Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

8 էքսպրես որոշում` արագ գեղեցկանալու համար

8 էքսպրես որոշում` արագ գեղեցկանալու համար

18.03.2019

Ամենայն հավանականությամբ ձեզ ծանոթ է այն իրավիճակը, երբ ձեր սիրած տղամարդը կանչում է ժամադրության, սակայն մերժում է ստանում ձեզանից, որովհետև այսօր դուք լավ տեսք չունեք:

Եթե դա տեղի է ունեցել մեկ անգամ, ոչ մի սարսափելի բան չկա, բայց, եթե այդպես շարունակվի, ձեր արքայազնին կփախցնեն: Ահա տարբերակներ, որոնք կօգնեն ձեզ արագ տեսքի գալ և գնալ ժամադրության:

Ինչպես արագ կարգի բերել ձեզ

Լվացվեք աղաջրով

Որպեսզի շուտ հանեք դեմքի այտուցվածությունը, երկու ափսեների մեջ մի-մի բաժակ ջուր լցրեք և ամեն մեկում խառնեք մեկ թեյի գդալ աղ: Ամենակարևորը հետևեք, որ մեկ ափսեում ջուրը տաք լինի, իսկ մյուսում՝ շատ սառը: Հերթականությամբ լվացվեք ամեն ափսեից: Արդյունքը միանգամից տեսանելի կլինի:

Ցնցուղ ընդունեք

Եթե դուք լավ չեք քնել կամ հոգնել եք, ընդունեք կոնտրաստային ցնցուղ: Այն կօգնի ոչ միայն թարմացնել մարմինը, այլ նաև միտքը: Սակայն ուշադիր եղեք: Եթե նախօրեին ալկոհոլային խմիչք եք օգտագործել, ավելի լավ է այն փոխարինեք տաք լոգանքով:

600x580

Դեմքին սրճային սկրաբ քսեք

Եթե արդեն հասցրել եք վայելել բուրավետ սուրճը, ապա օգտագործեք նստվածքը որպես դեմքի սկրաբ: Ընդամենը 5 րոպեանոց մերսում և անճանաչելի դեմք:

Օգտագործեք սառուցի կտորներ

Եթե սուրճի սկրաբը չեք օգտագործում, փոխարինեք այն սառույցով: Ի դեպ այս միջոցը ավելի արդյունավետ է մաշկը կարգի բերելու համար:

Քսեք դիմակ վարսակից

Ցանկանո՞ւմ եք մաշկին իրական տոն պարգևել, փորձեք մանրացնել մեկ ճաշի գդալ վարսակի փաթիլները, խառնել կես բաժակ կաթով և քսել դեմքին: Այս դիմակը հարթացնում է նույնիսկ մանր կնճիռները:

Թեյով թրջոցներ դրեք

Կանաչ թեյը ոչ միայն կենսունակություն է հաղորդում օրգանիզմին, այլև վերացնում է աչքերի տակի պարկերը: Դրեք աչքերի վրա կանաչ թեյի թուրմով պարկիկները և այտուցվածությունը 10 րոպեից կվերանա:

Խնամված մազերը գործի կեսն է

Լվացեք, չորացրեք և հարդարեք մազերը: Եթե ոչ ժամանակ ունեք, ոչ էլ հավես լվանալուց հետո գեղեցիկ հարդարելու, սանրեք և պոչ կապեք: Հիշեք՝ չխնամված մազերով աղջիկը պարտվում է նույնիսկ գեղեցիկ դեմք ունենալու դեպքում:

Դիմահարդարումը պետք է թեթև լինի

Եթե չեք ցանկանում ձեր տարիքից մեծ երևալ, օգտագործեք դիմափոշի կամ տոնային կրեմ լոսարձակող մասնիկներով, մատիտը սովորականից մեկ տոն բաց գույն ընտրեք, իսկ անփայլ շրթներկի փոխարեն քսեք շրթունքների փայլ:

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին