Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 30-հոկտեմբերի 6-ը 2019 թ․

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 30-հոկտեմբերի 6-ը 2019 թ․

03.10.2019

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 30-հոկտեմբերի 6-ը. Խոյ

Խոյերի բախտը փողի հարցում չի բերի: Բայց պարապ նստելու փոխարեն՝ փնտրեք եկամուտի լրացուցիչ աղբյուրներ: Ձեր ազատ ժամանակն անցկացրեք ստեղծագործական գործունեությամբ: Դա կօգնի հանգստանալ և ներշնչվել: Զգուշացեք ալկոհոլից: Մի չարաշահեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 30-հոկտեմբերի 6-ը. Ցուլ

Ձեզ մոտ մեծ գայթակղություն կառաջանա հետաձգել խնդիրների լուծումը: Մի արեք այդ սխալը. հետո կարող է շատ ուշ լինել: Աշխատանքի վայրում կարող են փորձել հավասարակշռությունից հանել ձեզ: Սադրանքներին մի ենթարկվեք: Աշխատեք հետու մնալ կոնֆլիկտներից և վեճերից:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 30-հոկտեմբերի 6-ը. Երկվորյակ

Զուգընկերոջ հետ հարաբերությունները կհասնեն նոր մակարդակի՝ դրանք կդառնան ավելի վստահելի: Փորձեք նրան հարցնել այն բանի մասին, որը նախկինում չէիք համարձակվի: Հանգստյան օրերին մի մնացեք տանը, նույնիսկ, եթե եղանակը վատը լինի: Ձեզ սպասվում են նոր ծանոթություններ, որոնք կարևոր դեր կխաղան ձեր կյանքում:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 30-հոկտեմբերի 6-ը. Խեցգետին

Նույնիսկ ամենաքչախոս և դժվար մարդկանց հետ, առաջիկաբօրեին կկարողանաք ընդհանուր լեզու գտնել: Այնպես որ հենց հիմա անհրաժեշտ է լուծել վեճերը և քննարկել դժվարությունները: Եղեք առատաձեռն այս ժամանակահատվածում: Լավ կլիներ ինչ-որ բան նվիրել բարեգործությանը:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 30-հոկտեմբերի 6-ը. Առյուծ

Դուք սովոր եք լինել ուշադրության կենտրոնում, ուստի ձեզ համար հեշտ է վերադառնալ առաջատարի դիրք: Մի զարմացեք, որ գործընկերները ձեզ նախանձեն: Ուշադրություն դարձրեք սննդին, թող այս օրերին այն թեթև լինի: Խուսափեք հարազատների հետ բախումներից, հաշտեցումը երկար կտևի:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 30-հոկտեմբերի 6-ը. Կույս

Այս ժամանակահատվածում դուք կստանաք շատ առաջարկներ, բայց նախքան դրանք ընդունելը, կշռադատեք բոլոր «կողմերն» ու «դեմերը»: Երեխաների հետ վստահելի հարաբերություններ հաստատեք, որպեսզի բաց չթողնեք կարևոր իրադարձությունները, որոնք տեղի կունենան նրանց կյանքում: Զգույշ եղեք ֆինանսական հարցերում:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 30-հոկտեմբերի 6-ը. Կշեռք

Հոգնածության զգացողությունն այս ժամանակահատվածում ձեզ կայցելի մի քանի անգամ: Հատկապես դժվար կլինի հոկտեմբերի սկզբին: Ինքներդ ձեզ ոգեշնչեք կամ հենվեք ընկերների բարոյական աջակցության վրա: Ավելի մեծ ուշադրություն դարձրեք տարեց հարազատներին: Նրանք ձեր ներկայության կարիքն ունեն ավելին, քան երբևէ:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 30-հոկտեմբերի 6-ը. Կարիճ

Ձեզ սպասում է կյանքի ակտիվ շրջան: Ստիպված կլինի հարցեր լուծել թե անձնական կյանքում, թե աշխատանքում: Բայց դուք կարող եք կարգավորել այդ ամենը: Եթե մեքենա եք վարում, ապա այս ժամանակահատվածում եղեք առավել զգույշ: Զգոնություն պետք է ցուցաբերել նաև նոր ծանոթություններ հաստատելիս: Հեռանկարներ դրանցում չեն սպասվում:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 30-հոկտեմբերի 6-ը. Աղեղնավոր

Կլինեն շատ իրադարձություններ, որոնք կարող են փչացնել ձեր տրամադրությունը: Փորձեք մնալ լավատես, հակառակ դեպքում խնդիրների վերջը չի գա: Տարաձայնություններ կարող են առաջանալ սիրելիի հետ հարաբերություններում: Գուցե հարկ լինի հրաժարվել ձեր շահերից և փոխզիջումների գնալ:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 30-հոկտեմբերի 6-ը. Այծեղջյուր

Աշխատանքը ձեզ համար առաջ կմղվի առաջին պլան: Ձեզ բարդ խնդիր կհանձնարարվի, որի իրականացումից կախված կլինի ձեր մասնագիտական ապագան: Այնպես որ, փորձեք դա անել գերազանց: Ժամանակաշրջանը բարենպաստ է նրանց համար, ովքեր պատրաստվում են նիհարել: Ցանկացած դիետա կբերի արագ և երկարաժամկետ արդյունքների:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 30-հոկտեմբերի 6-ը. Ջրհոս

Սպասեք մեծ փոփոխություններ ձեր անձնական կյանքում: Նրանք, ովքեր դեռևս չունեն իրենց երկրորդ կեսին, այս ժամանակահատվածում լավ հնարավորությաուն ունեն ծանոթանալու նրա հետ: Ուշադիր եղեք ձեր առողջության նկատմամբ: Եթե այս շրջանում ունեք հիվանդություններ, փորձեք հաղթահարել առանց դեղահաբերի: Հնարավորության դեպքում կարճ արձակուրդ վերցրեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 30-հոկտեմբերի 6-ը․ Ձկներ

Այս ժամանակահատվածը ձեզ համար կլինի ունայն և հուզառատ: Ակնկալվում են հսկայական նշանակություն ունեցող դեպքեր: Հատուկ ուշադրություն դարձրեք փաստաթղթերին. մանրակրկիտ ուսումնասիրեք այն ամենը, ինչ ստորագրվում եք: Անցկացրեք երկար սպասված հանգիստը բնության գրկում․ մաքուր օդը ողջունելի կլինի:

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին