասական հետևանքներ

Արևածաղկի սիրահարների համար․ այն ունի նաև բացասական հետևանքներ

02.10.2019

Արևածաղկի սիրահարների համար․ այն ունի նաև բացասական հետևանքներ

Որոշ մարդկանց սիրելի զբաղմունքը` արևածաղիկ չրթելը, ոչ միայն կողքից գեղեցիկ չի նայվում, այլև հսկա վնաս է հասցնում առողջությանը:

Շատերը պնդում են, որ արևածաղկի սերմերը պարունակում են մի շարք օգտակար նյութեր, սակայն մոռանում են նշել նաև հսկա վնասի մասին, որը այն հասցնում է առողջությանը չափից շատ ուտելու դեպքում:

 

Վնաս ատամների էմալին

Առաջին հերթին արևածաղկի հանդեպ սերը վատ է անդրադառնում ձեր ժպիտի որակի վրա: Կճեպի կիսելը դիմացի ատամներով հանգեցնում է էմալի վրա ճաքերի առաջացմանը և որպես հետևանք նյարդային վերջույթների բացմանը: Արևածաղկի սերմերի ժամերով ուտելը հանգեցնում է կարիեսի զարգացմանը: Էմալը պատվում է մուգ հետքերով, որոնց տեղում ժամանակի ընթացքում կարիոզային վնասվածքներ են հայտնվում: Եթե չեք ցանկանում ունենալ դեղնած, փչացած ատամներ և մշտապես վազել ատամնաբույժի մոտ՝ փորձելով վերադարձնել ատամնաշարի եղած գեղեցկությունը, ավելի լավ է ազատվեք այդ սովորությունից:

Վնաս կազմվածքին

Արևածաղկի սերմերի էներգետիկ արժեքը շատ մեծ է: Բացի այդ, դրանք պարունակում են մեծ քանակությամբ յուղեր: Հաշվի առնելով այս հանգամանքը, կարելի է վստահորեն պնդել, որ դրանցով կարելի է բավականին շատ ավելորդ քաշ ձեռք բերել: Յուրաքանչյուր դիետոլոգ կհաստատի, որ արևածաղկի սերմերը շատ վնասակար են կազմվածքի համար:

 

Վնաս նյութափոխանակությանը

Հաճախ արևածաղկի սերմերը բերում են այրոցի առաջացման: Դա նշանակում է, որ ենթաստամոքսային գեղձի ֆերմենտները ստամոքսից նետվում են կերակրափող և բերում պատերի գրգռվածության:

Այրոցը գաստրիրտի, խոցի և աղեստամոքսային այլ հիվանդությունների առաջին նշաններից է:

Ամենասարսափելի զարգացումներից կարող է լինել կերակրափողի քաղցկեղը, որը շատ դժվար է բուժվում: Եթե դուք հաճախ եք այրոց ունենում, պետք է պարտադիր դիմեք բժշկի և մոռանաք արևածաղկի սերմերի մասին:

Վնաս ոսկորներին

Սովորաբար արևածաղկի դաշտերը գտնվում են ավտոճանապարհներին մոտ, իսկ այդ բույսը սպունգի նման ներծծում է արտանետված գազերը: Հասնելու ընթացքում արևածաղկի սերմերը իրենց մեջ կուտակում են մեծ քանակությամբ կադմիում: Այն ծանր և բավականին թունավուր մետաղ է: Կուտակվելով մարդու օրգանիզմում և բերում մի շարք լուրջ խնդիրների առաջացմանը:

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին