Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Անքնությունը ճարպակալման է հանգեցնում

Անքնությունը ճարպակալման է հանգեցնում

19.11.2018

Անկանոն կամ անբավարար քնի և գիրության միջև կախպածությունը գիտությանը վաղուց է հայտնի: Առավել հայտնի վարկածները բացատրվում են նրանով, որ անքնությունը խախտում է սնվելու բնականոն ռիթմը․ քնելու փոխարեն մարդիկ սկսում են ուտել գիշերները։ Սակայն շվեդ գիտնականներն ապացուցել են, որ ամեն ինչ չէ, որ այդքան պարզ է։ Անքնությունը, իրականում, փոփոխություններ է առաջացնում հյուսվածքներում։

Ուփսալի համալսարանի մասնագետների կողմից կազմակերպված փորձին մասնակցում էին 15 առողջ կամավորներ: Առաջին փուլում նրանք կարող էին օրական քնել 8 ժամ, երկրորդում՝ ամբողջ գիշերն արթուն էին: Գիտնականները համեմատելով ուսումնասիրվողների մկանային հյուսվածքների եւ ենթամաշկային ճարպերի նմուշները ճարպային շերտում նկատեցին ԴՆԹ-ի մետիլացիայի յուրահատուկ բարձրացում։ ԴՆԹ-ի մետիլացիան էպիգենետիկ գործընթաց է, որով կարգավորվում է որոշակի գեների անջատումը կամ միացումըԱվելի հետաքրքիր են կմախքային մկանների փոփոխությունները․ դրանց մեջ անգամ մեկ անքուն գիշերից հետո մեկկնարկում է կատաբոլիզմի գործընթաց, ինչն այդ հյուսվածքներում ավիրում է սպիտակուցները: Այսպիսով, անքնությունը խթանում է քաշի ավելացման եւ մկանային զանգվածի կորստի համար պատասխանատու մեխանիզմները:

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին