Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Հասարակ ճշմարտություններ հարաբերությունների մասին, որոնք պետք է հիշել

Հասարակ ճշմարտություններ հարաբերությունների մասին, որոնք պետք է հիշել

09.04.2019

1. Ձեր կյանքի ճանապարհին դուք ոչ մի մարդու պատահական չեք հանդիպում:

Մենք ամեն օր հանդիպում ենք նոր մարդկանց և ամեն մի հանդիպումից մեր համար ինչ-որ կարևոր բան ենք քաղում: Ինչ-որ մեկը մեզ փորձության է ենթարկում, ինչ-որ մեկից մենք դաս ենք քաղում, ինչ-որ մեկից նոր բաներ սովորում, իսկ ինչ-որ մեկը մեզ ավելի լավն է դարձնում և դա ամենաարժեքավորն է:

2. Հարաբերություններում դուք ստանում եք այն, ինչ տալիս եք:

Հույս մի ունեցեք, որ ձեր կամակորություններին, մեղադրանքներին և վիրավորանքներին ի պատասխան դուք կստանաք ժպիտներ, գրկախառնություններ և սիրո խոստովանություններ: Եթե ցանկանում եք ըմբռնում, ապա դուք էլ պետք է ըմբռնումով մոտենաք: Ամեն ինչ վերադառնում է՝ դա հասարակ բանաձև է, որը միշտ աշխատում է:

3. Պետք չէ պայքարել մարդու կյանքում տեղ գրավելու համար:

Ստիպելով սիրված չես լինի: Շատերը մոռանում են այս հասարակ և շատ իմաստուն ճշմարտությունը: Դուք հաստատ չեք կարող իմանալ, պե՞տք է նրան դա արդյոք, թե՞ ոչ:

4. Բոլոր մարդիկ փոխվում են և դա նորմալ է:

Պահանջմունքները, մտքերը և նույնիսկ համոզմունքները փոխվում են: Այդ պատճառով, եթե ինչ-որ մեկը ասում է, որ դուք փոխվել եք, մի տխրեք և մի փնտրեք թերությունները ձեր մեջ: Միգուցե, հակառակը, այդ փոփոխությունները ձեր օգտին են: Ոչ մի սարսափելի բան չկա, եթե ձեր և ձեր մտերիմ ընկերոջ հետաքրքրությունները սկսել են տարբերվել, իսկ շփումը գնալով մարում է: Ավելի լավ է իրար մեկ-մեկ շնորհավորանքեր ուղարկել և պահպանել ջերմ հարաբերությունները, քան փորձել հարաբերություններից քամել այն, ինչ արդեն չկա և կուտակել վրդովմունքը: Եղեք անկեղծ:

5. Հարաբերությունների վրա պետք է աշխատել:

Հարաբերություններն իրենք իրանով չեն կառուցվում: Անկեղծությունը, փոխադարձությունը և հարգանքն այն հիմքն է, առանց որի հարաբերությունները փլուզվում են:

6. Պետք է կարողանալ ներել:

600x580

Շատերը համարում են, որ ներումը թուլության նշան է: Սակայն «ես քեզ ներում եմ» բառերը ամենևին չեն նշանակում, որ «ես չափազանց փափուկ մարդ եմ, այդ պատճառով չեմ կարող նեղանալ, իսկ դու կարող ես շարունակել փչացնել իմ կյանքը և ես քեզ ոչինչ չեմ ասի», այլ նշանակում է «ես թույլ չեմ տա անցյալին փչացնել ապագան և ներկան, այդ պատճառով ես քեզ ներում եմ»:

7. Վեճերը ժամանակի անիմաստ կորուստ է:

Որքան քիչ ժամանակ եք դուք ծախսում վիճելով այն մարդկանց հետ, ովքեր ձեզ վրդովեցնում են, այնքան քիչ ժամանակ եք դուք ունենում շփվելու այն մարդկանց հետ, ում սիրում եք: Եթե վեճը ձեր և ձեր սիրելի մարդու միջև է տիրապետեք ձեզ: Մի թույլ տվեք, որ բարկությունը պարուրի ձեզ, այլապես դուք կարող եք այնպիսի բաներ ասել, որի համար կփոշմանեք: Երբեմն նույնիսկ մեկ անզգույշ բառը կարող է քանդել ամուր հարաբերությունները:

8. Դուք չեք կարող փոխել ուրիշին:

Դուք պետք է սովորեք ընդունել ձեր մտերիմ մարդկանց այնպիսին, ինչպիսին նրանք կան: Եթե ինչ-որ մեկը ձեզ դուրը չի գալիս, ապա ազնիվ եղեք և ասեք նրան: Միգուցե նա, ով ձեզ սիրում է փոխվի ձեր համար:

9. Որոշ մարդկանց բացակայությունը ձեր կյանքում կարող է ձեր օգտին լինել:

Մի վախեցեք փոխել շրջապատը: Պետք է կարողանալ բաց թողնել այն մարդկանց, ովքեր ձեր կյանք անհարմարություն են բերում:

10. Գնահատեք ձեր կողքին գտնվող մարդկանց:

Նրանց ժամանակ հատկացրեք: Հնարավոր է, ձեր հարաբերություններն ավարտվեն, սակայն, եթե նույնիսկ ինչ-որ բան հարատև չէ, դա չի նշանակում, որ չարժե դրա վրա ժամանակ ծախսել:

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին