Գեղեցկության սրահներ
Առողջ ապրելակերպ
Պլաստիկա բոտոքս
Դաջվածքի սրահներ
Սպա և մերսում
Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 14-20-ը 2019 թ․
Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 14-20-ը. Խոյ
Վերանայեք ձեր ընտանիքի բյուջեն. վերջերս փողը կարծես հոսում է մատների արանքով: Ամուսնու հետ հնարավոր է վեճ՝ տարբեր հայացքների պատճառով: Եղեք ավելի իմաստուն ... Հիանալի շրջան է սպորտի համար, հատկապես սրտանոթային ծանրաբեռնվածության: Մի խնայեք ձեզ:
Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 14-20-ը. Ցուլ
Հմայքը և ընկերասիրությունը կօգնեն ձեզ միանգամից լուծել մի քանի կարևոր խնդիրներ: Հոկտեմբերի 20-ին կարող եք ունենալ անակնկալ նշանակալի հանդիպում: Պատրաստ եղեք դրան: Երկար ժամանակ ամուսնացած Ցուլերի համար կարող են ընտանեկան դժվարություններ առաջանալ:
Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 14-20-ը. Երկվորյակ
Ցանկացած գաղափար, որն այժմ կծագի ձեզ մոտ, հիանալի կլինի: Այնպես որ թուղթն ու գրիչը պատրաստ պահեք: Երեխաները շատ խնդիրներ կառաջացնեն, բայց նրանք նաև ուրախ պահեր կպարգևեն: Տան տիկիններն այժմ կարող են զբաղվել տնային գործերով, ասեղնագործությամբ և խոհարարությամբ: Ամեն ինչ հրաշալի կստացվի:
Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 14-20-ը. Խեցգետին
Հնարավոր է այս շաբաթ ստիպված լինեք տանել սիրելի մարդու դավաճանությունը: Վաղաժամկետ հետևություններ մի արեք: Հին վերքերը կարող են սրվել: Փոխարենը գումարային հարցերը կկարգավորվեն. ֆինանսական մուտքեր են սպասվում:
Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 14-20-ը. Առյուծ
Պատրաստ եղեք ուշադրության կենտրոնում հայտնվելու: Հոկտեմբերի 15-19-ն ընկած ժամանակահատվածում ձեզ կարող են նվերներ տալ, անսպասելի անակնկալներ մատուցել: Վերցրեք այդ ամենը ժպիտով: Հիմա ավելի լավ է որևէ նոր բան չսկսել: Իսկ եթե որևէ հարց մնացել է անավարտ, ապա շտապ շտկեք դա:
Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 14-20-ը. Կույս
Այժմ շատ գործեր ու խնդիրներ կլինեն: Ճիշտ տեղաբաշխեք ռեսուրսներն ու առաջնահերթությունները՝ գործերը հասցնելու համար: Ֆինանսական հարցերը կարգավորեք զգուշությամբ: Ձեզ կարող են խաբել, եթե ժամանակին չդիմեք մասնագետներին: Ժամկաշրջանը կատարյալ է խնայողությունների համար:
Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 14-20-ը. Կշեռք
Ձեզ դժվար օր է սպասում հոկտեմբերի 14-ին: Փորձեք այն անցկացնել տանը: Եթե արժանապատվորեն հաղթահարեք այդ փորձությունը, ապա դրան կհաջորդի սպիտակ գիծը: Հանգստյան օրերին զբաղվեք ընտանեկան կացարանի բարեկարգությամբ: Հնարավոր են թեթև վերափոխում և վերադասավորում:
Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 14-20-ը. Կարիճ
Ժամանակն է մի փոքր հանգստանալու: Դրեք բոլոր գործերն ուրիշների ուսերին և ժամանակ տրամադրեք ձեր հանգստին: Հիանալի շրջան է կարճ շրջագայությունների և քաղաքից դուրս ուղևորությունների համար: Ամառանոցում այժմ միայն հանգստի շրջան է: Այս օրերին ցանկացած ֆիզիկական աշխատանք ուրախություն չի պարգևի:
Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 14-20-ը. Աղեղնավոր
Միակ խնդիրները, որոնք դուք կարող եք ունենալ հիմա՝ կենցաղային բնույթի կլինեն: Մնացած ամեն ինչում ձեզ կարելի է բացարձակ երջանիկ մարդ համարել: Աշխատանքի վայում ղեկավարությունը բոլորովին նոր խնդիրներ կարող է առաջադրել: Մի անհանգստացեք դրանցից, նույնիսկ, եթե սկզբում ձեզ անհնար թվան:
Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 14-20-ը. Այծեղջյուր
Կարող է ձեզ թվալ, որ բոլորը ձեր դեմ են տրամադրված: Այնուամենայնիվ, դա այդպես չէ: Դուք պետք է մենակ լինեք, որպեսի ճիշտ եզրակացությունների հանգեք: Նշանի որոշ ներկայացուցիչներ այժմ կարող են մրսածություն ձեռք բերել: Զգուշ եղեք, հետևեք ախտանիշներին:
Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 14-20-ը. Ջրհոս
Վերջապես կլուծվեն անձնական խնդիրները: Հնարավոր է զուգընկերը խոստովանի իր զգացմունքները և ձեզանից էլ պատասխան քայլ ակնկալի: Աշխատանքի վայրում ընդհակառակը, լարվածություն կզգացվի: Առաջին քայլը դուք արեք, որպեսզի չփչացնեք գործընկերների հետ հարաբերությունները:
Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 14-20-ը․ Ձկներ
Հանգամանքներն այժմ ձեր օգտին չեն լինի: Ծրագրվածը չի իրականանա: Դրանից տխրելու փոխարեն, կենտրոնացեք նոր նպատակների վրա: Այժմ եղեք հանդուրժող սիրելիների հանդեպ: Քիչ վիճեք և խուսափեք վիրավորական խոսքեր արտաբերելուց: