Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 19-25-ը

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 19-25-ը

21.11.2018

Խոյ

Եթե որեւէ առողջական խնդիրներ ունեիք, ապա հիմա  կմոռանաք դրանց մասին: Վերջապես կսկեք ձեզ լավ զգալ: Մտերիմների հետ շփվելու ժամանակ չեք ունենա: Այդ իսկ պատճառով տարաձայնություններ կծագեն: Փորձեք բեռնաթափել ձեր առօրյան գոնե հանգստյան օրերին։

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 19-25-ը. Ցուլ

Մեծ է հավանականությունը, որ այս շաբաթ ֆինանսական կորուստ կունենաք։ Գլխավորը` չտխելն է, այլ սկսել նորից կուտակելը։ Վատ կդասավորվեն հարազատների հետ հարաբերությունները։ Ամենայն հավանականությամբ` անխուսափելի են վեճերն ու տարաձայնությունները։ Մթնոլորտը լարված կլինի։ Կուրախացնեն միայն երեխաները` իրենց հաջողություններով և անկեղծ սկրով։

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 19-25-ը. Երկվորյակ

Այս շաբաթ ինքնավստահությունը ձեր ուղեկիցը կլինի։ Սակայն այն խելամիտ օգտագործեք։ Աշխատավայրում ձեզ կարող են առաջադրել նոր պարտականություններ։ Մի համաձայնեք, եթե աշխատավարձը ձեզ ձեռք չտա։ Աշխատեք հանգստայան օրերն անցկացնել օգուտով, ավարտին հասցրեք գործերը, որոնք հասցրել են կուտակվել։

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 19-25-ը. Խեցգետին

Եկել է ժամանակը, որպեսզի դուք ի ցույց դնեք ձեր կազմակերպչական ունակությունները։ Եթե շրջահայաց լինեք, ապա կարող եք ակնկալեք առաջխաղացում աշխատավայրում և պարգևատրում։ Գումարային հարցերում ամեն ինչ կարգին կլինի, այնպես որ կարող եք մեծ գնումներ կատարել։ Իսկ, ահա, սիրո հարցում բախտներդ չի բերի․ պատրաստ եղեք դրան։

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 19-25-ը Առյուծ

Ձեզ սպասվում են բազմաթիվ հանդիպումներ՝ հաճելի և տհաճ։ Մարդկանց, որոնք ձեզ մոտ բացասական զգացմունքներ են առաջացնում, դուրս մղեք ձեր կյանքից։ Նոյեմբերի 20-24 ժամանակահատվածում հոգնածություն կզգաք։ Դա՝ աշնան հետ է կապված։ Հետևեք ձեր առողջությանը և ձեռնպահ մնացեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունից։

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 19-25-ը Կույս

Բացառված չէ, որ ձեզ սիրավեպ է սպասվում։ Ամենակարևորը՝ մեծ հույսեր մի կապեք, լուրջ հարաբերություններ չեն ստացվի։ Ավելի լավ է ինքնակրթությամբ զբաղվեք․ վատ չի լինի այս օրերին ծանոթանալ և նոր բաներ իմանալ։ Շատ բարենպաստ ժամանակահատված է նրանց համար, ովքեր պատրաստվում են հղիանալ։

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 19-25-ը Կշեռք

Եթե անգամ այժմ ձեզ մոտ խնդիրներ ծագեն, ավելի լավ է ոչ մեկին մի պատմեք դրանց մասին։ Օգնել չեն կարողանա, բայց փայտն անիվի մեջ կարող են դնել։ Անձնական հարաբերություններում սառեցում կլինի։ Աստղերը ձեզ խորհուրդ են տալիս մտածել այն մասին, թե ինչ կարող եք փոխել ձեր կյանքում։

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 19-25-ը Կարիճ

Ձեր փոփոխական տրամադրությունը փաստի առաջ կկանգնեցնի շատերին։ Եթե չեք կարողանում զսպել զգացմունքները, ապա ավելի լավ է միայնության մեջ եղեք։ Միայն ամսվա վերջում դուք կցանկանաք ինչ որ բան փոխել տանը։ Արարեք։ Այս ժամանակահատվածը բազմաթիվ նոր ծանոթություններ է խոստանում։ Դրանք ձեզ համար օգտակար կլինեն։

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 19-25-ը Աղեղնավոր

Տանը վեճերի պատճառով կարող է ձեր ինքնազգացողությունը վատանալ։ Աշխատեք խուսափել վեճերից։ Ցանկացած նախաձեռնություն այժմ կավարտվի անհաջողությամբ։ Այնպես որ, եթե այս օրերին ինչ-որ բան էիք պլանավորել, ավելի լավ է հետաձգեք։ Հանգստյան օրերին աշխատեք հրաժարվել գործերից, հանգստացեք։

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 19-25-ը Այծեղջյուր

Այս փուլում դուք կարող եք նախաձեռնել ցանկացած լուրջ գործ, չմտահոգվելով արդյունքի մասին։ Այն լավը կլինի։ Գումար ծախսելու կարիք առայժմ չկա։ Ավելի լավ է առանձին հաշիվ բացեք բանկում և պարբերաբար ավելացրեք վրայի գումարը։ Զգույշ եղեք․աշխատավայրում կարող է իմանաք, որ բամբասանքներ են տարածվել ձեր մասին։

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 19-25-ը Ջրհոս

Ձեզ հիմա չի խանգարի հետքրքրասիրությունը։ Եթե չեք ցանքանում որևէ բան բաց թողնել, հետաքրքրվեք ամեն ինչով։ Եվ տանը, և աշխատավայրում լրացուցիչ ջանքեր կպահանջվեն։ Դրանք դատարկ տեղը մի ծախսեք։ Լարված կլինի նաև ժամանակի հետ կապված։ Հետաձգեք որոշ անկարևոր հանդիպումեր, որոնք կարելի է նշանակել և այլ ժամանակ։

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 19-25-ը. Ձկներ

Այժմ դուք կցանկանաք մենակ մնալ ինքներդ ձեր հետ։ Մերձավորներին խնդրեք այս օրերին ըմբռնումով մոտենան ձեզ։ Աշխատավայրում ձեզ հաջողություններ են սպասվում, շատ բարեհաջող օրեր են։ Այդուհանդերձ, ղեկավարության կողմից գովասանքներ չեն լինի։ Այժմ այդ աշխատանքը «հետագայի ներդրում» է։ Քիչ ժամանակ անց ձեր ջանքերը կգնահատվեն։

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին