Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

21-րդ դարն առանց քիմիայի. ARMENIAN KINGDOM TEA

21-րդ դարն առանց քիմիայի. ARMENIAN KINGDOM TEA

03.10.2019

Մոտ 5000 տարի առաջ չինական Շեն Նունի կայսրը, ով սիրում էր սեփական փորձով բացահայտել բույսերի ազդեցությունն օրգանիզմի վրա, մի անգամ 100 բույս է փորձում, որից 72-ը թունավոր են լինում: Թունավորված, ուժասպառ ծառի տակ պառկած ժամանակ նրա վրա թեյի տերև է ընկնում, կայսրը փորձում է այդ տերևն ու անմիջապես կազդուրվում: Այդպիսով բացահայտվում է այս անուշաբույր ըմպելիքի առողջարար ազդեցությունը և մինչ օրս աշխարհի տարբեր անկյուններում այն օգտագործվում է ոչ միայն որպես համեղ ըմպելիք, այլև որպես հրաշագործ դեղամիջոց:

Իսկ թե ինչ առանձնահատկություն ու օգտակարություն ունի Հայաստանի բնաշխարհում աճող խոտաբույսերից պատրաստված հայկական արտադրության ARMENIAN KINGDOM ապրանքանիշի թեյերի հրաշալի համադրությունների ընտրանին, պատմում է բժշկական գիտությունների թեկնածու գինեկոլոգ-էնդոկրինոլոգ Լիլիթ Կուջոյանը:

- Թեյերն ունեն առողջարար նշանակություն օրգանիզմի համար, մասնավորապես բարձրացնում են օրգանիզմի դիմադրողականությունը, պայքարում են տարաբնույթ պարազիտների, միկրոբների դեմ, լավացնում արյան շրջանառությունը, ինչպես նաև ունեն միզամուղ հատկություն, որոշ տեսակներ օժտված են նիհարեցնող և նյութափոխանակությունը լավացնող հատկությամբ:

Ուրցով թեյն անչափ օգտակար է: Այն ունի հակաբորբոքային ազդեցություն, խորխաբեր է, ինչպես նաև ունի միզամուղ հատկություն, որը նպաստում է այտուցների և բարձր ճնշման դեպքում ճնշման կարգավորմանը: Ուրցով թեյն ունի հանգստացնող հատկություն:

Հանգստացնող հատկությամբ աչքի է ընկնում նաև նանայով թեյը: Նանան իր օգտակարության շնորհիվ համարվում է բույսերի թագուհին: Օրվա տարբեր ժամերին պատրաստված նանայով թեյն ունի տարբեր նշանակություններ օրգանիզմի համար: Առավոտյան այն առույգացնող է, կեսօրին լավացնում է նյութափոխանակությունը, երեկոյան հանգստացնում է: Նանայով թեյն օգտակար է արյունատար համակարգի համար, ունի նաև ճնշումն իջեցնող միզամուղ հատկություն:

600x580

Եթե միաժամանակ սիրում եք և՛ ուրց, և՛ նանա, ապա նախապատվությունը կարող եք տալ ուրցի և նանայի համադրությամբ սև թեյին: Այն բարելավում է մարսողությունը, նվազեցնում քաշը, օգնում պահել օրգանիզմում ջրի անհրաժեշտ չափաբաժինը, թարմացնում է և առույգացնում:

Բոլոր նրանք, ովքեր ունեն ճնշման խնդիր, կարող են ընտրել դարչինի և մեխակի համադրությամբ սև թեյ: Սև թեյը պարունակում է տանին և կոֆեին, որոնք առույգացնող ազդեցություն ունեն: Դարչինը լավացնում է նյութափոխանակությունը. նրանք, ովքեր ցանկանում են նիհարել, կարող են խմել դարչինով թեյ: Մեխակը լավացնում է արյան շրջանառությունը: Մեխակ-դարչին համադրությունը բարենպաստ ազդեցություն ունի սիրտ-անոթային համակարգի վրա:

600x580

Համի ու բույրի յուրահատուկ համադրություն է ներկայացնում ARMENIAN KINGDOM ապրանքանիշի թեյերի փունջը' նանայի, ուրցի, մեխակի և դարչինի համադրությամբ: Այն հարուստ վիտամիններով ու միկրոէլեմենտներով, օմեգա-3 և օմեգա-9 ճարպաթթուներով:

Այնպես որ, լցրեք Ձեր օրը հաճելի ու անկրկնելի զգացողություններով՝ համտեսելով ARMENIAN KINGDOM ապրանքանիշի՝ հայրենի բնության ուժն ու զորությունն իր մեջ ամփոփող, էկոլոգիապես մաքուր և առողջարար թեյերի այս հրաշալի ընտրանին:

600x580

Դիտվել է 1874 անգամ

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին