Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

10 սովորություն, որոնք չեն զարդարում կնոջը

10 սովորություն, որոնք չեն զարդարում կնոջը

13.11.2018

Սովորացնելու հատկությունը

Կանայք գալիս են այս աշխարհ ունենալով արդեն ինչ-որ մեկի մասին հոգ տանելու պահանջ: Եվ հաճախ հասուն տարիքում դա անում են ինքնաբերաբար: Հաճախ կարելի է տեսնել հետևյալ պատկերը՝ ծանոթներից մեկը կիսվում է իր իրավիճակի մասին, և կինը միանգամից սկսում է խորհուրդներ տալ, սովորեցնել, ճիշտ ուղու վրա դնել: Ունենալով մաքուր նպատակներ և իրականացնելու իր հոգ տանելու պահանջը, կինը չի նկատում, թե ինչպես է վանում և նույնիսկ վրդովվեցնում մարդկանց: Այդ պատճառով այդպիսի պահվածքը կնոջը չի զարդարում:

Շատախոսություն

Շատերին, անհոգ, առանց լռելու խոսացող աղջիկները թվում են հաճելի, սակայն միայն եթե խոսքը գնում է երիտասարդ աղջկա մասին, ում շատ բաներ ներվում են անհասունության և փորձի պակասի պատճառով: Եթե այդպիսի սովորություն ունի հասուն կինը, ոչ մեկին դա դուր չի գա: Շատախոսությունը այդ դեպքում կվանի մարդկանց:

Չափազանց շատ մաքրասիրություն

Մեզանից շատերը տանջվում են դրանից: Չափազանց մաքրասիրությունը և կատարյալ մաքրության ձգտումը այնպիսի սովորություններ են, որոնք կարող են հաճելի անձին դարձնել տնային բռնակալի, ով պատրաստ է մեկ հայացքով ոչնչացնել չլվացած ափսեի կամ գցած շորերի համար: Այդ պատճառով տղամարդիկ խուսափում են այդպիսի կանանցից:

Չափազանց անկեղծություն

Այն, որ կնոջ մեջ պետք է հանելուկ լինի, գիտեն բոլորը, սակայն հաճախ կարելի է գտնել գեղեցիկ սեռի այնպիսի ներկայացուցիչների, ովքեր քիչ ծանոթ մարդկանց սկսում են պատմել իրենց հիվանդությունների, բարդ իրավիճակների, աշխատանքային խնդիրների մասին: Այդպիսի պահվածքը վախեցնում և վանում է:

Քննադատելու սովորություն

Եթե մինչև վերջ անկեղծ լինել, ապա մեզանից ոչ մեկին դուր չի գալիս քննադատությունը, նույնիսկ, եթե այն արդար է: Այդ պատճառով կանայք, ովքեր բոլորին և ամեն ինչ քննադատելու սովորություն ունեն, իրենց գրավչությունը դրանով չեն ավելացնում, այլ հակառակը՝ վախեցնում են: Կնոջ շուրթերից դուրս եկած քննադատությունը ցույց է տալիս իր թերությունները, դարձնում դրանք ավելի արտահայտիչ: Այդ պատճառով ավելի լավ է սովորել լռել:

Հաճոյախոսություններ չընդունելը

Որպես կանոն այդպես վարվում են ցածր ինքնագնահատական ունեցող կանայք: Հաճոյախոսության համար շնորհակալություն հայտնելու փոխարեն, նրանք սկսում են հազար փաստարկներ բերել այն հերքելու համար: Օրինակ, լսելով «Դու այսօր յուրահատուկ գեղեցիկ ես», նրանք սկսում են ասել, որ դա ընդամենը շրթներկի նոր երանգն է: Այդպիսի սովորությունը գրավչություն չի հաղորդում, ավելին, սպանում է հաճոյախոսություններ ասելու ցանկությունը:

Խոստումները խախտելու սովորությունը

Չգիտես ինչու կանայք համարում են, որ ճշտապահությունը և խոսք պահելը տղամարդկանց համար է, իսկ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին պետք է սպասել և ներել, եթե նա մոռացել է կատարել իր խոստումը կամ ուղղակի մտափոխվել է: Իրականում այդպիսի պահվածքը փչացնում է կնոջ մասին տպավորությունը:

Չափազանցնելու սովորությունը

Երբ կանայք փոքր խնդրից մեծ պրոբլեմ են սարքում դա միայն ծիծաղելի չէ: Չափազանցնելու սովորությունը վախեցնում է, չի գրավում: Այդպիսի սովորությունից պետք է որքան հնարավոր է շուտ ազատվել:

Վիճելու սովորություն

Կանացիությունը ի հայտ է գալիս փափկության, զիջելու կարողության մեջ: Կանանց վիճելու սովորությունը չի գեղեցկացնում նրանց: Ժամանակին լռելը և հետ կանգնելը կանանց ներքին գեղեցկության և գրավչության նշան է:

Տխրելու սովորությունը

18-19-րդ դարում ազնվական դալկությունը, տխրությունը աչքերի մեջ կանացի գրավչության, հմայքի նշաններ էին: Բարեբախտաբար ամեն ինչ ժամանակի ընթացքում փոխվում է: Այսօր տխուր, անհավես, մշտապես դժգոհ կանայք միայն խղճահարություն են առաջացնում և իրենց մոտից որքան հնարավոր է շուտ փախնելու ցանկություն: Այդ պատճառով ավելի լավ է փոխել այդ սովորությունը, դառնալ լավատես և ժպտալ:

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին