Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Ահա և 19-րդ դարի կանացի նորաձևությունը Փարիզում

Ահա և 19-րդ դարի կանացի նորաձևությունը Փարիզում

11.10.2019

Եվրոպայում ազգային առանձնահատկությունների ազդեցությունը հագուստի վրա սկսեց նվազել 1675թ.-ից մինչև 1800-ական թվականները, և նորաձև հագուստի ձևավորումը դարձավ միջազգային: Իգական սեռի հագուստների ոճը բխել է Փարիզից, իսկ արական սեռի հագուստներինը՝ Լոնդոնից:

Ենթադրվում էր, որ այս նորաձևությունները հիմնված էին հին Հունաստանի դասական զգեստների վրա:      Կանայք կրում էին լայն, թափվող, ծալազարդված, բարձր գոտկատեղերով զգեստներ՝ սպիտակ գույներով:  Փորձելով պայքարել ցրտի դեմ՝ կանայք կրում էին  երեք-քառորդ չափի երկարությամբ վերնազգեստներ՝  պատրաստված ավելի տաք մատերիալից,  շալեր, մորթե թիկնոցներ: 1830-ական թվականները վերադրարձեցին հագուստների բազմերանգությունը, հայտնվեցին ավելի կիպ գրկող գոտկատեղով զգեստներ:

скачанные файлы (1)

Թաղիքագործ, ավելի կարճ կիսաշրջազգեստներ, մորթուց կարված թևքերով, լայն եզրերով կամ այլ տիպի կանացի գլխարկները նույնպես  նորաձև էին:

Դարի երկրորդ կեսը Եվրոպայում բարգավաճման ժամանակաշրջան էր: Անկախ պատերազմներից, վերին դասերը շատ  նորաոճ էի հագնվում: Տղամարդկանց հագուստները շարունակում էին մնալ մռայլ գույների մեջ՝ արժանաբարո և դանդաղորեն փոփոխվող: Տիկնանց զգեստներն ավելի արագ էին փոփոխության ենթարկվում: Արագորեն տարածվող տեխնիկական առաջխաղացումներն ու զանգվածային արտադրության հնարավորությունները` նորաձև հագուստը մատչելի էին դարձնում  միջին խավի մարդկանց համար: Կարի մեքենայի գյուտը և պատրաստի հագուստների առևտուրը, նոր շուկաների տեխնիկան և հանրախանութների ստեղծումը հեղափոխություն մտցրեցին նորաձևության արդյունաբերության մեջ:

1840թ.-ից սկսած հագուստների մեջ գերակշռում էին շարժումները սահմանափակող կորսետը և շրջանակաձև ներնքաշոր-կիսաշրջազգեստը: Կիսաշրջազգեստը առաջին անգամ իր լիարժեք ձևին հասել էր կանացի ներքնաշոր-կիսաշրջազգեստներին նոր շերտեր ավելացնելով, որոնք էլ 1850թ. ստացան  կրինոլինե ներքնաշոր-կիսաշրջազգեստ անունը` ըստ մատերիալի անունի, ինչից որ այն ի սկզբանե պատրաստված էր: Սա մի ծանր ներքնաշոր-կիսաշրջազգեստ էր, որ ամրացված էր շրջանաձև օղակներով: 1856թ. կրինոլինի և ներքնաշորերի քաշն այլևս անտան»լի դարձավ, և հնարվեց վանդակի տեսքով կրինոլինը: Այն մի ճկուն պողպատե շրջանակ էր, որ իրար էր միացված ժապավեններով կամ պարանով և ծածկված չէր գործվածքով:

RLI-991.1L

1860թ. կրինոլինի ձևը փոփոխվեց՝ դառնալով ավելի թիկունքային, որը նորաձև էր 1870 և 80-ականներին: Եվ միայն 1890-ականներին կիսաշրջազգեստը կրկին վերադարձավ հարաբերականորեն ավելի բարեկազմ ձևի:

Ընդհանուր առմամբ 19-րդ դարի վերջին տարիների ոճերը էլեգանտ էին, սակայն դրանք հեշտ չէր կրելը: Նրանք իրենց բազմակի շերտերով, բարդ դիզայնով և թափանցիկ մատերիալի քանակությամբ սահմանափակում էին շարժումները:

 

 

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին