Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Կնոջ բնավորությունն ըստ ծննդյան ամսվա

Կնոջ բնավորությունն ըստ ծննդյան ամսվա

15.11.2018

Հունվար

Սա ամենահամբերատար և դիմացկուն կանանց ամիսն է: Միաժամանակ այս կանայք կարող են ունենալ տղամարդկային, ամուր բնավորություն:

Նրանք չեն գանգատվի կամ անկեղծանա, կնախընտրեն հպարտորեն և ինքնուրույն հաղթահարել խնդիրները: Հունվարին ծնված կանայք տաղանդավոր են խոհանոցային արվեստում, սակայն չեն սիրում տան մաքրությմաբ զբաղվել:

Փետրվար

Սա հաստատակամ, համառ և բարդ բնավորությամբ ծնվող կանակց ամիսն է: Նրանք ունենում են նյարդային բռնկումներ, սակայն միաժամանակ ունեն շատ բարձր ինքնատիրապետում:

Նրանք երբեք դժվարություններից չեն վախենում և արագ են որոշումներ կայացնում, որոնք ոչ միշտ են ճիշտ: Նեղացկոտ են և վրեժխնդիր: Լավ կառավարում են մարդկանց և այդ պատճառով՝ հաջող կարիերա են ունենում: Շատ են սիրում երեխաների:

Մարտ

Սա ամենազգայուն կանանց ծննդյան ամիսն է: Նրանք անչափ տպավորվող են և խոցելի, այդ իսկ պատճառով հաճախ կամակորություն են դրսևորում, ինչը հաճախ վնասում է հենց իրենց: Շատ կասկածամիտ են և իրենց համարում են դժբախտ:

Այս կանայք, իրոք, դժվար են հաջողության հասնում իրենց ամաչկոտության պատճառով: Բնությունը նրանց շնորհել է նրբություն և գրավչություն, ինչի շնորհիվ իրենց են ձգում տղամարդ-պաշտպաններին:

Ապրիլ

Այս ամսին ծնված կանանց բնվորությանը բնորոշ է խիզախությունը, համառությունը և նպատակասլացությունը:
Կատարյալ հավելումներ են սթափ դատողությունը և գործնականությունը:

Նրանք միշտ գիտեն, թե ինչ են ցանկանում, այդ իսկ պատճառով դանդաղ, բայց հաստատակամորեն հասնում են ցանկալիին: Բացարձակ տանել չեն կարողանում անկայունությունը: Զգացմունքները միշտ զիջում են բանականությաւնը:

Մայիս

Տիրող և պահանջկոտ, անզիջող և վճռական կանայք։ Նեղացնողներին չեն ներում, այդ պատճառով հեշտությամբ կարող են բաժանվել ամուսնուց, չնայած հետո փոշմանում են։

Համառ կանայք են՝ առաջնորդողի որակներով, այդ իսկ պատճառով նրանց ավելի հեշտ է գտնել ղեկավարի աշխատասենյակ, քան ամուսին։ Կարևորում են նյութական ապահովվածությունը։

Հունիս

Ամռան առաջին ամսում ծնված կանանց գլխավոր հատկանիշը զգուշավորությունն է։ Հաճախ նրանք լինում են հեշտ վիրավորվող և կասկածամիտ, սակայն միաժամանակ այնքան բարի, որ երբեք վրեժ չեն լուծի։

Վիճաբանություններ չեն սիրում, լավ կանխազգացում ունեն, որն, ի դեպ, օգնում է նրանց խուսափել հակամարտություններից։ Գործում են տրամադրության ազդեցության տակ։

Հուլիս

Այս ամսում ծնվում են ամենահամեստ և ամաչկոտ կանայք։ Նրանք հաճախ են անհանգստանում և մշտապես ինքնավերլուծմամբ են զբաղվում։ Նրանց ողջ կյանքը պայմանավորված է տրամադրությամբ։

Համեստ են և ռոմանտիկ, կարողանում են շատ խորը զգալ և անհանգստանալ, սակայն երբեք դա ցույց չեն տալիս։ Տունը և ընտանիքը հուլիսին ծնված կանանց համար ամենագլխավորն է։

Օգոստոս

Ամենահպարտ և անկախ կանայք ծնվում են այս ամիս։ Նրանք նաև բարի են և բարեպաշտ, միաժամանակ իշխող են և բնույթով առաջնորդ։ Սիրում են լինել ուշադրության կենտրոնում, սակայն անկախ են։

Շատ հմայող են և, չնայած անընդհատ իրենց են ձգում տղամարդկանց, շատ են գնահատում ընտանեկան հարաբերությունները։ Ազնիվ են ու բարեպաշտ, այդ իսկ պատճառով հաճախ խաբված են լինում։

Սեպտեմբեր

Այս ամսվա բռնկվող և զգացմունքային կանայք առանձնանում են նպատակասլացությամբ և հաշվենկատությամբ։ Ծայրահեղ ինքնսեր են և ժլատ, դժվար են բաժանվում փողից։

Սիրում են շրջապատված լինել մարդկանցով, սակայն միշտ հիշում են սեփական շահի մասին։ Շատ խանդոտ են և անկախ, մաքրասեր են, բծախնդիր և կարողանում են համեղ պատրաստել։

Հոկտեմբեր

Շփումներում պարզ են, պատաճանաչ, սրամիտ։ Գործնական են, սակայն ընկերների հետ անշահախնդիր  և մեծահոգի են։ Վճիռ ընդունում են միայն երկար մտածելուց հետո։ Լավ հիշողություն ունեն։

Այս կանայք շատ սկզբունքային են և դավաճանությունը չեն ներում, թեև միշտ ձգտում են պահպանել ընտանիքը, որտեղ հանդես են գսալիս որպես առաջնորդ։ Շատ տնտեսվար են։

Նոյեմբեր

Շատ հաշվենկատ, եսասեր կանայք են։ Նրանց ամուսինները ստիպված են հաշտվել այն մտքի հետ, որ իրենց կարծիքը հազվադեպ են հաշվի առնելու։

Խնայող են և ոչ շռայլ։ Սիրո մեջ շատ կրքոտ են, սեքսուալ և եռանդուն։ Կարողանում են սիրել խորը և ամուր։

Դեկտեմբեր

Զգացմունքային կանայք են՝՝պայթող բնավորությամբ։ Հետևողական են և անվախ, անկախ ու անմիջական, հաջողության կհասնեն հաղթահարելով ցանկացած արգելք։

Շատ շփվող են, ռոմանտիկ, կատարյալ, լավ ընկերուհիներ են։ Աչքի չեն ընկնում հաշվենկատությամբ և բռնկվող են, ինչի պատճառով ընտանեկան բարդություններ են ունենում։

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին