Գեղեցկության սրահներ

Առողջ ապրելակերպ

Պլաստիկա բոտոքս

Դաջվածքի սրահներ

Սպա և մերսում

Կանացիությունը և գրավչությունը ուժեղացնելու 5 միջոց

Կանացիությունը և գրավչությունը ուժեղացնելու 5 միջոց

19.04.2019

րբագեղության, կիրքի, փափկության, կանացիության և ինչ-որ ձգողական վտանգի ամբողջությունը գրավում է տղամարդկանց: Այդ ամենը պետք է գա ներսից, այդ էներգիան, որը արտացոլում է կինը, այլ ոչ արտաքին գրավչությունը:

Ահա 5 խորհուրդ, ինչպես դառնալ ավելի կանացի և գրավիչ.

 

 

Հաճույք պատճառեք ձեր զգացմունքներին.

Լինել կանացի նշանակում է լինել զգացմունքային: Երբ դուք կարողանում եք վայելել հպումը, ձայնը, համը, տեսարանը, բույրը, դուք առանց ջանքերի գրավում եք տղամարդկանց: Այդպիսի կնոջ հետ հետաքրքրիր է:

Օգնեք ձեզ զարգացնել հիմնական զգացողությունները.

- Գնեք ձեզ համար անուշաբույր ծաղիկներ։

- Գնացեք օծանելիքի խանութ։

- Ձեզ որակյալ ուտելիք պատրաստեք, որի համն իրոք կվայելեք։ 

-Նրբաճաշակ երաժաշտություն լսեք:

Հաճույք պատճառեք ձեր զգացողական օրգաններին: Դա կօգնի ձեզ երկարացնել հաճույքի պահը: Ձեր սիրտը կժպտա և դա կգրավի շրջապատի մարդկանց:

Հաճույք պատճառեք ձեր մարմնին

600x580

Դժվար է մշտապես հետևել ճիշտ սննդակարգին, մարզվել և չմոռանալ խոնավեցնել մաշկը: Սակայն փորձեք ամեն օր գոնե մեկ օգտակար և հաճելի բան անել ձեր մարմնի համար: Դա կփոխի ձեր սեքսուալության մասին ձեր կարծիքը: Դուք կսկսեք այլ կերպ քայլել, չեք շտապի տղամարդու քայլերով: Դուք կսկսեք ավելի գրավիչ կերպով դիպչել ձեր մաշկին ու մազերին և տղամարդը չի կարողանա դրա վրա ուշադրություն չդարձնել:

Ինչպես է ցանկալի հաճույք պատճառել մարմնին

-Աայցելեք պարի դասընթացների, գնեք ձմերուկ և վայելեք յուրաքանչյուր կտորը։

- Տաք լոգանք ընդունեք փրփուրով և օգտակար աղերով։

- Մատնահարդարում և պեդիկյուր արեք, յուղ քսեք մարմնին։

- Թարմ անկողին փռեք և մերկ քնեք։

- Մի խնայեք գումար որակյալ շամպունի համար։

Մի մոռացեք շնչել

Օրը սկսելիս և երեկոյան ավարտելիս մի մոռացեք ուղղակի խորը և հանգիստ շնչել մի քանի րոպե: Այդ կերպ դուք կհանեք մարմնի լարվածությունը և թույլ կտաք սթրեսին հեռանալ:

Շնչառությունը հանգստացնում է ուղեղը և բաց է անում սիրտը: Դա ավելի քիչ վախ, անվստահություն է թողնում և ավելի շատ էներգիա՝ հարաբերությունների և կյանքի համար: Հիշեք, որ պետք է շնչել նաև սեքսի ժամանակ: Դա թուլացնում է մարմինը և թույլ տալիս վայելել զգացողությունները:

Ընդունեք ձեր մարմնական ցանկությունները

600x580

Երբ մենք կիրք ենք զգում, երբ չենք դադարում մտածել որևէ մեկի մասին ֆերոմոններ ենք արտադրում: Մեզ լավ է ներքուստ, և շրջապատի տղամարդիկ դա զգում են: Այդպիսի զգացողություններ դժվար չէ արթնացնել օրվա մեջ մի քանի րոպեով: Ուղղակի պետք է իմանալ դրանց հարուցիցչները և աշխատացնել: Օրինակ․

- Կարդալ սիրավեպ կամ երեևակայել անցած սիրո մասին։

- Հագնել մետաքսե գիշերանոց։

- Սպորտով զբաղվել։

- Պարել կամ երաժշտություն լսել։

- Պետք է ազատվել սթրեսից և թուլանալ:

Ոգեշնչեք ձեզ

Գրի առեք ձեր ուժեղ կողմերը, որոնք դուր են գալիս տղամարդկանց: Գրի առեք մոտիվացնող արտահայտություններ: Երբ դուք թղթի վրա տեսնում եք ձեզ նկարագրող հատկանշները՝ ձգտում եք դրանց համապատասխանել:

Աշխատացրեք երևակայությունը և թողեք ձեր գիտակցությանն ամրացնել ինքնավստահությունն ու արթնացնել կանացի ուժը: Սովորաբար մեր մտքերը մեզ բացասական կողմ են տանում, ինչը սպանում է ինքնագնահատականը և տղամարդկանց հանդեպ հավատը: Սակայն եթե թույլ տալ մեր մտքերին լինել փոքր-ինչ թեթև և կրեատիվ, ապա շփումը տղամարդկանց հետ կլինի ավելի խաղային և բաց:vv

Բոլոր Նորությունները

Կազմակերպություններին