Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Նռան հյութի օգտակար հատկությունները

Նռան հյութի օգտակար հատկությունները

18.02.2019

Նռան մեջ պարունակող նյութերը օգնում են մաքրել անոթները զարկերակային գնդիկներից, իջեցնում օքսիդատիվ սթրեսի մակարդակը, նպաստում արյան ճնշման կարգավորմանը, ամրացնում անոթների պատերը:

Ահա նռան հյութի 5 հիմնական հատկություններ, որոնք կստիպեն ձեզ ամեն օր օգտագործել այն.

Օգտակար հատկությունների մեծ քանակ

Նռան հատիկների մեկ բաժակի մեջ պարունակում է 144 գր կալորիա, 7 գր բջջանյութ, 3 գր սպիտակուց, վիտամին C, վիտամին K, ֆոլաթթու և կալիում: Բացի այդ նռան մեջ կա հսկա քանակությամբ հակաօքսիդանտներ:

Նռան մեջ կան պունիկալագիններ

Դրանք շատ մեծ մոլեկուլներ են, որոնք գոյություն ունեն նռան հյութի մեջ` ներծծվելով այնտեղ: Դրանք հզորագույն հակաօքսիդանտներ են:

600x580

Նուռն ունի հակաբորբոքային հատկություններ

Նուռը օգնում է կանխել սրտի հիվանդությունը, քաղցկեղը, 2-րդ կարգի դիաբետը, Ալցհեյմերի հիվանդությունը: Բացի այդ, այն հիանալի հակաբորբոքային միջոց է:

Նռան հյութն իջեցնում է արյան ճնշումը

Օրական 150 մլ նռան հյութի օգտագործումը երկու շաբաթվա ընթացքում կիջեցնի ձեր արյան ճնշումը, ինչն իր հերթին կնվազեցնի սրտի և ուղեղի կաթվածի ռիսկը:

Նուռը պայքարում է ինֆեկցիաների դեմ

Նուռն իր մեջ պարունակում է ուժեղ հակամիկրոբային հատկություններ ունեցող նյութեր, որոնք օգնում են օրգանիզմին պայքարել բակտերիաների և այլ ինֆեկցիաների դեմ:

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին