Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Դեմքի և ձեռքերի մաշկի խնամքը աշնան ամիսներին. Ինչ է պետք անել

Դեմքի և ձեռքերի մաշկի խնամքը աշնան ամիսներին. Ինչ է պետք անել

23.10.2018

Հիմնականում պետք է ուշադրություն դարձնել, ձեռքերի և դեմքի մաշկի խնամքին, քանի որ ցրտի հանդեպ ավելի զգայուն հատվածները հենց դրանք են: Իհարկե, այս դեպքում կարևոր է մաշկի արտաքին խնամքը , սակայն պակաս կարևոր չէ նաև օգտագործվող սննդակարգին հետևելը, քանի որ, այսպես ասած, օրգանիզմի գործառույթները կարգավորվում են հենց դրա միջոցով: Եվ այսպես, Aroxj.am-ը ներկայացնում է աշնանը առողջ ու երիտասարդ մաշկ ունենալու գլխավոր կանոնները:
Սննդակարգ
Աշնանը խնամված մաշկ ունենալու համար շատ կարևոր է հետևել սննդակարգին, քանի որ այդպիսով դուք խնամում եք այն, այսպես ասած ներսից:
Շատ ջուր խմեք: Այն ապահովում է մաշկի անհրաժեշտ խոնավությունը, օգնում է դուրս բերել տոքսիները:
Օգտագործեք սննդատեսակներ, որոնք ավելի շատ են իրենց մեջ պարունակում վիտամին А, С, Е: Դրանք են` վարունգը, հավկիթը, ըկույզը, ձկնեղենը, լոլիկը և ցիտրուսային մրգերը: Դրանք ապահովում են նաև մաշկի առաձգականությունը և բարձրացնում իմունիտետը:
Աշնանը այս խնդրից խուսափելու համար պետք է հետևել մի քանի խորհուրդների: Առաջինն ու ամենակարևորը դեմքի մաշկի խնամքն է: Հիշեք, որ մաշկի խնամքը տարվա բոլոր եղանակներին պետք է լինի կանոնավոր:
Անհրաժեշտ է օրը երկու անգամ` առավոտյան և երեկոյան մաքրել այն` օգտագործելով սպիրտ չպարունակող նյութեր: Կարելի է կիրառել կոսմետիկական կաթ, լոսիոն, տոնիկ:
Ամեն անգամ տնից դուրս գալոց առաջ դեմքի խոնավեցնող քսուք օգտագործեք , որը կստեղծի պաշտպանիչ շերտ և թույլ չի տա, որ այն սառչի կամ չորանա:
Մի մոռացեք, որ քնելուց առաջ նունպես պետք է խնամել մաշկը: Այն լվանալուց հետո օգտագործեք վիտամին C և E պարունակող սնուցող կրեմ:
Աշնանային դիմակներ դեմքի և ձեռքերի մաշկի համար

Խնձորով դիմակ
Եղանակային փոփոխություններից դեմքի և ձեռքերի մաշկը կարող է կարմրել ու այտուցվել: Սրանից խուսափելու համար շաբաթը մի քանի անգամ հետևյալ դիմակը քսեք: Քերիչով անցկացրած մեկ խնձորին խառնեք մեկ ձվի դեղնուց և մի քիչ կաթ, քսեք մաշկին, թողեք կես ժամ, ապա լվացեք:
Խաղողով դիմակ
Հիանալի ազդեցություն ունի նաև խաղողը, դրա հյութով կարելի է լվալ դեմքը, ձեռքերը թողնել որոշ ժամանակ, ապա մաքրել սառը ջրով:
Խմորիչով դիմակ
Խմորիչը խառնել 3%-անոց ջրածնի պերօքսիդի կամ կաթի հետ այնպես, որ ստացվի խիտ թթվասերանման զանգված և քսել դեմքին ու պարանոցին: 15-20 րոպե անց, մաքրել: Այս դիմակը թարմացնում է դեմքը, փափկացնում մաշկն ու առաձգականություն հաղորդում: Օգտակար է ինչպես չոր, այնպես էլ յուղոտ մաշկի համար:
Դդմիկով սնուցող դիմակ
Թարմ դդմիկը բաժանել բարակ շերտերի, կամ անցկացնել քերիչով, դնել մաքուր դեմքին և պարանոցին: 20 րոպե անց դիմակը սրբել , իսկ հետո լվանալ ոչ մեծ քանակությամբ բորակի հետ խառնած ջրով:
Խաղողով դիմակ
Հասած խաղողի մի քանի հատիկ ճզմել, հյութը քսել դեմքին և պարանոցին և ձեռքերին` կատարելով մերսումներ, 15-20 րոպե անց լվացվել: Այս դիմակը հարթեցնում է մաշկը և թարմացնում:
Դիմակները կարող եք օգտագործել շաբաթվա ընթացքում երկու անգամ և չմոռանաք վերջում փափկեցնող քսուքի օգտագործման մասին:

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին