Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

5 միֆ դիմահարդարման մասին, որոնք պետք է մոռանալ

5 միֆ դիմահարդարման մասին, որոնք պետք է մոռանալ

18.01.2019

Եթե ձեր աչքերը կարմրել են սիրած սևաներկի օգտագործումից հետո, ուրեմն ինչ-որ մեկին տվել եք: Նույն պատճառով պետք չէ խանութներում օգտվել նմուշներից: Երբեք մի օգտագործեք ժամկետն անցած կոսմետիկա, պարզ չէ, թե ինչ քիմիական ռեակցիաներ են այնտեղ կատարվել: Կոսմետիկան չի սիրում անփույթ վերաբերմունք:

Ահա 5 միֆ, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր կին:

Սևաներկը հանգեցնում է թարթիչների թափելուն

Սևաներկը ընդհանրապես վտանգավոր չէ, եթե դուք հետևեք վերը նշված խորհուրդներին: Մի տվեք այն ոչ մեկին և օգտագործեք ժամկետի մեջ գտնվողը:

Ստվերաներկը կարմրացնում է աչքերը

Կրկին, հետևեք ժամկետին: Հենց ժամկետանց կոսմետիկան է հանգեցնում խնդիրեների: Ընտրեք անվտանգ միջոցներ դիմահարդարման հեռացման համար: Մի տրորեք աչքերը դիմահարդարումը հեռացնելու ժամանակ: Ընտրեք այնպիսի միջոցներ դիմահարդարման հեռացման համար, որոնք չեն գրգռում լորձաթաղանթը:

Կարմիր շրթներկը ոչ բոլորին է սազում

Այս գույնը սազում է անխտիր յուրաքանչյուր կնոջը: Ամենակարևորը ընտրել ճիշտ երանգ: Այս գույնի շրթներկը ամենատպավորիչն է:

Դիմափոշին փչացնում է մաշկը

Նայած ինչ դիմափոշի: Ժամանակակից դիմափոշիները ոչ միայն հիանալի կատարում են իրենց գործառույթը և թաքցնում մաշկի թերությունները, այլև նրանց մեջ պարունակող հանքային նյութերը կանխում են ակնեի առաջացումը, փոքրացնում են ծակոտիները և ազատում են ավելորդ փայլից: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ դիմափոշի եք դուք ընտրում: Այն պետք է համապատասխանի ձեր մաշկի պահանջներին:

Տոնային միջոցները ծերացնում են մաշկը

Դա այդպես չէ: Ընտրեք լավ տոնային կրեմ` վստահելի արտադրողից և այն կսնուցի, կխոնավեցնի ձեր մաշկը: Եվ մի մոռացեք հեռացնել դիմահարդարումը քնելուց առաջ:

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին