Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 5-ից նոյեմբերի 11-ը

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 5-ից նոյեմբերի 11-ը

06.11.2018

Շաբաթվա աստղագուշակ` նոյեմբերի 5-ից նոյեմբերի 11-ը. Խոյ

Ցավոք այս շաբաթը հանգիստ չի լինի: Առօրյա գործերում խոչընդոտների առկայության հնարավորություն կա, եւ ձեր շիտակությունն ու անզիջողականությունն անպայման իրանցը կանեն: Հնարավոր է, որ ընկերները ցույց տան իրենց իսկական դեմքը, ինչը դուք, անշուշտ, չեք հավանի:

Շաբաթվա աստղագուշակ` նոյեմբերի 5-ից նոյեմբերի 11-ը. Ցուլ

Գործնականությունը թույլ կտա ավարտել նախկինում սկսված մի քանի գործեր։ Կարեւոր է, որ ներքին ներդաշնակությունը չխախտվի` չնայած զբաղվածությանը: Այս ժամանակահատվածում կլինեն ավելի դրական հույզեր, քան բացասական: Հրաշալի ժամանակահատված է գործարար ակտիվության համար։

Շաբաթվա աստղագուշակ` նոյեմբերի 5-ից նոյեմբերի 11-ը. Երկվորյակ

Պետք է կարգավորել գործերը աշխատավայրում եւ տանը: Բայց ամեն ինչ արագ եւ հեշտ կընթանա, wւ հաջողությամբ կչեզոքացնեք տարիների ընթացքում կուտակվածը: Ճիշտ է, անսպասելի այցերը ձեզ կնարդայնացնեն, բայց պետք է ջանքեր գործադրեք հյուրերին հանգիստ եւ քաղաքակիրթ կերպով ընդունելու համար:

Շաբաթվա աստղագուշակ` նոյեմբերի 5-ից նոյեմբերի 11-ը. Խեցգետին

Հիշեք չափի զգացողության մասին եւ գտնեք այն սահմանը, որից այն կողմ չեք կարող անցնել: Դուք կստանաք խորհրդներ, թեեւ վստահ եք, որ ինքներդ ամեն ինչ շատ լավ եք հասկանում: Այնուամենայնիվ, աստղերը խորհուրդ են տալիս. իմաստ ունի լսել այդ առաջարկությունները:

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 5-ից նոյեմբերի 11-ը․ Առյուծ

Այժմ դուք կարիք ունեք օգնության, հուսալի թիկունքի եւ իմաստուն խոսքի: Գործընկերների աջակցությունը զգալի առաջընթաց կապահովի կարիերայում: Պետք չէ որևէ նահանջ թույլ տաք գործարար հարաբերություններում։ Երեխաները նույնպես կգոհացնեն իրենց հաջողություններով եւ նվաճումներով:

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 5-ից նոյեմբերի 11-ը․ Կույս

Մի կարծեք, որ ամեն ինչ կորած է, եւ ոչինչ չի կարելի ուղղել: Ելք դժվար իրավիճակից միշտ էլ կարելի է գտնել: Այժմ վտանգավոր է մեկ ուրիշի ազդեցության տակ ընկնելը եւ ավելի անհեթեթություն է նվնվալը: Պետք է ամեն ինչ անեք այնպես, ինչպես դուք եք ճիշտ գտնում։ Բայց հավատարիմ մնացեք ձեր տված խոստումներին:

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 5-ից նոյեմբերի 11-ը․ Կշեռք

Մի վերցրեք լրացուցիչ պարտականություններ եւ ձեզ համար մի հորինեք լրացուցիչ գործեր․ դուք արդեն բավականաչափ ծանրաբեռնված եք: Լավ մտադրությունները մնում են չգնահատված, ուստի համապատասխանացրեք ձեր ծրագրերը եւ ուժերը: Հավանաբար կունենաք հաջողված ուղեւորություն, որը, բացի օգուտից, կբերի նաև շատ հաճելի տպավորություններ:

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 5-ից նոյեմբերի 11-ը․ Կարիճ

Պատերազմ հայտարարեք անհաջողություններին, որոնք գալիս էին իրար հերթ չտալով եւ գործողությունների ծրագիր մշակեք: Աստղերը կօգնեն որոշակի նշաններով եւ հուշումներով: Լավ ժամանակ է կուտակված պարտքերից գլուխ հանելու եւ վերացնելու մանր-մունր խոչընդոտները:

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 5-ից նոյեմբերի 11-ը․ Աղեղնավոր

Ջանքերը և կամքը կօգնեն լուծել հրատապ հարցեր: Պահանջված կլինեն պահանջկոտությունը և մարդկանց ճանաչելու ունակությունը: Ձեզանից կարող են պարտք խնդրել կամ ձեռնտու վարկ առաջարկել։ Ուշադիր եւ զգույշ եղեք, որ հետագայում դժվար իրավիճակներում չհայտնվեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 5-ից նոյեմբերի 11-ը․ Այծեղջյուր

Առաջնորդական հատկությունների ցուցադրումը կարող է միայն խնդիրներ առաջացնել: Ժամանակակից դժվարությունները կհաղթահարեք ընկերների օգնությամբ: Կասկածի պահերին արժանի է լսել թե նրանց խոսքերն ու ցանկությունները, թե սեփական ինտուիցիային, այդպիսի «հավաքածուն» հաստատ չի ձախողվի:

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 5-ից նոյեմբերի 11-ը․ Ջրհոս

Աշխատեք պակաս բանավիճել ուրիշների հետ, դա ամբողջովին անիմաստ է: Եվ մի գերագնահատեք սեփական հնարավորությունները: Աստղերին խորհուրդ են տալիս հետեւեք ձեր խոսքին, վերահսկեք ոչ միայն ձեր գործողությունները, այլեւ բառերը: Զսպվածություն եւ համբերատարություն՝ ահա շաբաթական ձեր կարգախոսը:

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 5-ից նոյեմբերի 11-ը. Ձկներ

Ներքին զգացողությունը ձեզ կհուշի, թե ինչպես խուսափեք դժվարություններից, թեեւ դա հեշտ չի լինի: Սակայն, եթե այդ պայքարից հաղթող դուրս գաք, ապագայում բոլոր դժվարությունները հաղթահարելի և մանր կթվան: Եվ հիշեք, որ մերձավոր մարդիկ միշտ պատրաստ են օգնել ձեզ:

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին