Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Կարկանդակ կարտոֆիլով և խոզապուխտով

Կարկանդակ կարտոֆիլով և խոզապուխտով

08.10.2019

Շատ հեշտ պատրաստվող կարկանդակ է։ Այն հարմար է քեզ հետ վերցնելու ճանապարհորդելիս կամ երկար զբոսանքի գնալիս։

Բաղադրիչները

- խմոր՝ 500 գ
- կարտոֆիլ՝ 500 գ
- խոզապուխտ՝ 150 գ
-պանիր (քերած)՝ 100 գ։

 

Պատրաստման եղանակը

1. Կարտոֆիլը եփեք կեղևով։ Մաքրեք և պատառաքաղով դարձրեք պյուրե։

600x580

2. Կարտոֆիլի պյուրեի մեջ ավելացրեք քերած պանիրը և լավ խառնեք։

600x580

3. Խմորը բաժանեք երկու մասի։ Առաջին մասը բացեք:

600x580

4. Բացված խմորի վրա լցրեք կարտոֆիլի պյուրեն և խոզապուխտը (բարակ շերտերով)։ Փաթաթեք գլանի ձևով։ Նույնը կրկնեք մնացած խմորի հետ։

600x580

5.  Գլանակը կտրատեք ոչ մեծ կտորների։ 23 սմ տարրան պատեք խոհանոցային թղթով։ Եղածը լցրեք տարրայի մեջ։ 35 րոպե թխեք նախօրոք տաքացրած ջեռոցում՝ 180 աստիճան տաքությամբ։

600x580

6. Բարի ախորժակ:

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին